Առակներ 16։1-33

  • Եհովան քննում է մղումները (2)

  • Քո գործերը Եհովային հանձնիր (3)

  • Ճշգրիտ կշեռքը Եհովայինն է (11)

  • Հպարտությունը նախորդում է կործանմանը (18)

  • Ալևորությունը գեղեցիկ պսակ է (31)

16  Մարդն է կարգավորում իր մտքերը,Բայց ճիշտ պատասխանը Եհովայից է:+   Մարդու աչքին իր բոլոր ճանապարհները ճիշտ* են,+Բայց Եհովան քննում է մղումները:+   Քո բոլոր գործերը Եհովային հանձնիր,+Եվ քո ծրագրերը կհաջողվեն:   Եհովան ամեն ինչ ծառայեցնում է իր նպատակի իրագործման համար,Նույնիսկ չարագործին, որը կործանվելու է աղետի օրը:+   Բոլոր նրանք, ովքեր հպարտ սիրտ ունեն, գարշելի են Եհովայի համար:+ Համոզվա՛ծ եղիր. նրանք անպատիժ չեն մնա:   Սերն* ու հավատարմությունը քավում են մեղքը,+Եվ Եհովայի հանդեպ վախը հեռու է պահում չարից:+   Երբ Եհովային հաճելի է մարդու բռնած ուղին,Նա անգամ նրա թշնամիներին է հաշտեցնում նրա հետ:+   Ավելի լավ է քիչ ունենալ, բայց արդար լինել,+Քան շատ* ունենալ և անարդար լինել:+   Մարդը կարող է կշռադատել իր անելիքը,Բայց նրա քայլերին ուղղություն տվողը Եհովան է:+ 10  Թագավորը Աստծու առաջնորդության համաձայն* պետք է որոշումներ կայացնի:+ Նա երբեք չպետք է անարդարությամբ դատի:+ 11  Ճշգրիտ նժարն ու կշեռքը Եհովայինն են,Պարկի միջի բոլոր կշռաքարերը նրանից են:+ 12  Չարագործությունը գարշելի է թագավորների համար,+Որովհետև գահն արդարությամբ է հաստատուն մնում:+ 13  Ճիշտ խոսքը հաճելի է թագավորներին,Նրանք սիրում են ազնվությամբ խոսողին:+ 14  Թագավորի զայրույթը ասես մահվան պատգամաբեր լինի,+Բայց իմաստուն մարդը հանդարտեցնում է այն:*+ 15  Թագավորի պայծառ դեմքը կյանք է,Նրա բարեհաճությունը ասես անձրևային ամպ լինի գարնանը:+ 16  Շատ ավելի լավ է իմաստություն ձեռք բերել, քան ոսկի,+Հասկացողություն ունենալ, քան արծաթ:+ 17  Ուղղամիտները հեռու են մնում սխալ ճանապարհից,Եվ ով ուշադրություն է դարձնում իր քայլերին, պահպանում է իր կյանքը:+ 18  Հպարտությունը նախորդում է կործանմանը,Եվ գոռոզությունը՝ վայր ընկնելուն:+ 19  Ավելի լավ է խոնարհ լինել հեզերի միջավայրում,+Քան հպարտների ավարից բաժին ունենալ: 20  Ով որևէ հարցում խորաթափանցություն է դրսևորում, հաջողություն* կունենա,Եվ երջանիկ է նա, ով ապավինում է Եհովային: 21  Իմաստուն սիրտ ունեցողին հասկացող կկոչեն,+Եվ բարի խոսքերը վստահություն են ներշնչում:+ 22  Խորաթափանցությունը կյանքի աղբյուր է նրա համար, ով ունի այն,Բայց հիմարները խրատվում են իրենց իսկ հիմարությամբ: 23  Իմաստունը ծանրութեթև անելով է ընտրում իր խոսքերը,+Եվ նրա ասածը համոզիչ է հնչում: 24  Հաճելի խոսքերը մեղրախորիսխ են՝Քաղցր են հոգու* համար և բուժիչ՝ ոսկորների համար:+ 25  Կա ճանապարհ, որ ճիշտ է թվում մարդու աչքին,Բայց այն մահվան է տանում:+ 26  Մարդու ախորժակը մղում է նրան տքնաջան աշխատել,Որովհետև քաղցն է ստիպում նրան:+ 27  Անպիտան մարդը չարիք է ծրագրում,+Նրա խոսքերը ասես խանձող կրակ լինեն:+ 28  Սադրիչ մարդը վեճ է գցում,+Եվ զրպարտողը բաժանում է մտերիմ ընկերներին:+ 29  Բռնարար մարդը հրապուրում է իր դրացունԵվ նրան չար ճանապարհով տանում: 30  Նա աչքով է անում, երբ չար բան է ծրագրում,Եվ շուրթերը սեղմելով՝ իր նենգ մտադրություններն է իրագործում: 31  Ալևորությունը գեղեցիկ* պսակ է,+Եթե այն կրում է արդարության ճանապարհով քայլող մարդը:+ 32  Նա, ով չի շտապում բարկանալ,+ հզոր մարդուց լավ է,Եվ ինքնատիրապետում ունեցողը* քաղաքը գրավողից է լավ:+ 33  Հագուստի փեշի վրա վիճակ* է գցվում,+Բայց այդ միջոցով կայացված ամեն որոշում Եհովայից է:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մաքուր»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «մեծ եկամուտ»:
Կամ՝ «Աստծու ներշնչմամբ»:
Կամ՝ «խույս է տալիս դրանից»:
Բռց.՝ «բարիք»:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «փառքի»:
Բռց.՝ «իր ոգին կառավարողը»:
Բառարանում տես «Վիճակ»: