Ամոս 3։1-15
3 Ո՛վ իսրայելացիներ, լսեք այս խոսքը, որ Եհովան ասում է ձեր մասին՝ այն ամբողջ ազգի, որին նա հանեց Եգիպտոսից.
2 «Երկրի բոլոր ազգերից ես միայն ձեզ եմ ճանաչում,+Ուստի ձեզնից հաշիվ եմ պահանջելու ձեր բոլոր մեղքերի համար:+
3 Երկուսը ճանապարհ կգնա՞ն միասին, եթե չպայմանավորվեն ու չհանդիպեն:
4 Առյուծը կմռնչա՞ անտառում, եթե որս չունենա:
Երիտասարդ առյուծը իր որջից ձայն կհանի՞, եթե ոչ մի բան չի որսացել:
5 Մի՞թե թռչունը կընկնի թակարդը, եթե նրա համար ծուղակ չպատրաստեն:*
Թակարդը կփակվի՞, եթե ոչ մի բան չի բռնվել:
6 Եթե քաղաքում եղջերափող փչեն, մի՞թե մարդիկ վախից չեն դողա:
Եթե քաղաքում աղետ լինի, մի՞թե Եհովան բերած չի լինի այն:
7 Գերիշխան Տեր Եհովան ոչինչ չի անի,Մինչև իր գաղտնիքը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին:+
8 Առյուծը մռնչացել է,+ ո՞վ չի վախենա:
Գերիշխան Տեր Եհովան է խոսել, ո՞վ չի մարգարեանա:+
9 Հռչակեք սա Ազոտոսի ու Եգիպտոսի ամուր աշտարակներից,Ասեք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների մոտ+
Ու տեսե՛ք, թե ինչ է այնտեղ կատարվում.
Ամենուր անկարգություն է և խաբեություն:+
10 Որովհետև նրանք չգիտեն ինչպես ճիշտն անել,– ասում է Եհովան,–Նրանք իրենց ամուր աշտարակներում բռնություն ու կործանում են դիզում»»:
11 Ուստի սա է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Թշնամին կշրջապատի երկիրը:+
Նա քեզ կզրկի զորությունից,Եվ ամուր աշտարակներդ կթալանվեն»:+
12 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ինչպես որ հովիվը առյուծի երախից ոչխարի երկու ոտքը կամ ականջի մի կտորն է միայն խլում,Այնպես էլ իսրայելացիները կխլվեն թշնամիների ձեռքից.
Սամարիայում շքեղ մահճակալներին և ընտիր բազմոցներին* նստած իսրայելացիներից միայն քչերը կփրկվեն:+
13 Լսե՛ք ու նախազգուշացրե՛ք Հակոբի տանը,*– ասում է Գերիշխան Տեր Եհովան՝ Զորքերի Աստվածը,–
14 Որովհետև այն օրը, երբ Իսրայելից հաշիվ պահանջեմ նրա բոլոր հանցանքների* համար,+Հաշիվ կպահանջեմ նաև Բեթելի զոհասեղաններից,*+Եվ զոհասեղանների եղջյուրները կկտրվեն ու գետնին կընկնեն:+
15 Ձմեռային տունը և ամառային տունը ես կքանդեմ:
Փղոսկրե տները կավերվեն,+Եվ պերճաշուք տները* կվերանան»,+– ասում է Եհովան:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «եթե խայծ չլինի դրա մեջ»:
^ Կամ՝ «դամասկյան բազմոցներին»:
^ Կամ՝ «վկայությո՛ւն տվեք Հակոբի տան դեմ»:
^ Կամ՝ «ըմբոստությունների»:
^ Կամ՝ «Կկործանեմ նաև Բեթելի զոհասեղանները»:
^ Կամ հնարավոր է՝ «շատ տներ»: