Առակներ 1։1-33

  • Առակների նպատակը (1-7)

  • Վատ ընկերակցության վտանգները (8-19)

  • Ճշմարիտ իմաստությունը ձայն է տալիս հրապարակներում (20-33)

1  Դավթի որդու՝+ Իսրայելի թագավոր+ Սողոմոնի առակները:+   Դրանք իմաստություն+ են սովորեցնում և խրատում են,Օգնում են ըմբռնել իմաստուն խոսքերը,   Խրատելով+ դարձնում են խորաթափանց,Արդար,+ խելամիտ*+ և ուղղամիտ,*   Միամիտներին* օգնում են ձեռք բերել խորագիտություն,+Երիտասարդներին՝ գիտելիք և խորհելու կարողություն:+   Իմաստուն մարդը լսում և ավելին է սովորում,+Հասկացողություն ունեցողը իմաստուն խորհուրդներ է ձգտում ստանալ,*+   Որ հասկանա առակներն ու այլաբանությունները,Իմաստունների խոսքերն ու հանելուկները:+   Եհովայի հանդեպ վախը* գիտելիքների սկիզբն է:+ Միայն հիմարներն են արհամարհում իմաստությունն ու խրատը:+   Որդի՛ս, լսի՛ր քո հոր խրատը+Եվ մի՛ մերժիր քո մոր խորհուրդները:*+   Դրանք գեղեցիկ պսակ են գլխիդ համար+Եվ չքնաղ վզնոց՝ պարանոցիդ համար:+ 10  Որդի՛ս, եթե մեղսագործները փորձեն հրապուրել քեզ,Մի՛ ընկիր նրանց ազդեցության տակ:+ 11  Եթե նրանք ասեն. «Արի մեզ հետ,Արի դարան մտնենք, որ արյուն թափենք: Հենց այնպես՝ դարան մտած կսպասենք անմեղներին, 12  Ողջ-ողջ կուլ կտանք նրանց, ինչպես գերեզմանը,*Ամբողջովին կկլանենք նրանց,Ինչպես փոսն է կլանում այնտեղ իջնողներին: 13  Արի նրանց ողջ հարստությունը հափշտակենքԵվ մեր տները ավարով լցնենք: 14  Միացիր մեզ,Եվ մենք գողոնը հավասար կկիսենք»,* 15  Որդի՛ս, նրանց չհետևես,Նրանց ուղին չբռնես,+ 16  Քանի որ նրանք շտապում են չարիք անելու,Վազում են արյուն թափելու:+ 17  Անիմաստ է ցանց տարածել թռչունների աչքի առաջ: 18  Դա է պատճառը, որ նրանք դարանամուտ են լինում արյուն թափելու համարԵվ թաքնվում են կյանքեր խլելու համար: 19  Այդպես են վարվում նրանք,Ովքեր անազնիվ ճանապարհով են եկամուտ ձեռք բերում: Բայց այդ մարդիկ իրենց կյանքով կհատուցեն դրա համար:+ 20  Ճշմարիտ իմաստությունը+ գոչում է փողոցներում+ Եվ ձայն է տալիս հրապարակներում,+ 21  Բանուկ խաչմերուկներում կանչում էԵվ քաղաքի դարպասների մոտ ասում.+ 22  «Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի սիրեք միամտությունը,Ո՛վ ծաղրողներ, մինչև ե՞րբ պիտի հաճույք ստանաք ծաղրելուց,Եվ դո՛ւք, ո՛վ հիմարներ, մինչև ե՞րբ պիտի ատեք գիտելիքը:+ 23  Ուշադրություն դարձրեք իմ խրատին,+Եվ ես իմ ոգին կթափեմ ձեզ վրաՈւ իմ խոսքերը կհայտնեմ ձեզ:+ 24  Ես ձայն տվեցի, բայց դուք չցանկացաք լսել,Ձեռքս մեկնեցի, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց:+ 25  Դուք արհամարհում էիք իմ բոլոր խորհուրդներըԵվ իմ խրատը չէիք ընդունում: 26  Ուստի ես կծիծաղեմ, երբ աղետ գա ձեզ վրա,Եվ կծաղրեմ, երբ տեղի ունենա այն, ինչից սարսափում եք,+ 27  Երբ փոթորկի պես գա այն, ինչից զարհուրում եք,Երբ մրրիկի պես վրա հասնի աղետը,Եվ երբ վիշտն ու դժբախտությունը թակեն ձեր դուռը: 28  Այդ ժամանակ դուք* կկանչեք ինձ, բայց ես չեմ պատասխանի,Անձկագին կփնտրեք ինձ, բայց չեք գտնի,+ 29  Որովհետև ատեցիք գիտելիքը+Եվ չցանկացաք վախ ունենալ Եհովայի հանդեպ:+ 30  Դուք չընդունեցիք իմ խորհուրդներըՈւ արհամարհեցիք իմ բոլոր խրատները: 31  Ուստի դուք կկրեք ձեր արարքների հետևանքները+Եվ կքաղեք ձեր իսկ մտադրությունների* պտուղը: 32  Միամիտներին կսպանի իրենց համառությունը,Եվ հիմարներին կկործանի իրենց անհոգությունը: 33  Իսկ ով լսում է ինձ, ապահով կբնակվի+Եվ փորձանքից չի սարսափի»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «արդարամիտ»:
Կամ՝ «անկողմնակալ»:
Կամ՝ «Անփորձներին»:
Կամ՝ «ընդունում»:
Կամ՝ «ակնածանքը»: Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «օրենքը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «մեկ ընդհանուր քսակ կունենանք»:
Բռց.՝ «նրանք»: Նույնը՝ 29-31-րդ համարներում:
Կամ՝ «չար ծրագրերի»: