Առակներ 25։1-28
25 Սրանք նույնպես Սողոմոնի առակներն են,+ որոնք արտագրել* են Հուդայի թագավոր Եզեկիայի+ մարդիկ.
2 Աստծուն փառք է բերում այն, որ նա որևէ հարց գաղտնի է պահում,+Իսկ թագավորներին այն, որ քննում են հարցերը:
3 Ինչպես երկինքն է բարձր, և երկիրը՝ խոր,Այնպես էլ թագավորների սիրտն է անըմբռնելի:
4 Հեռացրու խարամը* արծաթից,Եվ այն ամբողջովին զտված կլինի:+
5 Չարագործին հեռացրու թագավորից,Եվ նրա գահը արդարությամբ կամրապնդվի:+
6 Մի՛ պատվիր քեզ թագավորի առաջ+Եվ մեծամեծների շարքում տեղ մի՛ զբաղեցրու,+
7 Որովհետև ավելի լավ է, որ նա ասի՝ «Արի նստիր այստեղ»,Քան նվաստացնի քեզ անվանի մարդու աչքի առաջ:+
8 Մի՛ շտապիր դատական գործ սկսել,Այլապես ի՞նչ ես անելու, եթե դրացիդ արդյունքում խայտառակի քեզ:+
9 Գործդ հարթիր դրացուդ հետ,+Բայց գաղտնի զրույցում ասվածը* մի՛ հայտնիր,+
10 Հակառակ դեպքում քեզ լսողը կամաչեցնի քեզ,Եվ քո տարածած վատ տեղեկությունը* հնարավոր չի լինի հետ հավաքել:
11 Ճիշտ ժամանակին ասված խոսքըՆման է փորագրված արծաթե անոթի* մեջ դրված ոսկե խնձորների:+
12 Ընկալունակ ականջի համար իմաստուն մարդու դիտողությունը+Նման է ոսկյա ականջօղի և ընտիր ոսկուց պատրաստված զարդարանքի:
13 Ինչպես ձյան* սառնությունն է բերքահավաքի օրը,Այնպես էլ հավատարիմ պատգամաբերն է իրեն ուղարկողների համար,Քանի որ նա թարմություն է բերում իր տիրոջը:+
14 Այն մարդը, ով պարծենում է, թե նվեր կտա, բայց չի տալիս,*+Նման է անանձրև ամպերի ու քամու:
15 Համբերությամբ ղեկավարին կարելի է տարհամոզել,Եվ մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել:+
16 Եթե մեղր գտնես, կեր այնքան, ինչքան քեզ պետք է,Քանի որ եթե չափից շատ ուտես, գուցե փսխես այն:+
17 Դրացուդ տուն հաճախ մի՛ գնա,Որ նա չհոգնի քեզնից ու չատի քեզ:
18 Իր դրացու դեմ սուտ վկայություն տվող մարդը+Նման է մահակի, սրի ու սուր նետի:
19 Նեղության ժամանակ անհուսալի* մարդուն վստահելըՆույնն է, ինչ կոտրված ատամով ծամելն ու կաղացող ոտքով քայլելը:
20 Տխուր սրտին երգեր երգողը+Նման է ցուրտ օրով հագուստը հանողիԵվ սոդայի վրա լցված քացախի:
21 Եթե թշնամիդ քաղցած է, հաց տուր նրան,Եթե ծարավ է, ջուր տուր, որ խմի,+
22 Որովհետև այդպես դու նրա գլխին շիկացած ածուխներ կդիզես,*+Ու Եհովան կվարձատրի քեզ:
23 Հյուսիսային քամին տեղատարափ անձրև է բերում,Իսկ բամբասող լեզուն բարկություն է բորբոքում:+
24 Ավելի լավ է տանիքի վրա մի անկյունում ապրել,Քան կռվարար* կնոջ հետ մի տան մեջ:+
25 Հեռավոր երկրից ստացված լավ լուրը+Ասես սառը ջուր լինի ծարավ հոգու համար:
26 Պղտորված աղբյուրի ու քանդված ջրհորի պես է այն արդար մարդը,Որը տեղի է տալիս* չարագործին:
27 Չափից շատ մեղր ուտելը լավ չէ,+Եվ փառք փնտրելը փառք չի բերում:+
28 Ինքնատիրապետում չունեցող մարդը+Նման է քանդված պարիսպներով քաղաքի:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «կրկնօրինակել ու համախմբել»:
^ Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:
^ Կամ՝ «ուրիշների գաղտնիքները»:
^ Կամ՝ «չարամիտ բամբասանքը»:
^ Կամ՝ «շրջանակի»:
^ Հավանաբար, խոսքը սարերից բերված ձյան մասին է:
^ Կամ՝ «թե նվեր է տվել, բայց չի տվել»:
^ Կամ հնարավոր է՝ «դավաճան»:
^ Խոսքը մարդու կարծրացած սիրտը փափկացնելու մասին է:
^ Կամ՝ «փնթփնթան»:
^ Կամ՝ «զիջումների է գնում»: