Ամոս 9։1-15

  • Աստծու դատաստաններից փախչելն անհնար է (1-10)

  • Դավթի ընկած տաղավարը կբարձրացվի (11-15)

9  Ես տեսա Եհովային՝+ կանգնած զոհասեղանի վերևում, և նա ասաց. «Հարվածի՛ր սյուների գլուխներին, և հիմքը կսասանվի: Կտրի՛ր գլուխները, իսկ ժողովրդի միջից ողջ մնացածներին ես սրով կսպանեմ: Ոչ ոք չի կարողանա փախչել, և ով էլ փորձի ազատվել, դա նրան չի հաջողվի:+   Եթե նրանք հողը փորեն, որ գերեզմանում* թաքնվեն,Այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց: Եվ եթե երկինք բարձրանան,Կիջեցնեմ նրանց այնտեղից:   Եթե պատսպարվեն Կարմեղոսի բարձունքում,Այնտեղ էլ կգտնեմ ու կբռնեմ նրանց:+ Եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում,Այնտեղ օձին կհրամայեմ, որ նրանց խայթի:   Եվ եթե թշնամիները նրանց գերության տանեն,Այնտեղ սրի՛ն կհրամայեմ, որ սպանի նրանց:+ Աչքս նրանց վրա կպահեմ ոչ թե բարիք անելու համար, այլ չարիք:+   Ես՝ Զորքերի տեր Եհովաս՝ Գերիշխան Տերը,Նա եմ, ում հպումից երկիրը հալչում է,+Եվ դրա բոլոր բնակիչները սգում են:+ Ամբողջ երկիրը բարձրանում է Նեղոսի ջրերի պեսՈւ իջնում Եգիպտոսի Նեղոսի պես:+   Ես նա եմ, ով իր աստիճանները շինում է երկնքում,Եվ իր երկնակամարը հաստատում է երկրի վերևում,Ով հավաքում է ծովի ջրերը,Որ թափի երկրի երեսին.+ Իմ անունը Եհովա է:+   Մի՞թե դուք քուշեցիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,– ասում է Եհովան:– Մի՞թե ես իսրայելացիներին չհանեցի Եգիպտոսից,+Փղշտացիներին՝ Կրետեից+ և ասորիներին՝ Կիրից:+   Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, աչքս մեղավոր թագավորության վրա եմ պահում: Ես կվերացնեմ այն երկրի երեսից,+Բայց Հակոբի տունը ամբողջովին չեմ վերացնի,+– ասում է Եհովան:–   Ես կհրամայեմ, և Իսրայելի ժողովուրդը կցրվի բոլոր ազգերի մեջ.+ Նրան կմաղեմ, ինչպես հացահատիկն են մաղում,Եվ մաղի միջից քարի ոչ մի կտոր չի ընկնի: 10  Իմ ժողովրդի մեջ բոլոր մեղավորները սրով կմեռնեն,Նրանք, որ ասում են. «Աղետը մեզ չի մոտենա, այն չի հասնի մեզ»: 11  Այդ օրը ես կբարձրացնեմ Դավթի ընկած տաղավարը+Ու կնորոգեմ ճեղքերը:* Կվերականգնեմ դրա ավերակներն ու կվերակառուցեմ այն՝Դարձնելով այնպիսին, ինչպիսին վաղեմի օրերում էր,+ 12  Որպեսզի նրանք* իշխեն ողջ մնացած եդոմացիների,+Նաև այն բոլոր ազգերի վրա, որոնք իմ անունով են կոչվում,–Ասում է Եհովան՝ այս բանն անողը: 13  Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,–Երբ հերկողը կհասնի հնձվորին,Խաղող ճմլողը՝ սերմ ցանողին:+ Լեռներից քաղցրահամ գինի կկաթի,+Եվ բոլոր բլուրներից կհորդի այն:*+ 14  Ես իմ ժողովրդին՝ Իսրայելին, հետ կբերեմ գերությունից:+ Նրանք կվերակառուցեն ամայացած քաղաքներն ու կբնակվեն դրանցում,+Խաղողի այգիներ կտնկեն և կխմեն դրանց գինին,+Այգիներ կհիմնեն ու կուտեն դրանց պտուղը:+ 15  Ես կտնկեմ նրանց իրենց երկրում,Եվ նրանք այլևս արմատախիլ չեն լինի այն երկրից,Որը ես նրանց եմ տվել,+– ասում է քո Աստված Եհովան»:

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «նրանց ճեղքերը»:
Այսինքն՝ Աստծու ժողովուրդը:
Բռց.՝ «բլուրները կհալչեն»: