Առակներ 13։1-25

  • Խորհուրդ փնտրողները իմաստուն են (10)

  • Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը (12)

  • Հավատարիմ պատվիրակը ամոքում է բերում (17)

  • Իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա (20)

  • Խրատը սիրո դրսևորում է (24)

13  Իմաստուն որդին ընդունում է հոր խրատը,+Բայց ծաղրողը մերժում է խիստ դիտողությունը:+   Մարդն իր լավ խոսքերի պտուղներով կկշտանա,+Բայց նենգ մարդիկ բռնության ծարավ են:   Իր լեզուն հսկողը պահպանում է իր կյանքը,+Իսկ նա, ով չի զսպում այն, կկործանվի:+   Ծույլը շատ բան է ցանկանում, բայց ոչինչ չունի,+Սակայն աշխատասեր մարդկանց ցանկությունները կիրականանան:+   Արդարը ատում է սուտը,+Իսկ չար մարդկանց գործերը ամոթ և անպատվություն են բերում իրենց վրա:   Արդարությունը պահպանում է անարատ վարք ունեցողին,+Բայց չարությունը խորտակում է մեղսագործին:   Կա մարդ, որ ձևացնում է, թե հարուստ է, բայց ոչինչ չունի:+ Կա մարդ էլ, որ ձևացնում է, թե աղքատ է, բայց մեծ հարստություն ունի:   Հարուստը փրկագին է վճարում իր կյանքի համար,+Բայց աղքատին նույնիսկ չեն սպառնում:+   Արդարների լույսը վառ շողում է,*+Բայց չարագործների ճրագը կհանգչի:+ 10  Հանդգնությունը միայն կռիվ է առաջ բերում,+Բայց խորհուրդ փնտրողները* իմաստուն են:+ 11  Արագ* ձեռք բերված հարստությունը կպակասի,+Բայց ով քիչ-քիչ* է հավաքում հարստությունը, կշատացնի այն: 12  Ձգձգվող ակնկալիքը* հիվանդացնում է սիրտը,+Բայց իրականացած ցանկությունը կյանքի ծառ է:+ 13  Ով արհամարհում է հրահանգը, կհատուցի դրա համար,+Իսկ ով հարգում է պատվիրանը, կվարձատրվի:+ 14  Իմաստունի սովորեցրածը* կյանքի աղբյուր է.+ Այն պաշտպանում է մահվան ծուղակներից: 15  Խորաթափանցը հավանության է արժանանում,Բայց անհավատարիմների բռնած ուղին ցավ է պատճառում: 16  Խորագետ մարդը խելքով է գործում,+Բայց հիմարը ի ցույց է դնում իր հիմարությունը:+ 17  Անվստահելի պատգամաբերը փորձանքի մեջ է ընկնում,+Սակայն հավատարիմ պատվիրակը ամոքում է բերում:+ 18  Խրատն արհամարհողը կաղքատանա և խայտառակ կլինի,Բայց խորհուրդն ընդունողը փառքի կարժանանա:+ 19  Իրականացած ցանկությունը ուրախացնում է մարդուն:+ Չար բանից հեռու մնալը ատելի է հիմարների համար:+ 20  Իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա,+Բայց հիմարների հետ ընկերակցողը* կտուժի:+ 21  Մեղսագործներին փորձանքն է հետապնդում,+Իսկ արդարները առատորեն վարձատրվում են:+ 22  Բարի մարդը ժառանգություն է թողնում իր թոռներին,Իսկ մեղսագործի հարստությունը արդարի համար կպահվի:+ 23  Աղքատի հերկված դաշտը շատ բերք է տալիս,Բայց անարդարության պատճառով այն* կարող է կորչել: 24  Ով չի պատժում* իր որդուն, ատում է նրան,+Բայց ով սիրում է իր որդուն, ջանասիրաբար* խրատում է:+ 25  Արդարը ուտում և կշտանում է,+Բայց չարագործների ստամոքսը դատարկ է:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ուրախանում է»:
Կամ՝ «իրար հետ խորհրդակցողները»:
Կամ՝ «Անազնվությամբ»:
Բռց.՝ «ձեռքով»:
Կամ՝ «հույսը»:
Կամ՝ «օրենքը»:
Կամ՝ «գործ ունեցողը»:
Կամ՝ «նա»:
Կամ՝ «չի դաստիարակում»: Բռց.՝ «հետ է պահում գավազանը»:
Կամ հնարավոր է՝ «անմիջապես»: