Առակներ 3։1-35

  • Իմաստուն եղիր և վստահիր Եհովային (1-12)

    • Պատվիր Եհովային արժեքավոր բաներով (9)

  • Իմաստությունը երջանիկ է դարձնում (13-18)

  • Իմաստությունը ապահովություն է տալիս (19-26)

  • Ինչպես վարվել ուրիշների հետ (27-35)

    • Բարություն արա, երբ հնարավոր է (27)

3  Որդի՛ս, մի՛ մոռացիր այն, ինչ սովորեցնում եմ քեզ,*Եվ սրտանց հնազանդվիր իմ պատվիրաններին,   Որովհետև դրանց շնորհիվ կյանքիդ օրերն ու տարիները կավելանան,Եվ դու խաղաղություն կունենաս:+   Թույլ մի՛ տուր, որ սերն* ու հավատարմությունը* հեռանան քեզնից:+ Դրանք պարանոցիդ կապիր և սրտումդ* դաջիր:+   Այդպես դու Աստծու և մարդկանց մոտ խորաթափանց մարդու համբավ ձեռք կբերեսՈւ նրանց հավանությանը կարժանանաս:+   Ամբողջ սրտովդ Եհովային վստահիր+Եվ քո հասկացողության վրա մի՛ հիմնվիր:+   Ինչ էլ որ անես, հաշվի առ նրան,+Եվ նա կառաջնորդի քեզ ճիշտ ճանապարհով:+   Քո աչքին իմաստուն մի՛ եղիր:+ Վախեցի՛ր Եհովայից և չար բաներից հեռո՛ւ մնա:   Դա կբուժի քո մարմինը*Եվ ուժ կտա քո ոսկորներին:   Պատվիր Եհովային քո ունեցած արժեքավոր բաներով,+Ողջ բերքիդ* առաջին պտուղներով:*+ 10  Այդ ժամանակ քո ամբարները մինչև վերջ կլցվեն,+Եվ քո հնձաններից գինին կհորդի: 11  Որդի՛ս, Եհովայի խրատը մի՛ մերժիր+Եվ մի՛ զզվիր, երբ նա ուղղում է քեզ,+ 12  Որովհետև Եհովան խրատում է նրան, ում սիրում է,+Ինչպես հայրն է խրատում իր սիրելի որդուն:+ 13  Երջանիկ է այն մարդը, ով իմաստություն է գտել,+Եվ այն մարդը, ով խորաթափանց է դարձել: 14  Ավելի լավ է իմաստություն ձեռք բերել, քան արծաթ,Այն ավելի շատ օգուտ է տալիս, քան ոսկին:+ 15  Այն մարջաններից* ավելի թանկ է,Եվ քեզ համար ցանկալի ոչ մի բան չի կարող համեմատվել դրա հետ: 16  Դրա աջ ձեռքում երկարակեցություն է,Իսկ ձախ ձեռքում՝ հարստություն ու փառք: 17  Դրա ճանապարհներով քայլելը հաճելի է,Դրանցով գնալը խաղաղություն է տալիս:+ 18  Իմաստությունը կյանքի ծառ է նրանց համար, ովքեր ամուր կառչում են դրան,Եվ նրանք, ովքեր բաց չեն թողնում այն, երջանիկ կկոչվեն:+ 19  Եհովան իմաստությամբ հիմնեց երկիրը,+Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը:+ 20  Նրա գիտելիքների շնորհիվ խոր ջրերը բաժանվեցին,Եվ ամպոտ երկնքից անձրև սկսեց մաղել:+ 21  Որդի՛ս, թող դրանք* աչքիդ առաջ լինեն: Իմաստությունն ու խոհեմությունը մի՛ կորցրու, 22  Դրանք քեզ կյանք կպարգևենԵվ պարանոցդ կզարդարեն: 23  Այդ ժամանակ ապահով կքայլես քո ճանապարհովԵվ երբեք չես սայթաքի:+ 24  Երբ պառկես քնելու, չես վախենա.+ Դու կպառկես, և քունդ քաղցր կլինի:+ 25  Չես վախենա հանկարծահաս աղետից,+Փոթորկից, որ գալիս է չար մարդու վրա,+ 26  Քանի որ Եհովան կլինի քո վստահության աղբյուրը,+Եվ նա կպահպանի ոտքդ որոգայթից:+ 27  Բարություն արա նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:*+ Ձեռքդ հետ մի՛ պահիր, եթե ի զորու ես օգնելու:+ 28  Մի՛ ասա դրացուդ՝ «Գնա, վաղը արի, կտամ»,Եթե այդ պահին կարող ես տալ: 29  Չար բան մի՛ ծրագրիր դրացուդ դեմ,+Ով ապրում է քո կողքին ու վստահում է քեզ: 30  Անտեղի մի՛ վիճիր մարդու հետ,+Մի՛ վիճիր, եթե նա քեզ ոչ մի վատ բան չի արել:+ 31  Բռնարար մարդուն մի՛ նախանձիր,+Նրան մի՛ ընդօրինակիր, 32  Որովհետև խաբեբա մարդը գարշելի է Եհովայի համար,+Բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում:+ 33  Եհովայի անեծքը չար մարդու տան վրա է,+Բայց արդարների տունը նա օրհնում է:+ 34  Ծաղրողների վրա նա ծիծաղում է,+Բայց հեզերի հանդեպ բարեհաճ է:+ 35  Իմաստունները պատվի կարժանանան,Իսկ հիմարները մեծարում են այն, ինչը անպատվություն է բերում:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «իմ օրենքը»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «ճշմարտությունը»:
Բռց.՝ «սրտիդ տախտակին»:
Բռց.՝ «պորտը»:
Կամ՝ «լավագույնով»:
Կամ՝ «եկամտիդ»:
Բառարանում տես «Մարջան»:
Ակներևաբար, խոսքը Աստծու այն հատկությունների մասին է, որոնք նշված են նախորդ համարներում:
Կամ՝ «ում այն պատկանում է», «ում պետք է անել»: