Առակներ 30։1-33

  • ԱԳՈՒՐԻ ԽՈՍՔԵՐԸ (1-33)

    • «Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն» (8)

    • Բաներ, որոնք չեն կշտանում (15, 16)

    • Բաներ, որոնք հետք չեն թողնում (18, 19)

    • Անհավատարիմ կինը (20)

    • Կենդանիների բնազդային իմաստությունը (24)

30  Հակեայի որդի Ագուրի ծանրակշիռ խոսքերը, որոնք նա ասաց Իթիելին և Ուքալին:   Ես բոլոր մարդկանցից անգետ եմ+Եվ չունեմ այն հասկացողությունը, որ մարդ պետք է ունենա:   Իմաստություն չեմ սովորելԵվ չունեմ այն գիտելիքները, որոնք Ամենասուրբն ունի:   Ո՞վ է բարձրացել երկինք և ապա ցած իջել:+ Ո՞վ է քամին հավաքել իր բռերի մեջ: Ո՞վ է ջրերը հագուստի մեջ փաթաթել:+ Ո՞վ է հաստատել երկրի բոլոր սահմանները:+ Ի՞նչ է նրա անունը և նրա որդու անունը: Ասա, եթե գիտես:   Աստծու ամեն մի խոսքը զտված է:+ Նա վահան է նրանց համար, ովքեր իր մոտ են ապաստանում:+   Նրա խոսքերին ոչինչ մի՛ ավելացրու,+Այլապես նա քեզ կնախատի,Եվ դու ստախոս դուրս կգաս:   Ո՛վ Աստված, երկու բան եմ խնդրում քեզնից: Մի՛ մերժիր ինձ, քանի դեռ ողջ եմ.   Օգնիր՝ հեռու մնամ սուտ խոսելուց ու խաբեությունից,+Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն,Այլ տուր այնքան ուտելիք, որքան անհրաժեշտ է,+   Որ չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ և ասեմ՝ «Ո՞վ է Եհովան»,+Ոչ էլ թույլ տուր՝ աղքատանամ ու գողանամԵվ անարգանք բերեմ քո անվանը, ի՛մ Աստված: 10  Ծառային իր տիրոջ մոտ մի՛ զրպարտիր,Այլապես նա քեզ կանիծի, և դու մեղավոր կհամարվես:+ 11  Կան մարդիկ,* որ անիծում են իրենց հորըԵվ չեն հարգում* իրենց մորը:+ 12  Կան մարդիկ, որ կարծում են, թե մաքուր են,+Բայց իրենց կեղտից* չեն մաքրվել: 13  Կան մարդիկ, որոնց աչքերն անչափ գոռոզ են,Եվ որոնք վերևից են նայում ուրիշներին:+ 14  Կան մարդիկ, որոնց ատամները սրեր են,Ծնոտները՝ մեծ դանակներ: Նրանք խժռում են երկրի չքավորներինՈւ մարդկանց միջի աղքատներին:+ 15  Տզրուկները երկու աղջիկ ունեն, որոնք բղավում են. «Տո՛ւր, տո՛ւր»: Երեք բաներ կան, որ չեն կշտանում,Եվ չորսը, որ երբեք չեն ասում՝ բավական է. 16  Գերեզմանն*+ ու ամուլ արգանդը,Ջրազուրկ հողըԵվ կրակը, որը երբեք չի ասում՝ բավական է: 17  Հորը ծաղրողի և մորն արհամարհողի աչքը+Գետահովտի ագռավները կհանեն,Ու երիտասարդ արծիվները կուտեն:+ 18  Երեք բան կա, որ իմ հասկացողությունից վեր է,*Եվ չորսը, որոնք չեմ հասկանում. 19  Արծվի ճանապարհը երկնքում,Օձի ճանապարհը ժայռի վրա,Նավի ճանապարհը բաց ծովումԵվ տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ: 20  Ահա այսպես է վարվում անհավատարիմ կինը. Նա ուտում է, սրբում իր բերաննՈւ ասում. «Ոչ մի սխալ բան չեմ արել»:+ 21  Երեք բաներ կան, որոնց պատճառով երկիրը ցնցվում է,Եվ չորս բան, որոնց չի կարողանում դիմանալ. 22  Երբ ծառան թագավոր է դառնում,+Երբ անմիտը կուշտից էլ կուշտ է լինում, 23  Երբ ատված* կնոջ են կնության առնում,Ու երբ աղախինը իր տիրուհու տեղն է գրավում:*+ 24  Երկրի վրա չորս արարածներ կան, որոնք ամենափոքրերից են,Բայց բնազդային իմաստություն ունեն.*+ 25  Մրջյունները, որոնք թեև ուժեղ արարածներ* չեն,Բայց ամռանը իրենց համար ուտելիք են ամբարում,+ 26  Ժայռային դամանները,*+ որոնք թեև զորեղ չեն,Բայց ապառաժներում են տուն դնում,+ 27  Մորեխները,+ որոնք թեև թագավոր չունեն,Բայց բոլորը կարգով շարված* են առաջ գնում,+ 28  Եվ գեկկոն մողեսը,+ որն իր թաթերով կպչում է ամեն տեղՈւ թագավորի պալատ է մտնում: 29  Երեքն են, որ վսեմ քայլվածք ունեն,Եվ չորսն են, որոնց քայլքը տպավորիչ է. 30  Առյուծը, որը գազանների մեջ ամենազորավորն էԵվ ոչ ոքի առաջ չի նահանջում,+ 31  Որսկան շունն ու արու այծը,Ինչպես նաև թագավորը, որի զորքն իր հետ է: 32  Եթե հիմարաբար մեծարել ես ինքդ քեզ+Կամ եթե մտադրվել ես այդպես վարվել,Ձեռքդ բերանիդ դիր:+ 33  Ինչպես կաթը հարելուց կարագ է ստացվում,Եվ քիթը ճմլելուց արյուն է գալիս,Այնպես էլ բարկություն բորբոքելուց վեճ է բռնկվում:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «օրհնում»:
Բռց.՝ «Կա սերունդ»: Նույնը՝ 12-14-րդ համարներում:
Բռց.՝ «արտաթորանքից»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «զարմանահրաշ է ինձ համար»:
Կամ՝ «չսիրված»:
Կամ՝ «տիրուհուն վռնդում է»:
Կամ՝ «չափազանց իմաստուն են»:
Բռց.՝ «ժողովուրդ»:
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
Կամ՝ «խումբ-խումբ»: