Ամոս 6։1-14

  • Վա՜յ ինքնագոհ մարդկանց (1-14)

    • Փղոսկրե մահճակալներ, գինու մեծ գավաթներ (4, 6)

6  Վա՜յ Սիոնի ինքնավստահ* մարդկանց,Նրանց, ովքեր իրենց ապահով են զգում Սամարիայի լեռան վրա՝+Նշանավոր ազգի առաջնորդներին,Որոնց մոտ է գնում Իսրայելի ժողովուրդը:   Գնացե՛ք Քալանե,Այնտեղից էլ՝ Մեծ Եմաթ,+Իսկ հետո՝ փղշտացիների Գեթ քաղաք ու տեսեք. Մի՞թե դրանք այս թագավորություններից* լավն են,Կամ մի՞թե նրանց տարածքը ձեր տարածքից մեծ է:   Եվ դուք չե՞ք մտահոգվում աղետի օրվա մասին, որ գալու է ձեզ վրա,+Խրախուսում եք, որ բռնությո՞ւնն իշխի* ձեր երկրում:+   Դուք պառկում եք փղոսկրե մահճակալներին+ և մեկնվում բազմոցներին,+Ուտում եք լավագույն խոյերը և գիրացած հորթերը,*+   Քնարի հնչյունների ներքո երգեր եք հորինում+Եվ Դավթի պես՝ երաժշտական գործիքներ եք ստեղծում,+   Մեծ գավաթներով գինի եք խմում,+Օծում եք ձեզ ընտիր յուղերովԵվ չեք մտահոգվում Հովսեփի տան կործանման համար:+   Այդ պատճառով առաջինը ձեզ գերի կտանեն,+Եվ ձեր խրախճանքներին վերջ կդրվի:   Զորքերի տեր Եհովա Աստված ասում է. «Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, երդվել եմ իմ անձով.*+ «Ես զզվում եմ Հակոբի հպարտությունից,+Ատում եմ նրա ամուր աշտարակները,+Ուստի նրա քաղաքը և դրանում եղող ամեն ինչ թշնամու ձեռքն եմ մատնելու:+  Եվ եթե մի տան մեջ տասը մարդ մնա, նրանք էլ կմեռնեն: 10  Նրանցից մեկի ազգականը* կգա, նրանց դիերը տնից կհանի ու մեկ առ մեկ կայրի: Իսկ ով էլ որ լինի սենյակներից մեկում, նրան կհարցնի. «Ուրիշ մեկը կա՞ քեզ հետ»: Նա էլ կպատասխանի՝ ո՛չ: Ապա ազգականը կասի. «Լո՛ւռ մնա, որովհետև էլ իմաստ չունի Եհովայի անունը կանչել»»: 11  Ես եմ հրամայել՝ Եհովաս,+Ուստի մեծ տունը ավերակների կվերածվի,Եվ փոքր տունը՝ փլատակների:+ 12  Մի՞թե ձիերը կվազեն ապառաժի վրա,Կամ մի՞թե ինչ-որ մեկը այնտեղ կհերկի եզներով: Դուք արդարադատությունը թունավոր բույսի եք վերածելԵվ արդարության պտուղը՝ օշինդրի:*+ 13  Դուք ուրախանում եք դատարկ բաներովԵվ ասում եք. «Չէ՞ որ մեր ուժով ենք հզորացել»:*+ 14  Դրա համար, ո՛վ իսրայելացիներ, մի ազգ եմ ձեր դեմ հանելու,+– ասում է Եհովան՝ Զորքերի տեր Աստվածը,–Եվ նա կճնշի ձեզ Եմաթից*+ մինչև Արաբայի հեղեղատը»:*

Ծանոթագրություններ

Կամ՝ «ինքնագոհ»:
Ակներևաբար, խոսքը Հուդայի և Իսրայելի թագավորությունների մասին է:
Կամ՝ «Բռնության աթոռին տե՞ղ եք տալիս»:
Կամ՝ «մատղաշ ցլերը»:
Կամ՝ «իմ հոգով»:
Բռց.՝ «հորեղբայրը»:
Կամ՝ «դառնության»:
Բռց.՝ «Չէ՞ որ մեր ուժով ենք եղջյուրներ վերցրել»:
Կամ՝ «Եմաթի մուտքից»:
Բառարանում տես «Հեղեղատ»: