Առակներ 27։1-27
27 Մի՛ պարծեցիր վաղվա օրով,Որովհետև չգիտես, թե այն ինչ կբերի:+
2 Թող քեզ ուրիշը* գովի, ոչ թե քո լեզուն,Ուրիշները,* ոչ թե քո շուրթերը:+
3 Քարը ծանր է, ավազը՝ նույնպես,Բայց հիմարի պատճառով առաջացած վրդովմունքը երկուսից էլ ծանր է:+
4 Ցասումը դաժան է, և բարկությունը՝ հեղեղի նման,Բայց նախանձի* առաջ ո՞վ կարող է կանգնել:+
5 Բացահայտ դիտողությունն ավելի լավ է,Քան գաղտնի սերը:+
6 Ընկերոջ հասցրած վերքերը հավատարմությունից են բխում,+Բայց թշնամու համբույրները առատ* են:
7 Կուշտ մարդը հրաժարվում* է մեղրախորսխից,Բայց քաղցած մարդու համար նույնիսկ դառը բանն է քաղցրահամ:
8 Իր տնից հեռացած մարդըՆման է իր բույնը լքած* թռչնի:
9 Յուղն ու խունկը ուրախացնում են սիրտը,Նմանապես ուրախացնում է այն ընկերը, ով անկեղծ խորհուրդներ է տալիս:+
10 Մի՛ լքիր քո ընկերոջը կամ քո հոր ընկերոջըԵվ մի՛ գնա եղբորդ տուն, երբ նեղության մեջ ես.
Ավելի լավ է մոտ գտնվող հարևանը, քան հեռվում գտնվող եղբայրը:+
11 Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու,+Որ կարողանամ պատասխան տալ նրան, ով վիրավորում* է ինձ:+
12 Խորագետը տեսնում է վտանգը և զգուշանում,*+Բայց միամիտները* առաջ են գնում և տուժում:*
13 Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+
14 Եթե մեկն իր դրացուն վաղ առավոտյան բարձրաձայն օրհնի,Դա անեծք կհամարվի:
15 Կռվարար* կինը նման է անձրևոտ օրը անդադար կաթող տանիքի:+
16 Ով կարողանում է զսպել նրան, կարողանում է քամի զսպելԵվ իր աջ ձեռքում յուղ պահել:
17 Ինչպես երկաթը երկաթով է սրվում,Այնպես էլ մարդը սրում է իր ընկերոջը:*+
18 Թզենին խնամողը դրա պտղից կուտի,+Եվ իր տիրոջը հոգ տանողը պատվի կարժանանա:+
19 Ինչպես ջրում արտացոլվում է մարդու երեսը,Այնպես էլ մարդու սրտում արտացոլվում է ուրիշի սիրտը:
20 Գերեզմանն* ու փտության վայրը* երբեք չեն կշտանում,+Ոչ էլ մարդու աչքն է երբևէ կշտանում:
21 Ինչպես զտման անոթն է արծաթի համար, և հնոցը՝ ոսկու,+Այնպես էլ գովեստի խոսքերն են ստուգում մարդուն:
22 Նույնիսկ եթե հիմարին սանդակոթով ծեծես,Ինչպես հացահատիկն են ծեծում սանդի* մեջ,Նրա հիմարությունը չի հեռանա նրանից:
23 Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը:
Լավ հոգ տար* ոչխարներիդ համար,+
24 Որովհետև հարստությունը հավիտենական չէ,+Ոչ էլ թագն է հավերժ փոխանցվում սերնդեսերունդ:
25 Կանաչ խոտն անհետանում է, ու նորն է հայտնվում,Եվ սարերում խոտը հավաքում են անասունների համար:
26 Մատղաշ խոյերը* հագուստի համար են,Ու նոխազները՝* դաշտ գնելու:
27 Դու բավականաչափ այծի կաթ կունենաս:
Այն որպես սնունդ կլինի քեզ, տնեցիներիդ, ինչպես նաև աղախիններիդ համար:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «օտարը»:
^ Բռց.՝ «Օտարականը»:
^ Կամ՝ «խանդի»:
^ Կամ հնարավոր է՝ «կեղծավոր», «ստիպված»:
^ Բռց.՝ «տրորում»:
^ Կամ՝ «բնից փախած»:
^ Կամ՝ «չարախոսում»:
^ Կամ՝ «պատժվում»:
^ Կամ՝ «անփորձները»:
^ Կամ՝ «թաքնվում»:
^ Կամ՝ «օտարազգիի»:
^ Կամ՝ «Փնթփնթան»:
^ Բռց.՝ «ընկերոջ երեսը»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Քարից, փայտից կամ մետաղից անոթ, որի մեջ հատուկ թակիչով մանրում են հացահատիկ կամ այլ բաներ:
^ Կամ՝ «Սիրտդ դիր»:
^ Այսինքն՝ արու ոչխարները:
^ Այսինքն՝ արու այծերը: