Առակներ 29։1-27

  • Ինքնահոսի թողնված երեխան ամոթ է բերում (15)

  • Առանց առաջնորդության՝ ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է (18)

  • Բարկացած մարդը կռիվ է հրահրում (22)

  • Խոնարհը փառքի կարժանանա (23)

  • Մարդկանց հանդեպ վախը ծուղակ է (25)

29  Այն մարդը, ով շատ անգամ խորհուրդ ստանալուց հետո համառ է մնում,*+Հանկարծ անդառնալիորեն կկործանվի:+   Երբ արդարները շատ են, մարդիկ ուրախանում են,Բայց երբ չարագործն է իշխում, նրանք հառաչում են:+   Իմաստություն սիրող մարդը ուրախացնում է իր հորը,+Բայց ով մարմնավաճառների հետ է ընկերակցում, վատնում է իր հարստությունը:+   Արդարադատությամբ թագավորը կայունություն է հաստատում երկրում,+Բայց կաշառակեր մարդը քանդում է այն:   Իր դրացուն շողոքորթողըՆրա ոտքերի առաջ ցանց է գցում:+   Վատ մարդն ընկնում է իր մեղքի թակարդը,+Բայց արդարը ուրախությամբ բացականչում է և ցնծում:+   Արդարը մտահոգվում է աղքատների իրավունքների մասին,+Իսկ չար մարդուն դա չի էլ հետաքրքրում:+   Պարծենկոտ մարդիկ կրակ են գցում քաղաքում,+Բայց իմաստունները հանգցնում են բարկությունը:+   Երբ իմաստուն մարդը վեճի է բռնվում հիմարի հետ,Դրանից օգուտ չի լինում. միայն բորբոքված խոսքեր և ծաղրանք:+ 10  Արյան ծարավ մարդիկ ատում են անմեղներին+Եվ փորձում են խլել ուղղամիտների կյանքը:* 11  Հիմարը տեղի է տալիս իր զգացմունքներին,+Բայց իմաստունը կառավարում է դրանք ու հանդարտ է մնում:+ 12  Եթե ղեկավարը ականջ դնի ստին,Նրա բոլոր ծառաները չար կլինեն:+ 13  Ի՞նչ ընդհանուր բան ունեն աղքատն ու կեղեքող մարդը. Եհովան երկուսի աչքերին էլ լույս է տալիս:* 14  Եթե թագավորը աղքատներին արդարությամբ դատի,+Նրա գահը միշտ հաստատուն կլինի:+ 15  Պատիժն* ու խրատը իմաստություն են տալիս,+Բայց ինքնահոսի թողնված երեխան ամաչեցնում է իր մորը: 16  Երբ չարագործները շատանում են, անօրենությունն էլ է շատանում,Բայց արդարները կտեսնեն նրանց անկումը:+ 17  Խրատիր որդուդ, և նա քեզ հանգստություն կբերիՈւ մեծ ուրախություն կպարգևի:+ 18  Երբ տեսիլք* չի լինում, ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է,+Բայց ովքեր պահում են օրենքը, երջանիկ են:+ 19  Միայն խոսքերով ծառան չի ուղղվի,Քանի որ նա թեև հասկանում է դրանք, բայց չի հնազանդվում:+ 20  Տեսե՞լ ես մարդու, ով խոսում է առանց մտածելու.+ Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:+ 21  Եթե ծառային երիտասարդ տարիքից երես տաս,Հետագայում նա անշնորհակալ կդառնա: 22  Դյուրաբորբոք մարդը կռիվ է հրահրում,+Եվ բարկացկոտ մարդը շատ մեղքեր է գործում:+ 23  Մարդու գոռոզությունը կխոնարհեցնի իրեն,+Բայց ով խոնարհ է, փառքի կարժանանա:+ 24  Գողի հանցակիցը ինքն իր թշնամին է: Նա լսում է վկայություն տալու կոչը,* բայց ոչինչ չի հայտնում:+ 25  Մարդկանց հանդեպ վախը ծուղակն է գցում,*+Բայց Եհովային ապավինողը պաշտպանված կլինի:+ 26  Շատերը ցանկանում են ղեկավարի մոտ մտնել,*Բայց արդարադատությունը Եհովայից է:+ 27  Անարդար մարդը գարշելի է արդարների համար,+Իսկ նա, ով ճիշտ է վարվում, գարշելի է չարագործի համար:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «իր պարանոցը պնդացնում է»:
Կամ հնարավոր է՝ «Բայց ուղղամիտները փորձում են պաշտպանել նրանց կյանքը»:
Այսինքն՝ երկուսին էլ կյանք է տալիս:
Բռց.՝ «Գավազանը»:
Կամ՝ «Աստծուց առաջնորդություն»:
Կամ՝ «անեծք ներառող երդումը»:
Կամ՝ «ծուղակ է լարում»:
Կամ հնարավոր է՝ «հաճությունը փնտրել»: Բռց.՝ «երեսը փնտրել»: