Ամոս 1։1-15

  • Եհովայի՝ Ամոսին հաղորդած խոսքը (1, 2)

  • Դատավճիռ՝ շարունակ կրկնվող ապստամբությունների համար (3-15)

    • Ասորիք (3-5), Փղշտացիների երկիր (6-8), Տյուրոս (9, 10), Եդոմ (11, 12), Ամմոն (13-15)

1  Ամոսի՝* Թեկուեի+ ոչխարաբույծներից մեկի խոսքերը այն մասին, թե նա ինչ տեսավ Իսրայելի վերաբերյալ տեսիլքում Հուդայի թագավոր Օզիայի+ և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝+ Հովասի+ որդու օրերում՝ երկրաշարժից երկու տարի առաջ:+  Նա ասաց. «Եհովան Սիոնից առյուծի պես կմռնչաԵվ Երուսաղեմից ձայն կտա: Արոտավայրերը սուգ կանեն,Եվ Կարմեղոսի գագաթը կչորանա»:+   Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դամասկոսի երեք ապստամբությունների* և չորսի պատճառով* ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև նա Գաղաադը երկաթե կամներով կալսեց:*+   Ուստի կրակ կուղարկեմ Ազայելի+ տան վրա,Եվ այն կլափի Բենադադի ամուր աշտարակները:+   Ես կկոտրեմ Դամասկոսի դարպասների նիգերը,*+Կբնաջնջեմ Բիկաթ-Ավենի բնակիչներին ու Բեթ-Եդեմում իշխողին,*Եվ Ասորիքի ժողովուրդը կգերեվարվի Կիր»,+– ասում է Եհովան:   Ահա թե ինչ է ասում Եհովան. «Գազայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև նա ամբողջ ժողովրդին գերի վերցրեց+ ու հանձնեց Եդոմի ձեռքը:   Ուստի կրակ կուղարկեմ Գազայի պարսպի վրա,+Եվ այն կլափի նրա ամուր աշտարակները:   Կբնաջնջեմ Ազոտոսի բնակիչներին+ ու Ասկաղոնում իշխողին:*+ Ակկարոնին կպատժեմ,+Եվ կենդանի մնացած փղշտացիները կվերանան»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:   Ահա թե ինչ է ասում Եհովան. «Տյուրոսի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև նա բոլոր գերիներին հանձնեց Եդոմի ձեռքըՈւ չհիշեց եղբայրական ուխտը:*+ 10  Ուստի ես կրակ կուղարկեմ Տյուրոսի պարսպի վրա,Եվ այն կլափի նրա ամուր աշտարակները»:+ 11  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Եդոմի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև նա սրով հետապնդեց իր եղբորը+Եվ չուզեց գթասիրտ լինել: Կատաղությամբ լցված՝ նա անողոքաբար հոշոտում է նրան,Եվ նրա ցասումը միշտ բորբոքված է:+ 12  Ուստի կրակ կուղարկեմ Թեմանի+ վրա,Եվ այն կլափի Բոսրայի ամուր աշտարակները»:+ 13  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ամմոնացիների երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև իրենց սահմաններն ընդարձակելու համարՆրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը:+ 14  Ուստի ես կհրկիզեմ Ռաբայի պարիսպը,+Եվ կրակը կլափի նրա ամուր աշտարակները: Դա պատերազմի օր կլինի՝ մարտական գոչյունով,Փոթորկի օր՝ ուժգին մրրիկով: 15  Եվ նրանց թագավորը իր իշխանների հետ գերի կտարվի»,+– ասում է Եհովան:

Ծանոթագրություններ

Նշանակում է «բեռ լինել» կամ «բեռ կրել»:
Կամ՝ «հանցանքների»:
Այս և հաջորդ գլխում հանդիպող «երեք ապստամբությունների և չորսի պատճառով» արտահայտությունը կարող է նշանակել կրկնվող գործողություն:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Բռց.՝ «գավազանը բռնողին»:
Բռց.՝ «գավազանը բռնողին»:
Բառարանում տես «Ուխտ»: