Առակներ 17։1-28

  • Բարուն չարով մի՛ հատուցիր (13)

  • Նախքան վեճի բռնկվելը հեռացիր (14)

  • Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ (17)

  • Ուրախ սիրտը լավ դեղամիջոց է (22)

  • Իմաստուն մարդը զսպում է իր լեզուն (27)

17  Ավելի լավ է մի կտոր չոր հաց՝ խաղաղ մթնոլորտում,+Քան առատ կերակուրներ՝* վեճերով լի տանը:+   Շրջահայաց ծառան կիշխի ամոթալի վարք ունեցող որդու վրաԵվ բաժնեկից կլինի իր տիրոջ որդիների ժառանգությանը:   Զտման անոթը արծաթի համար է, հնոցը՝ ոսկու,+Իսկ սրտեր քննողը Եհովան է:+   Չարագործը ուշադրություն է դարձնում վնասաբեր խոսքերին,Եվ ստախոսը լսում է չարախոսությունները:+   Նա, ով ծաղրում է աղքատին, վիրավորում է նրա Ստեղծչին,+Եվ ուրիշի դժբախտության վրա ուրախացողը անպատիժ չի մնա:+   Թոռները տարեցների պսակն են,Եվ հայրերը՝* իրենց որդիների* փառքը:   Լավ* խոսքերը հիմար մարդուն չեն սազում,+Առավել ևս ստախոս լեզուն՝ ղեկավարին:+   Նվերը թանկարժեք* քար է իր տիրոջ համար.+ Ուր էլ նա գնա, այն հաջողություն կբերի նրան:+   Ով ներում* է մեղքը, հետամուտ է լինում սիրո,+Իսկ ով շարունակ խոսում է դրա մասին, բաժանում է մտերիմ ընկերներին:+ 10  Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում,+Քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա:+ 11  Չար մարդը միայն ըմբոստության է ձգտում,Բայց դաժան պատգամաբեր կգա ու կպատժի նրան:+ 12  Ավելի լավ է հանդիպել ձագերին կորցրած արջի,Քան մի հիմարի՝ իր հիմարությամբ:+ 13  Ով չարով հատուցի բարուն,Նրա տնից չարիքը չի հեռանա:+ 14  Կռիվ սկսելը ջրարգելակը բացելու պես է,Ուստի նախքան վեճի բռնկվելը հեռացիր:+ 15  Թե՛ չարագործին արդարացնողը և թե՛ արդարին դատապարտողը+Գարշելի են Եհովայի համար: 16  Հիմարին ի՞նչ օգուտ, որ իմաստություն ձեռք բերելու կարողություն ունի,Եթե նա դրա ցանկությունը չունի:*+ 17  Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ.+ Նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված:+ 18  Ողջամտություն չունեցող մարդը ձեռք է սեղմումԵվ իր դրացու ներկայությամբ ուրիշի համար երաշխավոր լինում:+ 19  Վեճ սիրողը մեղք է սիրում:+ Ով բարձր դարպաս է կառուցում, իր տուն փորձանք է հրավիրում:+ 20  Խարդախ սիրտ ունեցողը հաջողություն չի ունենա,+Եվ ստախոս մարդը փորձանքի մեջ կընկնի: 21  Հիմար երեխայի հայրը կվշտանա,Անմիտ երեխայի հայրը չի ուրախանա:+ 22  Ուրախ սիրտը լավ դեղամիջոց* է,+Բայց փշրված ոգին քամում է ուժերը:*+ 23  Չարագործը գաղտնի կաշառք է վերցնում,Որ խեղաթյուրի արդարադատությունը:+ 24  Խորաթափանց մարդու հայացքն ուղղված է դեպի իմաստությունը,Բայց հիմարի աչքերը այստեղ-այնտեղ* են թափառում:+ 25  Հիմար որդին վշտացնում է իր հորըԵվ ցավեցնում մոր սիրտը:+ 26  Արդարին պատժելը լավ չէ,Եվ պատվավոր մարդուն խարազանելը անարդար է: 27  Իմաստուն* մարդը զսպում է իր լեզուն,+Եվ խորաթափանց մարդը անվրդով է մնում:+ 28  Նույնիսկ հիմարը, եթե լուռ մնա, իմաստուն կհամարվի,Եվ նա, ով ոչինչ չի ասում, խորաթափանց կհամարվի:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «զոհեր»:
Կամ՝ «ծնողները»:
Կամ՝ «երեխաների»:
Կամ՝ «Ազնիվ»:
Կամ՝ «հավանություն բերող»:
Բռց.՝ «ծածկում»:
Կամ՝ «Եթե նա անխոհեմ է»: Բռց.՝ «սիրտ չունի»:
Կամ՝ «բուժիչ»:
Կամ՝ «չորացնում է ոսկորները»:
Կամ՝ «երկրի ծայրերում»:
Կամ՝ «Գիտելիք ունեցող»: