Առակներ 22։1-29

  • Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է (1)

  • Երեխային վաղ տարիքից կրթիր (6)

  • Ծույլն ասում է. «Դրսում առյո՜ւծ կա» (13)

  • Պատիժը հեռացնում է հիմարությունը (15)

  • Հմուտ աշխատողը թագավորներին է ծառայում (29)

22  Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է,+Եվ հարգված լինելը՝ արծաթից ու ոսկուց:   Ի՞նչ ընդհանուր բան ունեն հարուստն ու աղքատը. Երկուսին էլ Եհովան է արարել:+   Խորագետը տեսնում է վտանգը և զգուշանում,*Բայց միամիտները* առաջ են գնում և տուժում:*   Խոնարհությունն ու Եհովայի հանդեպ վախըՀարստություն, փառք և կյանք են շնորհում:+   Անազնիվ մարդու ճանապարհին փշեր ու թակարդներ կան,Բայց ով արժևորում է իր կյանքը, հեռու է մնում դրանցից:+   Սովորեցրու երեխային, թե ինչ ճանապարհով պետք է գնա.+ Նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից:+   Հարուստը իշխում է աղքատների վրա,Եվ պարտք վերցնողը պարտք տվողի ստրուկն է:+   Անարդարություն ցանողը աղետ կհնձի,+Եվ նրա դաժան իշխանությանը* վերջ կդրվի:+   Առատաձեռն մարդը* կօրհնվի,Որովհետև կիսում է իր հացը աղքատի հետ:+ 10  Վռնդիր ծաղրողին, ու կռիվը կհանդարտվի,Վեճերը* կդադարեն, և վիրավորանքներ չեն լինի: 11  Ում սիրտը մաքուր է, և խոսքերը՝ հաճելի,Նրա ընկերը թագավորը կլինի:+ 12  Եհովայի աչքերը պահպանում են ճշմարտությունը,*Բայց նենգավորի խոսքերը նա անհաջողության է մատնում:+ 13  Ծույլն ասում է. «Դրսում առյո՜ւծ կա. Կսպանի ինձ հրապարակի մեջտեղում»:+ 14  Անառակ* կանանց բերանը խոր փոս է:+ Ում Եհովան դատապարտի, նա դրա մեջ կընկնի: 15  Հիմարությունը երեխայի սրտում է,+Բայց պատիժը այն կհեռացնի նրանից:+ 16  Ով խաբում է աղքատին, որ ավելի հարստանա,+Կամ ով հարուստին նվերներ է տալիս,Ի վերջո կաղքատանա: 17  Ուշադիր լսիր իմաստունների խոսքերը,+Որպեսզի ամբողջ սրտով ընդունես իմ սովորեցրածները:+ 18  Եթե պահես դրանք քո սրտում, երջանիկ կլինես,+Եվ դրանք միշտ քո շուրթերին կլինեն:+ 19  Ես այսօր գիտելիք եմ տալիս քեզ,Որպեսզի վստահես Եհովային: 20  Մի՞թե չեմ գրել քեզ՝Տալով խորհուրդներ ու գիտելիք, 21  Որ սովորեցնեմ այն ամենը, ինչը ճիշտ է ու վստահարժան,Եվ որ քեզ ուղարկողի մոտ ստույգ պատասխանով վերադառնաս: 22  Մի՛ կողոպտիր աղքատին, քանի որ աղքատ է,+Եվ խեղճին մի՛ կեղեքիր քաղաքի դարպասների մոտ,+ 23  Որովհետև Եհովան ինքը կպաշտպանի նրանց դատական գործում+Եվ նրանց կողոպտողներին կյանքից կզրկի: 24  Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերակցիրԵվ դյուրագրգիռ մարդու հետ մի՛ շփվիր, 25  Որ նրան չընդօրինակեսԵվ թակարդը չընկնես:+ 26  Մի՛ եղիր ձեռք սեղմողներից մեկը,*Ովքեր երաշխավոր են լինում ուրիշների պարտքերի համար:+ 27  Եթե ոչինչ չունենաս վճարելու,Քո մահճակալը հենց քո տակից կվերցնեն: 28  Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները,Որոնք քո նախահայրերն են դրել:+ 29  Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու. Նա թագավորների առաջ կկանգնի,+Հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի:

Ծանոթագրություններ

Կամ՝ «թաքնվում»:
Կամ՝ «անփորձները»:
Կամ՝ «պատժվում»:
Բռց.՝ «ցասման գավազանին»:
Բռց.՝ «Բարի աչք ունեցողը»:
Կամ՝ «Դատական գործերը»:
Բռց.՝ «գիտելիքը»:
Բռց.՝ «Օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Կամ՝ «ձեռք սեղմողների մեջ»: