Առակներ 2։1-22

  • Իմաստության արժեքը (1-22)

    • Իմաստություն փնտրիր, ինչպես թաքցված գանձեր (4)

    • Խորհելու կարողությունը պաշտպանում է (11)

    • Անբարոյականությունը աղետաբեր է (16-19)

2  Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերըԵվ գանձի պես փայփայես* իմ պատվիրանները՝+   Ականջ դնելով իմաստությանը+Եվ սրտանց ձգտելով խորաթափանցության,+   Ավելին, եթե աղերսես հասկացողություն ձեռք բերելու համար+Եվ աղաչես խորաթափանցություն ունենալու համար,+   Եթե դրանք փնտրես ինչպես արծաթը+Եվ որոնես ինչպես թաքցված գանձերը,+   Այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ է նշանակում վախենալ Եհովայից,+Եվ Աստծու մասին գիտելիքներ կգտնես,+   Քանի որ Եհովան է իմաստություն տալիս,+Նրա բերանից են գիտելիք ու խորաթափանցություն դուրս գալիս:   Ուղղամիտների համար նա իմաստություն է պահում,Նա վահան է անարատ վարք ունեցողների համար,+   Նա պահպանում է արդարության ճանապարհով քայլողներինՈւ կպահպանի իրեն նվիրվածների ուղին:+   Դու կհասկանաս, թե ինչն է ճիշտ, արդար ու ազնիվ,Թե որ ճանապարհով պետք է գնաս:+ 10  Երբ իմաստությունը հաճելի լինի սրտիդ,+Եվ գիտելիքը ցանկալի դառնա հոգուդ,*+ 11  Խորհելու կարողությունը քեզ կպահպանի,+Եվ խորաթափանցությունը կպաշտպանի: 12  Դրանք կազատեն քեզ չար ճանապարհիցԵվ ապականված բաներ խոսող մարդուց,+ 13  Նաև նրանցից, ովքեր թողնում են ուղիղ ճանապարհները,Որ քայլեն խավարի ուղիներով,+ 14  Նրանցից, ովքեր ուրախանում են չարիք գործելուց,Ովքեր ցնծում են չար ու ապականված բաներով, 15  Նրանցից, ում ճանապարհները ծուռ են,Եվ ովքեր իրենց ողջ կյանքում անազնվությամբ են վարվում: 16  Իմաստությունը կազատի քեզ անառակ* կնոջից,Անբարո* կնոջ գայթակղիչ* խոսքերից,+ 17  Որը լքել է իր կողակցին, ում հետ երիտասարդ տարիքից ամուսնացած է եղել,+Եվ որը մոռացել է իր Աստծու ուխտը:* 18  Նրա տուն գնացողը դեպի մահ է գնում,Նրա տան ճանապարհը գերեզման* է տանում:+ 19  Նրա հետ հարաբերություն ունեցողներից* ոչ մեկը հետ չի գաԵվ նորից չի կանգնի կյանքի ճանապարհին:+ 20  Ուստի քայլիր լավ մարդկանց ճանապարհովԵվ մնա արդարների ուղու վրա,+ 21  Որովհետև երկրի վրա միայն ուղղամիտներն են բնակվելու,Եվ անարատներն են մնալու դրա վրա:+ 22  Իսկ չարիք գործողները վերանալու են երկրից,+Եվ անհավատարիմները բնաջինջ են լինելու:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «կուտակես»:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Բռց.՝ «Օտարական»:
Կամ՝ «խորամանկ»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «մահացածների մոտ»:
Բռց.՝ «Նրա մոտ գնացողներից»: