Ամոս 4։1-13

  • Խոսք՝ ընդդեմ Սամարիայում բնակվող կանանց (1-3)

  • Եհովան հեգնանքով է խոսում կեղծ պաշտամունք մատուցող իսրայելացիների մասին (4, 5)

  • Իսրայելը հրաժարվում է խրատ ընդունել (6-13)

    • «Պատրաստվիր դիմավորելու քո Աստծուն» (12)

    • Աստված մարդուն հայտնում է իր մտքերը (13)

4  Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Սամարիայի լեռան վրա+ բնակվող կանայք,Որ նման եք Բասանի կովերին,Որ խաբում եք խեղճերին+ ու կեղեքում աղքատներինԵվ ձեր ամուսիններին* ասում եք. «Մի բան բեր՝ խմենք»:   Գերիշխան Տեր Եհովան երդվել է իր սրբությամբ. «Ահա օրեր են գալիս, երբ ձեզ կբարձրացնեն միս կախելու կեռով,Իսկ ձեզնից ով էլ մնա՝ ձկնորսական կարթով:   Դուք դուրս կգաք պարսպի քանդված տեղերով՝ յուրաքանչյուրդ ձեր առջևում եղող ճեղքով,Եվ կգցվեք Հարմոնի* մեջ»,– ասում է Եհովան:   «Եկե՛ք Բեթել և մե՛ղք գործեք,*+Եկե՛ք Գաղգաղա ու շատացրե՛ք ձեր մեղքերը:+ Առավոտյան ձեր զոհերը+ բերեքԵվ երրորդ օրը՝ ձեր տասանորդները:*+   Թթխմորով պատրաստված հացը այրեք որպես երախտագիտության զոհ,+Հայտարարե՛ք ձեր կամավոր ընծաների մասին,Որովհետև դուք սիրում եք դա անել, ո՛վ իսրայելացիներ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–   Ես ձեզ սովի մատնեցի* ձեր բոլոր քաղաքներումԵվ այնպես արեցի, որ ձեր տներում հացի կարոտ լինեք,+Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–   Հնձից երեք ամիս առաջ ես զրկեցի ձեզ հորդառատ անձրևից:+ Մի քաղաքի վրա անձրև էի բերում, մյուսի վրա՝ ոչ: Մի հողատարածքի վրա անձրև էր գալիս,Իսկ մյուս հողատարածքը անձրև չլինելու պատճառով չորանում էր:   Երկու կամ երեք քաղաքների բնակիչներ, ծարավից նվաղած,+Գնում էին մեկ ուրիշ քաղաք՝ ջուր խմելու, և չէին հագենում: Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–   Ես ձեր բույսերը հարվածեցի տապով ու ալրացողով:*+ Դուք շատացնում էիք ձեր պարտեզներն ու խաղողի այգիները,Սակայն մորեխը խժռում էր ձեր թզենիներն ու ձիթենիները:+ Բայց դուք, միևնույն է, չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:– 10  Ձեզ վրա Եգիպտոսի համաճարակի պես համաճարակ ուղարկեցի,+Ձեր երիտասարդներին սրով սպանեցի+ ու ձեր ձիերը ավար վերցրի,+Ձեր բանակատեղիներում դիակների գարշահոտությունը մինչև ձեր քիթը հասցրի,+Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,– ասում է Եհովան:– 11  Ես կործանեցի ձեր երկիրը, ինչպես Սոդոմն ու Գոմորը:+ Դուք նման էիք կրակի միջից փրկված գերանի,Բայց չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:– 12  Ուստի նորից պատժելու եմ քեզ, ո՛վ Իսրայել: Եվ քանի որ այդպես եմ վարվելու քեզ հետ,Պատրաստվիր դիմավորելու քո Աստծուն, ո՛վ Իսրայել»: 13  Ահա՛ Նա, ով կազմավորել է լեռները+ և ստեղծել քամին,+Ով հայտնում է մարդուն Իր մտքերը,Լուսաբացը խավարի է վերածում+Եվ քայլում է երկրի բարձր տեղերով:+ Նրա անունը Զորքերի տեր Աստված Եհովա է:

Ծանոթագրություններ

Կամ՝ «տերերին»:
«Հարմոն» տառադարձված եբր. բառի ստույգ նշանակությունը պարզ չէ:
Կամ՝ «ըմբոստացե՛ք»:
Բառարանում տես «Տասանորդ»:
Բռց.՝ «ձեզ մաքուր ատամներ տվեցի»:
Բույսերի սնկային հիվանդություն: