Առակներ 15։1-33

  • Մեղմ պատասխանը հանդարտեցնում է ցասումը (1)

  • Եհովայի աչքերն ամենուր են (3)

  • Ուղղամիտների աղոթքը հաճելի է Աստծուն (8)

  • Առանց խորհրդակցության՝ ծրագրերը ձախողվում են (22)

  • Նախքան պատասխանելը մտածիր (28)

15  Մեղմ* պատասխանը հանդարտեցնում է ցասումը,+Իսկ կոպիտ* խոսքը բարկություն է բորբոքում:+   Իմաստունների լեզուն գիտելիքներն օգտագործում է ի բարին,+Սակայն հիմարների բերանից հիմարություն է բխում:   Եհովայի աչքերն ամենուր են. Դրանք դիտում են թե՛ չարերին, թե՛ բարիներին:+   Մեղմ* լեզուն կյանքի ծառ է,+Բայց խեղաթյուրված խոսքերը հուսալքում են:*   Հիմարը արհամարհում է իր հոր խրատը,+Բայց խորագետն ընդունում է դիտողությունը:+   Արդարի տանը մեծ հարստություն կա,Բայց չարագործի եկամուտը* խնդրի մեջ է գցում իրեն:+   Իմաստունների շուրթերը գիտելիքներ են տարածում,+Բայց հիմարների սիրտը այդպիսին չէ:+   Չար մարդկանց զոհաբերությունը գարշելի է Եհովայի համար,+Բայց ուղղամիտների աղոթքը հաճելի է նրան:+   Եհովայի համար գարշելի է չարագործի բռնած ուղին,+Բայց արդարությանը հետամուտ լինողին Նա սիրում է:+ 10  Ճիշտ ուղուց հեռացողի համար խրատը տհաճ* է,+Բայց խրատն ատողը կմահանա:+ 11  Գերեզմանը՝* փտության վայրը,* բաց է Եհովայի առաջ,+Առավել ևս՝ մարդկանց սրտերը:+ 12  Ծաղրողն իրեն դիտողություն անողին չի սիրում:+ Իմաստունների հետ նա չի խորհրդակցի:+ 13  Սրտի ուրախությունից մարդու երեսը փայլում է,Բայց սրտի ցավից ոգին փշրվում է:+ 14  Հասկացող սիրտը գիտելիք է փնտրում,+Բայց հիմարների բերանը հիմարությամբ է սնվում:*+ 15  Տառապող մարդու բոլոր օրերը մռայլ են,+Բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է:+ 16  Ավելի լավ է քիչ ունենալ, բայց վախենալ Եհովայից,+Քան մեծ հարստություն ունենալ, բայց հանգիստ չունենալ:+ 17  Ավելի լավ է բանջարեղենով կերակուր ուտել սիրո մթնոլորտում,+Քան պարարտ ցուլ՝ ատելության մթնոլորտում:+ 18  Բռնկվող մարդը կռիվ է հրահրում,+Բայց նա, ով չի շտապում բարկանալ, հանդարտեցնում է վեճը:+ 19  Ծույլի ճանապարհը փշերով է պատված,*+Բայց ուղղամիտների ճանապարհը հարթ է:+ 20  Իմաստուն որդին ուրախացնում է հորը,+Իսկ հիմարը արհամարհում է իր մորը:+ 21  Հիմարությունը ուրախացնում է անխոհեմ մարդուն,*+Իսկ խորաթափանցը ուղիղ ճանապարհով է գնում:+ 22  Առանց խորհրդակցության՝* ծրագրերը ձախողվում են,Բայց երբ խորհրդատուները շատ են, հաջողություն է լինում:+ 23  Մարդը ուրախանում է, երբ ճիշտ պատասխան է տալիս,+Եվ որքա՜ն լավ է, երբ խոսքը ճիշտ ժամանակին է ասվում:+ 24  Հասկացողություն ունեցող մարդը գնում է կյանքի ճանապարհով՝Մի ուղով, որը դեպի վեր է տանում+Ու հեռացնում է նրան գերեզմանից:+ 25  Գոռոզների տունը Եհովան կկործանի,+Բայց այրու տարածքի սահմանները կպահպանի:+ 26  Եհովան ատում է չարագործի ծրագրերը,+Բայց լավ խոսքերը հաճելի են նրան:+ 27  Անազնիվ ճանապարհով եկամուտ ձեռք բերողը փորձանք* է բերում իր տան վրա,+Բայց կաշառք ատողը կապրի:+ 28  Արդարը նախքան պատասխանելը մտածում է,+Բայց չար խոսքերը ցայտում են չարագործի բերանից: 29  Եհովան հեռու է չար մարդուց,Բայց արդարի աղոթքը լսում է:+ 30  Զվարթ հայացքը* ուրախացնում է սիրտը,Եվ լավ լուրը ուժ է տալիս ոսկորներին:+ 31  Նա, ով ականջ է դնում կենսատու խորհրդին,Իմաստուն մարդկանց հետ է քայլում:+ 32  Խրատը մերժողը իր կյանքը չի արժևորում,+Իսկ խորհուրդ լսողը հասկացողություն* է ձեռք բերում:+ 33  Եհովայի հանդեպ վախը իմաստություն է սովորեցնում,+Եվ փառքին նախորդում է խոնարհությունը:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ցավեցնող»:
Կամ՝ «Նուրբ»:
Կամ՝ «Բուժիչ»:
Բռց.՝ «փշրում են ոգին»:
Կամ՝ «բերքը»:
Կամ՝ «խիստ»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «աբադոնը»: Եբր. բառը նշանակում է «կործանում»: Բառարանում տես «Աբադոն»:
Կամ՝ «հիմարության է հետամուտ լինում»:
Կամ՝ «փշե ցանկապատ է»:
Բռց.՝ «սիրտ չունեցողին»:
Կամ՝ «մտերմիկ, անկեղծ զրույցի»:
Կամ՝ «անպատվություն»:
Բռց.՝ «Պայծառ աչքերը»:
Բռց.՝ «սիրտ»: