Ամբակում 3։1-19

  • Մարգարեն աղոթում է Եհովային, որ նա գործի (1-19)

    • Աստված կփրկի իր օծյալ ժողովրդին (13)

    • Չնայած նեղությանը՝ ցնծալ Եհովայով (17, 18)

3  Ամբակում մարգարեի աղոթք-ողբերգը.   Ո՛վ Եհովա, ես լսել եմ քո գործերի մասին Եվ ակնածանքով եմ լցվել, ո՛վ Եհովա: Տարիների ընթացքում* նորից զորավոր գործեր արա,Տարիների ընթացքում* հայտնի դարձրու դրանք: Բարկությունդ թափելիս գթասրտություն ցուցաբերիր:*+   Աստված եկավ Թեմանից,Սուրբը՝ Փառան լեռից:+ (Սելա)* Նրա վեհությունը ծածկեց երկինքը,+Եվ երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ:   Նրա պայծառությունը լույսի պես էր,+Երկու ճառագայթներ էին արձակվում նրա ձեռքից,Որի մեջ թաքցված էր նրա զորությունը:   Նրա առաջից համաճարակն էր գնում,+Իսկ ոտքերի հետևից՝ այրող տենդը:   Նա կանգ առավ ու ցնցեց երկիրը:+ Նրա մի հայացքից ազգերը վախից վեր թռան:+ Հավերժական լեռները փշուր-փշուր եղան,Դարավոր բլուրները խոնարհվեցին.+ Հնուց ի վեր այսպիսին են նրա ճանապարհները:   Քուշանի վրաններում տագնապ տեսա: Մադիանի վրանի պաստառները դողացին:+   Մի՞թե գետերի վրա ես զայրացել, ո՛վ Եհովա,Մի՞թե գետերի դեմ է բորբոքվել բարկությունդ,Կամ մի՞թե ծովի հանդեպ ես ցասումով լցվել:+ Դու հեծար ձիերդ,+Քո կառքերը հաղթանակեցին:*+   Քո աղեղը մերկացված է,Երդման համաձայն՝ զենքերը* պատրաստ են գործի դրվելու:* (Սելա) Դու երկիրը բաժանեցիր գետերով: 10  Լեռները տեսան քեզ և ցավից կծկվեցին:+ Հեղեղ թափվեց ու անցավ երկրով,Ջրերն անդունդից ոռնացին+ Եվ վեր բարձրացրին իրենց ձեռքերը: 11  Արևն ու լուսինը մնացին իրենց վեհաշուք բնակատեղում,+Լույսի պես ցոլացող քո նետերը արձակվեցին,+Նիզակդ կայծակի պես փայլատակեց: 12  Բարկությամբ անցար երկրով մեկ,Զայրույթով տրորեցիր* ազգերին: 13  Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո օծյալին փրկելու համար: Չարագործի տան գլխավորին* ջախջախեցիր: Կտուրից* մինչև հիմք տունը քարուքանդ եղավ: (Սելա) 14  Իր իսկ զենքերով* դու խոցեցիր նրա ռազմիկների գլուխը,Երբ փոթորկի պես վրա հասան՝ ինձ ցիրուցան անելու: Նրանք ցնծում էին այն մտքից, որ գաղտնի խժռելու էին կեղեքվածին: 15  Քո ձիերով դու անցար ծովի միջով,Լայնարձակ ջրերի մեծ ալիքների միջով: 16  Երբ այս ամենը լսեցի, մարմնովս սարսուռ անցավ:* Լսածիցս շուրթերս դողացին,Ոսկորներիս մեջ փտություն մտավ,+Ոտքերս երերացին: Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան,+Քանի որ այն գալու է այն ժողովրդի վրա, որը հարձակվելու է մեզ վրա: 17  Նույնիսկ եթե թզենին չծաղկի,Ու խաղողենու վրա պտուղ չլինի,Նույնիսկ եթե ձիթենին բերք չտա,Եվ արտերը՝* կերակուր,Նույնիսկ եթե փարախներում ոչխար չմնա,Եվ ախոռներում նախիր չլինի, 18  Միևնույն է, ես կցնծամ Եհովայով,Կուրախանամ իմ փրկության Աստծով:+ 19  Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է.+ Նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնիԵվ ինձ բարձր տեղերով կքայլեցնի:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Մեր ժամանակներում»:
Կամ հնարավոր է՝ «Մեր ժամանակներում»:
Կամ՝ «Մեր անհանգիստ ժամանակներում հիշիր քո գթասրտության մասին»:
Բառարանում տես «Սելա»:
Կամ՝ «փրկություն բերեցին»:
Կամ հնարավոր է՝ «աղեղները»:
Կամ հնարավոր է՝ «Ցեղերը երդումներ են տվել»:
Բռց.՝ «կալսեցիր»:
Բռց.՝ «գլխին»:
Բռց.՝ «Պարանոցից»:
Բռց.՝ «գավազաններով»:
Բռց.՝ «որովայնս դողաց»:
Կամ՝ «դարավանդները»: