Առակներ 20։1-30

  • Գինին ծաղրող է (1)

  • Ծույլը ցուրտ եղանակին չի հերկում (4)

  • Մարդու սրտում եղածը խոր ջրերի պես է (5)

  • Հապճեպ երդում տալու մասին նախազգուշացում (25)

  • Երիտասարդների փառքը իրենց ուժն է (29)

20  Գինին ծաղրող է,+ ոգելից խմիչքը՝ անկառավարելի:+ Ով դրանց պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ:+   Թագավորը վախ է ներշնչում, ինչպես առյուծի մռնչոցը:+ Ով որ արթնացնում է նրա ցասումը, իր կյանքը վտանգի է ենթարկում:+   Վեճից հեռու մնալը պատիվ է բերում մարդուն,+Բայց հիմարը դրա մեջ է ներքաշվում:+   Ծույլը ցուրտ եղանակին* չի հերկում,Ուստի հնձի ժամանակ նա կմուրա, քանի որ ոչինչ չի ունենա:*+   Մարդու սրտում եղածը* խոր ջրերի պես է,Բայց խորաթափանց մարդը դուրս է հանում այն:   Շատ մարդիկ հայտարարում են իրենց հավատարիմ սիրո մասին,Բայց ո՞վ կարող է հավատարիմ մարդ գտնել:   Արդար մարդը անարատ վարք ունի:+ Երջանիկ են նրանից հետո եկող նրա զավակները:*+   Երբ թագավորը նստում է գահին, որ դատի,+Իր աչքերով զատորոշում* է ամեն տեսակ չարություն:+   Ո՞վ կարող է ասել. «Ես մաքրել եմ սիրտս,+Մաքրվել եմ մեղքից»:+ 10  Ոչ ճշգրիտ կշռաքարերը և անազնիվ չափումը*Գարշելի են Եհովայի համար:+ 11  Նույնիսկ երեխային կարելի է ճանաչել ըստ իր արարքների՝Արդյոք նրա վարքը ճիշտ ու մաքուր է, թե ոչ:+ 12  Լսող ականջ և տեսնող աչք. Երկուսն էլ Եհովան է ստեղծել:+ 13  Մի՛ սիրիր քունը, թե չէ կաղքատանաս:+ Բաց պահիր աչքերդ և կուշտ կլինես:+ 14  «Վա՛տն է, վա՛տն է»,– ասում է գնորդը,Բայց հետո հեռանում է և պարծենում իր առածով:+ 15  Կա ոսկի, և կան շատ մարջաններ,*Բայց իմաստախոս* շուրթերը ավելի թանկարժեք են:+ 16  Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,+Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+ 17  Խաբեությամբ ձեռք բերված հացը համեղ է մարդու համար,Բայց դրանից հետո նրա բերանը մանրախճով* կլցվի:+ 18  Խորհրդակցելու արդյունքում ծրագրերը հաջողվում են:+ Քո պատերազմը իմաստուն* առաջնորդությամբ մղիր:+ 19  Զրպարտողը, գաղտնի զրույցները հայտնելով, ման է գալիս:+ Մի՛ շփվիր նրա հետ, ով սիրում է բամբասել:* 20  Իր հորն ու մորը անիծողի ճրագը կհանգչի,Երբ խավարը վրա հասնի:+ 21  Այն ժառանգությունը, որն ի սկզբանե ագահությամբ է ձեռք բերվել,Այդպես էլ օրհնություն չի դառնա:+ 22  Մի՛ ասա. «Չարով կհատուցեմ»:+ Հույսդ Եհովայի վրա դիր,+ և նա կփրկի քեզ:+ 23  Ոչ ճշգրիտ կշռաքարերը գարշելի են Եհովայի համար,Եվ խարդախ կշեռքը վատ է: 24  Եհովան է առաջնորդում մարդու քայլերը.+ Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, թե ուր գնա: 25  Ծուղակ է մարդու համար, երբ նա հապճեպորեն բացականչում է՝ սո՛ւրբ է,+Եվ միայն հետո է ծանրութեթև անում իր տված երդումը:+ 26  Իմաստուն թագավորը մաղելով առանձնացնում է չարագործներին+Եվ նրանց վրայով կալսիչ անիվ է անցկացնում:+ 27  Մարդու շունչը Եհովայի ճրագն է. Այն բացահայտում է, թե ինչ կա իր սրտի խորքում: 28  Սերն* ու հավատարմությունը պահպանում են թագավորին.+ Նրա գահը հաստատուն է շնորհիվ նրա հավատարիմ սիրո:+ 29  Երիտասարդների փառքը իրենց ուժն է,+Իսկ ծերերի շքեղությունը՝ իրենց ալեհերությունը:+ 30  Կապտուկներն ու վերքերը մաքրում են չարությունից,+Եվ հարվածները մաքուր են դարձնում մարդու սրտի խորքը:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ձմռանը»:
Կամ հնարավոր է՝ «Հնձի ժամանակ նա կփնտրի, բայց ոչինչ չի գտնի»:
Կամ՝ «մտքերը», «մտադրությունները»:
Բռց.՝ «որդիները»:
Կամ՝ «մաղում»:
Կամ՝ «Երկու տարբեր կշռաքարերն ու երկու տարբեր չափման տարաները»:
Կամ՝ «գիտելիք ունեցող»:
Բառարանում տես «Մարջան»:
Կամ՝ «օտարազգիի»:
Խոշոր հատերով ավազ:
Կամ՝ «հմուտ»:
Կամ՝ «ով հրապուրում է իր շուրթերով»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»: