Ամոս 2։1-16
2 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Մովաբի երեք ապստամբությունների*+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև նա այրեց Եդոմի թագավորի ոսկորները, մինչև որ դրանք մոխիր* դարձան:
2 Ուստի կրակ կուղարկեմ Մովաբի վրա,Եվ այն կլափի Կարիոթի+ ամուր աշտարակները:
Մովաբը կմեռնի աղմուկ-աղաղակով,Մարտական գոչյունով, եղջերափողի ձայնով:+
3 Ես նրա միջից կվերացնեմ ղեկավարին*Եվ նրա բոլոր իշխաններին իր հետ կսպանեմ»,+– ասում է Եհովան:
4 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Հուդայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև նա մերժեց այն օրենքը,* որ ես՝ Եհովաս, տվել եմ նրան,Եվ չպահեց իմ կանոնները:+
Նրան մոլորեցրին այն նույն ստերը, որոնց հավատացել էին իր նախահայրերը:+
5 Ուստի կրակ կուղարկեմ Հուդայի վրա,Եվ այն կլափի Երուսաղեմի ամուր աշտարակները»:+
6 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Իսրայելի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,Որովհետև իսրայելացիները արդարին ծախում են արծաթի դիմացԵվ աղքատին՝ մի զույգ սանդալի:+
7 Նրանք խեղճերի գլուխը կոխկրտում են հողի մեջ+Եվ հեզերի ճանապարհին խոչընդոտներ են դնում:+
Հայր ու որդի նույն աղջկա հետ են պառկում՝Պղծելով իմ սուրբ անունը:
8 Ամեն զոհասեղանի կողքին+ նրանք մեկնվում են գրավ վերցրած հագուստի վրա,+Գանձած տուգանքների փողով գինի են առնում և խմում են իրենց աստվածների տանը:*
9 Մինչդեռ ես էի, որ նրանց ճանապարհից վերացրի ամորհացիներին,+Որոնք մայրիների պես բարձրահասակ էին և կաղնիների պես՝ հզոր:
Վերևում նրանց պտուղը ոչնչացրի, ներքևում՝ արմատները:+
10 Ես հանեցի ձեզ Եգիպտոսից+Եվ 40 տարի առաջնորդեցի անապատում,+Որ տիրանաք ամորհացիների երկրին:
11 Ձեր որդիների միջից մարգարեներ նշանակեցի+Եվ ձեր երիտասարդների միջից՝ ուխտավորներ:+
Այդպես չէ՞, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,– ասում է Եհովան:–
12 Բայց դուք ուխտավորներին գինի էիք խմեցնում+Եվ մարգարեներին հրամայում էիք. «Մի՛ մարգարեացեք»:+
13 Դրա համար էլ ես ձեզ կտրորեմ ձեր կանգնած տեղում,Ինչպես որ հացահատիկի խրձերով բարձված սայլն է տրորում իր անցած տեղը:
14 Արագավազը փախչելու տեղ չի ունենա,+Զորավորը զորեղ չի մնա,Եվ ոչ մի ռազմիկ չի ազատի իր կյանքը:
15 Աղեղնավորը կանգուն չի մնա,Ոչ մի արագավազ չի փրկվի,Եվ ոչ մի հեծյալ չի ազատի իր կյանքը:
16 Ռազմիկների մեջ ամենաքաջն* անգամՄերկ կփախչի այդ օրը»,+– ասում է Եհովան:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հանցանքների»:
^ Բռց.՝ «կիր»:
^ Բռց.՝ «դատավորին»:
^ Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
^ Կամ՝ «տաճարում»:
^ Կամ՝ «քաջ սիրտ ունեցողը»: