Առակներ 10։1-32

  • Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը (1)

  • Ժրաջան ձեռքերը հարստություն են բերում (4)

  • Շատախոս մարդը չի խուսափի մեղքից (19)

  • Եհովայի օրհնությունն է հարստացնում (22)

  • Եհովայի հանդեպ վախը երկարացնում է կյանքը (27)

10  Սողոմոնի առակները:+ Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը,+Իսկ հիմար որդին իր մոր տրտմությունն է:   Անազնվությամբ ձեռք բերված գանձերը անօգուտ կլինեն,Բայց արդարությունը կազատի մահից:+   Եհովան արդարին սոված չի թողնի,+Բայց չար մարդկանց ցանկությունը կմերժի:   Ծույլ ձեռքերը աղքատության կտանեն,+Բայց ժրաջան ձեռքերը հարստություն կբերեն:+   Այն որդին, որն ամռանն է հավաքում բերքը, հասկացողությամբ է գործում,Իսկ այն որդին, որը հնձի ժամանակ խորը քնում է, ամոթալի կերպով է վարվում:+   Օրհնությունները արդարի վրա են թափվում,+Իսկ չարագործի խոսքերը թաքցնում են նրա դաժան մտադրությունները:   Արդարին օրհնելով կհիշեն,+Մինչդեռ չարագործի անունը կփտի:+   Իմաստուն սիրտ ունեցողը կընդունի խորհուրդները,*+Բայց հիմար բաներ խոսողը կտուժի:+   Անարատ վարք ունեցողը ապահով կքայլի,+Բայց անազնիվ մարդը կքողազերծվի:+ 10  Նա, ով նենգորեն աչքով է անում, տրտմություն է պատճառում,+Եվ հիմարաբար խոսողը կտուժի:+ 11  Արդարի խոսքերը կյանքի աղբյուր են,+Իսկ չարագործի բերանը թաքցնում է իր դաժան մտադրությունները:+ 12  Ատելությունը վեճեր է հրահրում,Բայց սերը ծածկում է բոլոր հանցանքները:+ 13  Հասկացող մարդու շուրթերին իմաստություն կա,+Իսկ անխոհեմ* մարդու մեջքի համար գավազան է պատրաստված:+ 14  Իմաստունները գանձի պես փայփայում* են գիտելիքները,+Իսկ հիմարի լեզուն կործանում է իրեն:+ 15  Հարուստ մարդու ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է,Իսկ աղքատի չքավորությունն իր կործանումն է:+ 16  Արդարի գործերը կյանքի են տանում,Իսկ չարագործը իր եկամուտն օգտագործում է մեղք գործելու համար:+ 17  Ով ուշադրություն է դարձնում խրատին, կյանքի է առաջնորդում ուրիշներին,*Իսկ ով արհամարհում է խորհուրդը, շեղում է ճիշտ ճանապարհից: 18  Իր ատելությունը թաքցնողը սուտ է խոսում,+Եվ ուրիշների մասին չար բաներ տարածողը հիմար է: 19  Շատախոս մարդը չի խուսափի մեղքից,+Բայց իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում:+ 20  Արդարի լեզուն ընտիր արծաթ է,+Իսկ չարագործի սիրտը* չնչին արժեք ունի: 21  Արդարի շուրթերը սնում* են շատերին,+Բայց հիմարները մեռնում են անխոհեմության պատճառով:+ 22  Եհովայի օրհնությունն է հարստացնում,+Եվ նա այդ օրհնության հետ ցավ* չի բերում: 23  Հիմարի համար ամոթալի վարքը խաղի պես է,Բայց իմաստությունը խորաթափանց մարդուն է բնորոշ:+ 24  Ինչից չարագործը վախենում է, դա էլ կգա նրա վրա,Բայց արդարների ցանկությունը կիրագործվի:+ 25  Երբ փոթորիկ լինի, չարագործը կվերանա,+Բայց արդարը հիմքի պես է, որն առհավետ անսասան է:+ 26  Ինչպես քացախն է գրգռում ատամները, և ծուխը՝ աչքերը,Այնպես էլ ծույլ մարդն է նյարդայնացնում իր գործատուին:* 27  Եհովայի հանդեպ վախը երկարացնում է կյանքը,+Իսկ չարագործների տարիները կկրճատվեն:+ 28  Արդարների ակնկալիքը* ուրախություն է բերում,+Բայց չար մարդկանց հույսը չի իրականանա:+ 29  Եհովայի ճանապարհը անարատի համար ամրոց է,+Իսկ չարագործի համար՝ կործանում:+ 30  Արդարը երբեք չի ընկնի,+Իսկ չարագործները այլևս երկրի վրա չեն բնակվի:+ 31  Արդարի բերանից իմաստություն է բխում,Իսկ ապականված լեզուն կկտրվի: 32  Արդարի շուրթերից հաճելի խոսքեր են հնչում,Բայց չարագործի լեզուն ապականված է:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «պատվիրանները»:
Բռց.՝ «սիրտ չունեցող»:
Կամ՝ «կուտակում»:
Կամ հնարավոր է՝ «կյանքի տանող ճանապարհին է»:
Այսինքն՝ մտքերը, գաղափարները:
Կամ՝ «առաջնորդում»:
Կամ՝ «դժվարություն», «վիշտ»:
Կամ՝ «իրեն ուղարկողին»:
Կամ՝ «հույսը»: