Ամբակում 1։1-17

  • Մարգարեն օգնության է կանչում Աստծուն (1-4)

    • «Ո՜վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ» (2)

    • «Ինչո՞ւ ես հանդուրժում կեղեքումը» (3)

  • Աստծու դատաստանը՝ քաղդեացիների միջոցով (5-11)

  • Մարգարեն մտահոգված դիմում է Եհովային (12-17)

    • «Ո՛վ իմ Աստված.... դու չես մահանում» (12)

    • «Քո աչքերը չափազանց մաքուր են, ուստի չեն կարող նայել չարիքին» (13)

1  Ամբակում* մարգարեին տեսիլքի միջոցով հաղորդված խոսքը.   Ո՜վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես:+ Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից, և դու չմիջամտես:+   Ինչո՞ւ ես ինձ չարիքի ականատես դարձրել: Եվ ինչո՞ւ ես հանդուրժում կեղեքումը: Ինչո՞ւ եմ բռնություն ու կործանում տեսնում,Ինչո՞ւ են այսքան շատ վեճեր ու ընդհարումներ լինում:   Օրենքը կորցրել է իր ուժը,Ու երբեք արդարադատություն չի իրականացվում: Անօրենը շրջապատել է արդարին,Այդ պատճառով արդարադատությունը խեղաթյուրվում է:+   «Նայե՛ք ազգերին և տեսե՛ք,Մեծ զարմանքով նայե՛ք ու ապշահա՛ր եղեք,Որովհետև ձեր օրերում մի այնպիսի բան է լինելու,Որի մասին եթե ասեին ձեզ, չէիք հավատա:+   Ահա ես ոտքի եմ հանում դաժան ու պոռթկուն մի ազգի՝ քաղդեացիներին,+Որոնք սլանում են երկրի լայնարձակ տեղերով,Որ տիրանան իրենց չպատկանող բնակատեղերին:+   Նրանք վախազդու են և զարհուրելի: Նրանք արդարության իրենց չափանիշներն ու իրենց իշխանությունն են հաստատում:+   Նրանց ձիերը ընձառյուծներից սրընթաց են,Նրանք ավելի կատաղի են, քան գայլերը գիշերը:+ Նրանց մարտական ձիերը քառատրոփ առաջ են սլանում: Նրանց ձիերը գալիս են հեռվից,Նրանք սուրում են, ինչպես արծիվը որսի վրա:+   Բոլորը գալիս են կռվելու փափագով:+ Միասին առաջ ընթանալիս նրանք նման են արևելյան քամու,+Նրանք ավազի չափ գերիներ են վերցնում: 10  Այդ ազգը ծաղրում է թագավորներինԵվ ծիծաղում է բարձրաստիճան պաշտոնյաների վրա:+ Նա ծիծաղում է ամեն ամրության վրա,+Հողաթմբեր է կանգնեցնում և գրավում դրանք: 11  Ապա քամու պես առաջ է շարժվում և անցնում երկրի միջով: Բայց նա մեղավոր կհամարվի,+Քանի որ իր ուժը վերագրում է իր աստծուն»:*+ 12  Մի՞թե դու հավերժական չես, ո՛վ Եհովա:+ Ո՛վ իմ Աստված, իմ Սո՛ւրբ, դու չես մահանում:*+ Ո՛վ Եհովա, դու նշանակեցիր նրան՝ քո դատաստանն իրագործելու համար,Իմ Վե՛մ,+ հաստատեցիր նրան՝ մեզ պատժելու* համար:+ 13  Քո աչքերը չափազանց մաքուր են, ուստի չեն կարող նայել չարիքին,Եվ դու չես կարող հանդուրժել չարությունը:+ Ուրեմն ինչո՞ւ ես հանդուրժում նենգավորին+Եվ լռում, երբ չար մարդը կուլ է տալիս իրենից արդարին:+ 14  Ինչո՞ւ ես մարդուն դարձնում ծովի ձկների պես,Ծովային կենդանիների, որոնք իրենց վրա իշխող չունեն: 15  Նրանց բոլորին նա* հանում է կարթով,Բռնում է իր ուռկանով և հավաքում իր ձկնորսական ցանցի մեջ. Այդ պատճառով նա ուրախությունից ցնծում է:+ 16  Այդ պատճառով նա զոհեր է մատուցում իր ուռկանինԵվ զոհաբերություն անում* իր ձկնորսական ցանցին,Որովհետև դրանց շնորհիվ նրա բաժինը յուղալի է,Եվ կերակուրը՝ ընտիր: 17  Մի՞թե նա շարունակելու է լցնել ու դատարկել իր ուռկանները,*Մի՞թե շարունակելու է անգթորեն կոտորել ազգերին:+

Ծանոթագրություններ

Հնարավոր է՝ նշանակում է «ջերմ գրկախառնություն»:
Կամ հնարավոր է՝ «Նրա ուժն իր աստվածն է»:
Կամ հնարավոր է՝ «մենք չենք մահանալու»:
Կամ՝ «նախատելու»:
Այսինքն՝ թշնամին՝ քաղդեացիները:
Կամ՝ «զոհերի ծուխ մատուցում»:
Կամ հնարավոր է՝ «շարունակելու է հանել իր սուրը»: