Առակներ 12։1-28
12 Խրատ սիրողը գիտելիքներ է սիրում,+Բայց խորհուրդ ատողը անխոհեմ* է:+
2 Բարի մարդը Եհովայի հավանությանն է արժանանում,Բայց չարիք ծրագրող մարդուն Նա դատապարտում է:+
3 Ոչ մի մարդ չարությամբ ապահովություն ձեռք չի բերի,+Իսկ արդարները երբեք արմատախիլ չեն լինի:
4 Լավ* կինը պսակ է իր ամուսնու համար,+Բայց ամոթալի վարք ունեցող կինը ասես փտություն լինի նրա ոսկորներում:+
5 Արդարների մտքերը արդար են,Իսկ չարագործների տված առաջնորդությունը՝ խաբեություն:
6 Չար մարդկանց խոսքերը մահվան ծուղակ են,+Բայց ուղղամիտների լեզուն փրկում է իրենց:+
7 Չարագործները բնաջնջվում են և չքվում,Բայց արդարների տունը կանգուն կմնա:+
8 Նա, ով մտածված է խոսում, գովաբանվում է,+Բայց ապականված սիրտ ունեցողը արհամարհվում է:+
9 Ավելի լավ է հասարակ մարդ լինել, բայց ծառա ունենալ,Քան սեփական անձը մեծարել, բայց հացի կարոտ լինել:+
10 Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանիների համար,+Բայց չար մարդկանց գթասրտությունն անգամ դաժան է:
11 Իր հողը մշակողը կուշտ կլինի,+Իսկ փուչ բաների հետևից ընկնողը ողջամտություն չունի:*
12 Չար մարդը նախանձով փափագում է մյուս չարագործների բռնած որսը,Իսկ արդարներն ասես խոր արմատներ ունեցող պտղատու ծառ լինեն:
13 Չար մարդը որոգայթն է ընկնում իր իսկ մեղսալի խոսքերի պատճառով,+Բայց արդարը փրկվում է նեղությունից:
14 Մարդը իր լավ խոսքերի պտուղներն է քաղում+Եվ իր ձեռքի գործի շնորհիվ կվարձատրվի:
15 Հիմարին թվում է, թե ճիշտ ճանապարհով է գնում,+Բայց իմաստունն ընդունում է խորհուրդը:+
16 Հիմարը անմիջապես* ցույց է տալիս իր վրդովմունքը,+Բայց խորագետը անտեսում* է վիրավորանքը:
17 Ազնիվ վկան ճիշտն* է ասում,Իսկ անազնիվ վկան խաբում է:
18 Անմտածված խոսքը սրի պես խոցում է,Բայց իմաստունների լեզուն բուժում է:+
19 Ճշմարտախոս շուրթերը կմնան հավիտյան,+Բայց ստախոս լեզուն՝ լոկ մի ակնթարթ:+
20 Չար բաներ ծրագրողների սրտում նենգություն կա,Իսկ խաղաղարար մարդիկ ուրախ են:+
21 Արդարին ոչ մի վնաս չի լինի,+Բայց չարագործների կյանքը փորձանքներով լի կլինի:+
22 Ստախոս շուրթերը գարշելի են Եհովայի համար,+Բայց ազնիվ մարդը հաճելի է նրան:
23 Խորագետը թաքցնում է իր իմացածը,Բայց հիմարի սիրտը դուրս է հանում իր հիմարությունը:+
24 Ժրաջան մարդիկ կիշխեն,+Բայց ծույլերը հարկադիր աշխատանք կկատարեն:+
25 Մտահոգությունը ընկճում է մարդու սիրտը,+Բայց բարի խոսքը ուրախացնում է այն:+
26 Արդարը ընտրում է լավագույն արոտավայրերը,Իսկ չարագործների ճանապարհը մոլորեցնում է իրենց:
27 Ծույլը իր որսի հետևից չի ընկնում,+Սակայն աշխատասիրությունը թանկարժեք գանձ է:
28 Արդարության ճանապարհը կյանքի է առաջնորդում,+Եվ այն մահվան չի տանում:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անմիտ»:
^ Կամ՝ «Շնորհալի»:
^ Բռց.՝ «սիրտ չունի»:
^ Կամ՝ «նույն օրը»:
^ Բռց.՝ «ծածկում»:
^ Բռց.՝ «արդարություն»: