Առակներ 26։1-28

  • Ծույլ մարդու նկարագիրը (13-16)

  • Ուրիշների վեճին մի՛ խառնվիր (17)

  • Չար կատակներ մի՛ արա (18, 19)

  • Առանց փայտի կրակ չի լինում (20, 21)

  • Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների (22)

26  Ինչպես ձյունը տեղին չէ ամռանը, և անձրևը՝ բերքահավաքի ժամանակ,Այնպես էլ պատիվը սազական չէ հիմարին:+   Ինչպես թռչունը առանց պատճառի չի փախչում, և ծիծեռնակը՝ թռչում,Այնպես էլ անեծքը առանց հիմնավոր պատճառի չի գալիս:*   Մտրակը ձիու համար է, և սանձը՝ էշի,+Իսկ գավազանը հիմար մարդկանց մեջքի համար է:+   Հիմարին մի՛ պատասխանիր նրա հիմարության համաձայն,Որ նրան չհավասարվես:   Հիմարին նրա հիմարության համաձայն պատասխանիր,Որ չկարծի, թե իմաստուն է:+   Գործը հիմարի ձեռքը հանձնողը նման է նրան,Ով խեղում է իր ոտքերը և վնասում ինքն իրեն:   Ինչպես կաղ մարդու տկար ոտքերն են,Այնպես էլ առակն է հիմարների բերանում:+   Հիմարին փառք տալը նույնն է,+Ինչ քարը պարսատիկին կապելը:   Ինչպես փշոտ ճյուղն է հարբեցողի ձեռքում,Այնպես էլ առակն է հիմարների բերանում: 10  Նա, ով վարձում է հիմարի կամ պատահական անցորդի,Նման է մի աղեղնավորի, ով նետեր է արձակում ուր պատահի:* 11  Ինչպես շունն է վերադառնում իր փսխածին,Այնպես էլ հիմարն է կրկնում իր հիմարությունը:+ 12  Տեսե՞լ ես մի մարդու, ով կարծում է, թե իմաստուն է:+ Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից: 13  Ծույլն ասում է. «Ճանապարհին առյո՜ւծ կա,Առյո՜ւծ կա հրապարակում»:+ 14  Դուռը ճոճվում է ծխնիների վրա,Իսկ ծույլը շուռումուռ է գալիս իր անկողնում:+ 15  Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է մտցնում,Բայց այնքան հոգնած է, որ չի կարողանում այն իր բերանը տանել:+ 16  Հիմարին թվում է, թե ինքն ավելի իմաստուն է,Քան այն յոթ հոգին, որ խելացի պատասխան են տալիս: 17  Այն անցորդը, որը խիստ զայրանում է իրեն չվերաբերող վեճի պատճառով,*+Նման է շան ականջներից բռնած մարդու: 18  Ինչպես որ խելագարն է կրակոտ տեգեր* ու մահացու նետեր արձակում, 19  Այնպես էլ այն մարդն է, ով իր դրացու գլխին խաղ է խաղում* ու ասում՝ կատակ էի անում:+ 20  Փայտ չլինելիս կրակը հանգչում է,Եվ եթե զրպարտող չկա, կռիվը դադարում է:+ 21  Ինչպես փայտածուխն է թեժացնում խարույկը, և փայտը՝ կրակը,Այնպես էլ կռվարար մարդն է վեճեր բորբոքում:+ 22  Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+ 23  Ինչպես արծաթապատումն է կավե անոթի բեկորի վրա,Այնպես էլ քաղցր խոսքերն են,* որ բխում են չար սրտից:+ 24  Ուրիշներին ատողը խոսքերով թաքցնում է իր ատելությունը,Բայց իր սրտում նենգ մտադրություն ունի: 25  Թեև նա սիրալիր է խոսում, մի՛ վստահիր նրան,Որովհետև նրա սրտում յոթ գարշելի բան կա:* 26  Թեպետ նա խաբեությամբ քողարկում է իր ատելությունը,Բայց նրա չարությունը կբացահայտվի բոլորի առաջ: 27  Փոս փորողը իր փորած փոսը կընկնի,Եվ նա, ով քար է գլորում, այն հենց իրեն էլ կճխլի:+ 28  Ստախոս լեզուն ատում է նրանց, ում ցավ է պատճառել,Եվ շողոքորթող բերանը վնաս է հասցնում:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Ինչպես թռչունն է փախչում, և ծիծեռնակը՝ թռչում, այնպես էլ անտեղի ասված անեծքն է կողքով անցնում»:
Կամ՝ «վիրավորում է բոլորին»:
Կամ հնարավոր է՝ «որը ներքաշվում է ուրիշի կռվի մեջ»:
Կարճ նիզակ:
Կամ՝ «խաբում է»:
Բռց.՝ «կրակոտ շուրթերն են»:
Կամ՝ «նրա սիրտն ամբողջովին գարշելի է»: