Ամոս 7։1-17

  • Տեսիլքներ՝ Իսրայելի մոտալուտ վախճանի մասին (1-9)

    • Մորեխներ (1-3), կրակ (4-6), ուղղալար (7-9)

  • Ամոսին ասվում է, որ այլևս չմարգարեանա (10-17)

7  Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ես տեսա, որ նա մորեխների երամ ուղարկեց այն ժամանակ, երբ ուշ ցանքից* հետո սերմերը սկսել էին ծլել: Այդ ուշ ցանքն արվում էր թագավորին հասանելիք խոտը հնձելուց հետո:  Երբ մորեխները կերան երկրի ամբողջ բուսականությունը, ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, ներիր քո ժողովրդին:+ Հակոբն ինչպե՞ս կարող է ողջ մնալ:* Չէ՞ որ նա ուժ չունի»:+  Եվ Եհովան փոխեց իր որոշումը:*+ «Դա տեղի չի ունենա»,– ասաց Եհովան:  Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ես տեսա, որ Գերիշխան Տեր Եհովան հայտարարեց, որ կրակով է պատժելու իր ժողովրդի երկիրը: Եվ կրակը լափեց լայնարձակ խոր ջրերը ու խժռեց երկրի մի մասը:  Ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, մի՛ արա:+ Հակոբն ինչպե՞ս կարող է ողջ մնալ:* Չէ՞ որ նա ուժ չունի»:+  Եվ Եհովան փոխեց իր որոշումը:*+ «Դա էլ տեղի չի ունենա»,– ասաց Գերիշխան Տեր Եհովան:  Ահա թե նա ինչ ցույց տվեց ինձ. Եհովան կանգնած էր ուղղալարով* ստուգված պարսպի վրա, և նրա ձեռքին ուղղալար կար:  Հետո Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»: Ես էլ պատասխանեցի՝ ուղղալար: Եվ Եհովան ասաց. «Ահա ես ուղղալարով ստուգում եմ իմ ժողովրդին՝ Իսրայելին: Ես այլևս չեմ ներելու նրան:+  Իսահակի սրբավայրերը+ կամայանան, Իսրայելի սրբարանները կավերվեն,+ և ես սրով դուրս կգամ Հերոբովամի* տան դեմ»:+ 10  Բեթելի քահանա Ամասիան+ Իսրայելի թագավոր Հերոբովամին+ այս լուրն ուղարկեց. «Ամոսը քո դեմ դավադրություն է կազմակերպել հենց Իսրայելի սրտում:+ Ժողովուրդը չի կարող հանդուրժել նրա խոսքերը,+ 11  որովհետև ահա թե ինչ է ասում Ամոսը. «Հերոբովամը սրով կմեռնի, իսկ իսրայելացիները իրենց երկրից անպատճառ կաքսորվեն»»:+ 12  Ամասիան ասաց Ամոսին. «Ո՛վ տեսանող,* գնա՛, փախի՛ր Հուդա: Այնտե՛ղ վաստակիր քո հացը* և այնտե՛ղ մարգարեացիր:+ 13  Իսկ Բեթելում այլևս չմարգարեանա՛ս,+ որովհետև այն թագավորի սրբարանն է+ ու թագավորության տունը»: 14  Ի պատասխան՝ Ամոսն ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ եղել, ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ+ ու ժանտաթուզ ծակող եմ եղել: 15  Բայց Եհովան պատվիրեց, որ թողնեմ հովվի իմ գործը: Եհովան ասաց ինձ. «Գնա՛, մարգարեացի՛ր իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջ»:+ 16  Իսկ այժմ լսի՛ր Եհովայի խոսքը. «Դու ասում ես. «Իսրայելի մասին վատ բան մի՛ մարգարեացիր+ և Իսահակի տան մասին ոչ մի դատաստանական խոսք մի՛ ասա»:+ 17  Դրա համար սա է ասում Եհովան. «Կինդ քաղաքում մարմնավաճառ կդառնա, որդիներդ ու աղջիկներդ սրով կսպանվեն, քո հողատարածքը չափման լարով կբաժանվի, և դու օտար* երկրում կմեռնես, իսկ իսրայելացիները իրենց երկրից անպատճառ կաքսորվեն»»»:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ հունվար և փետրվար ամիսներին արված ցանքից հետո:
Բռց.՝ «վեր կենալ»:
Կամ՝ «ափսոսաց»:
Բռց.՝ «վեր կենալ»:
Կամ՝ «ափսոսաց»:
Ծայրին ծանրություն կախած լար, որով ստուգում են կողմնային մակերեսների ուղղաձիգ լինելը:
Այսինքն՝ Հովասի որդի Հերոբովամ II-ի: Տես 1:1-ը:
Բռց.՝ «հաց կեր»:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Բռց.՝ «անմաքուր»: