Առակներ 28։1-28

  • Անհնազանդ մարդու աղոթքը գարշելի է (9)

  • Մեղքը խոստովանողի հանդեպ գթասրտություն կցուցաբերվի (13)

  • Հարստանալ շտապողը անմեղ չի մնա (20)

  • Խրատը շողոքորթությունից լավ է (23)

  • Առատաձեռն մարդը ոչ մի բանի կարիք չի ունենում (27)

28  Չարագործները փախչում են, թեև նրանց հետապնդող չկա,Իսկ արդարները առյուծի* պես քաջ են:+   Երկրում օրինազանցության* պատճառով իշխաններն անընդհատ կհաջորդեն իրար,+Բայց խորաթափանցություն և գիտելիք ունեցող մարդու օգնությամբ իշխանը երկար կղեկավարի:+   Խեղճերին խաբող չունևոր մարդը+ նման է անձրևի,Որը սրբում-տանում է ողջ բերքը:   Ովքեր խախտում են օրենքը, գովաբանում են չարագործներին,Իսկ ովքեր պահում են օրենքը, վրդովվում են նրանց դեմ:+   Չար մարդիկ չեն կարող հասկանալ արդարությունը,Բայց ովքեր իրենց հայացքը Եհովային են ուղղում,* կարող են հասկանալ ամեն ինչ:+   Ավելի լավ է լինել աղքատ, բայց անարատ,Քան հարուստ, բայց ապականված:+   Հասկացող որդին պահում է օրենքը,Բայց որկրամոլների հետ ընկերակցողը խայտառակ է անում իր հորը:+   Նա, ով մեծացնում է իր հարստությունը տոկոսով փող տալու+ և վաշխառություն անելու միջոցով,Այն կուտակում է նրա համար, ով բարություն է ցուցաբերում աղքատների հանդեպ:+   Ով չի ցանկանում հնազանդվել օրենքին,Նրա աղոթքն անգամ գարշելի է:+ 10  Նա, ով շեղում է ուղղամիտներին ու սխալ ուղու վրա կանգնեցնում, իր փորած փոսը կընկնի,+Բայց անարատ մարդիկ բարիք կժառանգեն:+ 11  Հարուստը իմաստուն է իր աչքին,+Բայց խորաթափանց աղքատը տեսնում է, թե ով է նա իրականում:+ 12  Երբ արդարները հաղթանակում են, մեծ ուրախություն է տիրում,Բայց երբ չարագործներն են իշխանության գալիս, մարդիկ թաքնվում են:+ 13  Իր մեղքերը թաքցնողը հաջողություն չի ունենա,+Բայց ով խոստովանում է դրանք ու այլևս չի կրկնում,Նրա հանդեպ գթասրտություն կցուցաբերվի:+ 14  Երջանիկ է այն մարդը, ով միշտ զգույշ է, որ սխալ բան չանի,*Բայց համառ սիրտ ունեցողը փորձանքի մեջ կընկնի:+ 15  Անօգնական ժողովրդի վրա իշխող չար ղեկավարըՆման է մռնչացող առյուծի և հարձակվող արջի:+ 16  Խորաթափանցություն չունեցող առաջնորդը չարաշահում է իր իշխանությունը,+Բայց նա, ով ատում է անազնիվ ճանապարհով ձեռք բերված եկամուտը, կերկարացնի իր կյանքը:+ 17  Արյունապարտ մարդը մինչև մահ փախուստի մեջ կլինի:+ Թող ոչ ոք նրան չաջակցի: 18  Անարատ վարք ունեցողը կփրկվի,+Բայց ով անազնիվ է, հանկարծակի կընկնի:+ 19  Իր հողը մշակողը առատ հաց կունենա,Բայց փուչ բաների հետևից ընկնողը աղքատությամբ կկշտանա:+ 20  Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կունենա,+Բայց նա, ով շտապում է հարստանալ, անմեղ չի մնա:+ 21  Կողմնապահություն անելը լավ չէ,+Բայց հնարավոր է՝ մարդ մի կտոր հացի համար սխալ վարվի: 22  Նախանձ* մարդը հարստության հետևից է ընկնում,Բայց չգիտի, որ իրեն աղքատություն է սպասում: 23  Խրատողին+ ի վերջո ավելի շատ շնորհակալ կլինեն,+Քան նրան, ով շողոքորթում է: 24  Նա, ով կողոպտում է իր հորն ու մորը և հետո ասում՝ «Մեղք չեմ գործել»,+Կործանարար մարդուց ոչնչով չի տարբերվում:+ 25  Ագահ* մարդը վեճ է հրահրում,Բայց ով ապավինում է Եհովային, հաջողություն կունենա:*+ 26  Իր սրտին վստահողը հիմար է,+Բայց իմաստությամբ վարվողը ապահով կլինի:+ 27  Նա, ով տալիս է աղքատներին, ոչ մի բանի կարիք չի ունենա,+Բայց ով իր աչքերը փակում է, որ չնկատի նրանց, շատ անեծքներ կտեղան նրա վրա: 28  Երբ չարագործները իշխանության են գալիս, մարդիկ թաքնվում են,Բայց երբ նրանք կործանվում են, արդարները շատանում են:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «երիտասարդ առյուծի»:
Կամ՝ «ապստամբության»:
Բռց.՝ «ովքեր փնտրում են Եհովային»:
Կամ՝ «ով աստվածավախ է»:
Կամ՝ «Ագահ»:
Կամ հնարավոր է՝ «Գոռոզ»:
Բռց.՝ «կգիրանա»: