Առակներ 11։1-31
11 Խարդախ կշեռքը գարշելի է Եհովայի համար,Բայց ճշգրիտ* կշռաքարը հաճելի է նրան:+
2 Հանդգնությանը հաջորդում է անպատվություն,+Բայց իմաստությունը համեստների հետ է:+
3 Ուղղամիտներին իրենց անարատությունն է առաջնորդում,+Բայց անհավատարիմների նենգությունը իրենց կկործանի:+
4 Հարստությունը* անօգուտ կլինի ցասման օրը,+Բայց արդարությունը կազատի մահից:+
5 Անարատի արդարությունը ուղիղ է դարձնում նրա ճանապարհը,Բայց չար մարդը իր իսկ չարության պատճառով կընկնի:+
6 Ուղղամիտների արդարությունը կազատի նրանց,+Բայց անհավատարիմները իրենց իսկ ցանկությունների ծուղակը կընկնեն:+
7 Երբ չարագործը մեռնում է, նրա հույսը կորչում է,Կորչում է նաև սեփական ուժերի նկատմամբ իր վստահությունը:+
8 Արդարը ազատվում է նեղությունից,Եվ նրա փոխարեն չարագործն է ընկնում դրա մեջ:+
9 Հավատուրացը* իր խոսքերով կործանում է իր դրացուն,Բայց արդարը գիտելիքի շնորհիվ փրկվում է:+
10 Արդարի բարությունը* ուրախություն է քաղաքի համար,Եվ երբ չարագործները կործանվում են, դրա բնակիչները ցնծում են:+
11 Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը բարգավաճում է,+Իսկ չարագործների լեզուն քանդում է այն:+
12 Անխոհեմ* մարդը արհամարհանքով է վերաբերվում իր դրացուն,Բայց իսկապես խորաթափանց մարդը լուռ է մնում:+
13 Զրպարտողը գաղտնի զրույցները հայտնելով ման է գալիս,+Բայց վստահելի մարդը պահում է գաղտնիքը:
14 Առանց իմաստուն* առաջնորդության՝ ժողովուրդը տառապում է,Իսկ երբ խորհրդատուները շատ են, գործը հաջողվում է:*+
15 Օտար մարդու համար երաշխավոր լինողը հաստատ կտուժի,+Բայց ով խուսափում է* ձեռքսեղմումից, ապահով կլինի:
16 Բարեսիրտ և հմայիչ կինը փառքին արժանանում է,+Իսկ բռնավորները հարստությանը տիրանում են:
17 Բարի* մարդուն իր բարությունը օգուտ է բերում,+Բայց դաժան մարդը փորձանք* է բերում իր վրա:+
18 Չար մարդու եկամուտը փուչ է,+Բայց նա, ով արդարություն է ցանում, իսկական վարձատրություն է հնձում:+
19 Նա, ով հաստատ կանգնած է արդարության կողմը, կյանքի ճանապարհին է,+Իսկ նա, ով չարության հետևից է ընկնում, դեպի մահ է գնում:
20 Խարդախ սիրտ ունեցողները գարշելի են Եհովայի համար,+Բայց անարատ վարք ունեցողները ուրախացնում են նրան:+
21 Համոզված եղիր. չար մարդը անպատիժ չի մնա,+Բայց արդարի երեխաները կփրկվեն:
22 Ինչպես ոսկե օղն է խոզի քթին,Նույնպես էլ այն կինն է, որը թեև գեղեցիկ է, բայց առողջ դատողություն չունի:
23 Արդարների ցանկությունը բարիք է բերում,+Իսկ չարագործների հույսը Աստծու ցասումն է առաջ բերում:
24 Մեկը առատաձեռնորեն տալիս է, բայց ավելի շատ է ունենում,+Իսկ մյուսը չի տալիս անգամ այն, ինչ պետք է տա, բայց աղքատանում է:+
25 Առատաձեռն մարդը կբարգավաճի,+Եվ ուրիշներին թարմություն բերողը, ինքն էլ կթարմանա:+
26 Ով հացահատիկը պահում է ու չի վաճառում, նրան ժողովուրդը կանիծի,Իսկ ով վաճառում է, նրան կօրհնի:
27 Նա, ով փափագում է բարիք անել, հավանության կարժանանա,+Իսկ ով ձգտում է չարիք անել, անշուշտ, իր վրա չարիք կբերի:+
28 Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի,+Բայց արդարները դալար սաղարթի պես կփարթամանան:+
29 Ով իր տան վրա փորձանք է բերում, քամի կժառանգի,+Եվ հիմար մարդը իմաստուն սիրտ ունեցողի ծառան կլինի:
30 Արդարի գործերը կյանքի ծառ են,+Եվ նա, ով ուրիշներին օգնում է ճիշտն անել,* իմաստուն է:+
31 Եթե արդարն է երկրի վրա հատուցում ստանում,Ապա որքա՜ն առավել հատուցում կստանան չարագործն ու մեղավորը:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ամբողջական»:
^ Կամ՝ «Թանկարժեք իրերը»:
^ Կամ՝ «Աստվածամերժ մարդը»:
^ Բառարանում տես «Բարեսիրություն»:
^ Բռց.՝ «Սիրտ չունեցող»:
^ Կամ՝ «հմուտ»:
^ Կամ՝ «փրկություն է լինում»:
^ Բռց.՝ «ատում է»:
^ Կամ՝ «Հավատարիմ սեր ունեցող»:
^ Կամ՝ «անպատվություն»: