Առակներ 31։1-31
31 Լեմուել թագավորի խոսքերը՝ այն ծանրակշիռ պատգամը, որով նրա մայրը կրթել է նրան:+
2 Ի՞նչ ասեմ, որդի՛ս,Ի՞նչ ասեմ, արգանդիցս դուրս եկած որդի՛,Ո՛վ երդումներիս որդի:+
3 Ուժերդ մի՛ վատնիր կանանց վրա,*+Ոչ էլ թագավորներին կործանող ուղին բռնիր:+
4 Թագավորներին վայել չէ, ո՛վ Լեմուել,Թագավորներին վայել չէ գինի խմելը,Եվ կառավարչին վայել չէ ասելը, թե՝ «Որտե՞ղ է խմիչքս»,+
5 Որ չխմեն ու մոռանան օրենքըԵվ խեղաթյուրեն խեղճերի իրավունքները:
6 Ոգելից խմիչքը տվեք նրանց, ովքեր կործանման եզրին են,+Եվ գինին՝ նրանց, ում հոգին դառնացած է:+
7 Թող նրանք խմեն ու մոռանան իրենց աղքատությունըԵվ այլևս չհիշեն իրենց սրտի ցավը:
8 Խոսիր ի պաշտպանություն նրանց, ովքեր չեն կարողանում իրենց պաշտպանել,Պաշտպանիր բոլոր նրանց իրավունքները, ովքեր կործանման եզրին են:+
9 Խոսիր և արդարությամբ դատիր,Պաշտպանիր խեղճի ու աղքատի իրավունքները:+
א [Ալեֆ]
10 Առաքինի* կին ո՞վ կարող է գտնել:+
Նրա արժեքը մարջանների* արժեքից շատ ավելին է:
ב [Բեթ]
11 Նրա ամուսինը ողջ սրտով վստահում է նրան,Եվ ոչ մի արժեքավոր բանի պակաս չունի:
ג [Գիմել]
12 Իր կյանքի բոլոր օրերումՆա բարիքով է հատուցում ամուսնուն, ոչ թե չարիքով:
ד [Դալեթ]
13 Նա բուրդ ու կտավ է ձեռք բերումԵվ հաճույք է ստանում իր ձեռքերով աշխատելուց:+
ה [Հե]
14 Վաճառականի նավերի նման+Նա ուտելիքը հեռվից է բերում:
ו [Վավ]
15 Նա վեր է կենում, երբ դեռ գիշեր է,Ու հոգ է տանում տնեցիներին կերակուր տալուԵվ իր աղախիններին իրենց բաժինը հատկացնելու մասին:+
ז [Զային]
16 Նա որոշում է արտ ձեռք բերել և գնում է այն:
Իր քրտինքով վաստակած միջոցներով նա խաղողի այգի է տնկում:
ח [Խեթ]
17 Նա ծանր աշխատանք է հանձն առնում*+Եվ իր ձեռքերով ջանադրաբար աշխատում է:
ט [Տեթ]
18 Նա տեսնում է, որ իր առևտուրը եկամուտ է բերում:
Նրա ճրագը գիշերը չի հանգչում:
י [Յոդ]
19 Նա մեկնում է իր ձեռքը ճախարակինԵվ իլիկն* ափի մեջ առնում:+
כ [Քաֆ]
20 Նա օգնության ձեռք է մեկնում կարիքավորինՈւ առատաձեռնորեն տալիս է աղքատին:+
ל [Լամեդ]
21 Ձյան ժամանակ նա չի անհանգստանում իր տնեցիների համար,Որովհետև իր բոլոր տնեցիները տաք* հագուստներ են հագած:
מ [Մեմ]
22 Նա ինքն է իրենց անկողնու ծածկոցները պատրաստում:
Նրա հագուստը վուշից ու մանուշակագույն բրդից է:
נ [Նուն]
23 Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասների մոտ,+Որտեղ նստում է այդ շրջանի երեցների հետ:
ס [Սամեխ]
24 Նա վուշե հագուստներ* է կարում ու վաճառումԵվ գոտիներ է վաճառքի տալիս առևտրականներին:
ע [Ային]
25 Ուժն ու պատիվը նրա զգեստն են,Եվ նա վստահությամբ է նայում ապագային:
פ [Փե]
26 Նա իմաստությամբ է խոսում,+Եվ բարության օրենքը* նրա լեզվի վրա է:
צ [Ցադե]
27 Նա հետևում է իր տան գործերինՈւ երբեք ձեռքերը ծալած չի նստում:+
ק [Կոֆ]
28 Նրա որդիները վեր են կենում և գովում նրան,Նրա ամուսինը վեր է կենում ու նրան գովեստի խոսքեր ասում:
ר [Ռեշ]
29 Առաքինի շատ կանայք կան,Բայց դու գերազանցում ես նրանց բոլորին:
ש [Շին]
30 Հմայքը կարող է խաբուսիկ լինել, և գեղեցկությունը՝ անցողիկ,*+Բայց այն կինը, որը վախենում է Եհովայից, գովասանքի կարժանանա:+
ת [Թավ]
31 Վարձահատույց եղեք նրան իր արածների համար,+Եվ թող քաղաքի դարպասների մոտ գովաբանեն նրան իր գործերի համար:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «կանանց մի՛ տուր»:
^ Կամ՝ «Շնորհալի», «Հրաշալի»:
^ Բռց.՝ «ազդրերը ուժով է գոտևորում»:
^ Ճախարակն ու իլիկը թել մանելու գործիքներ են:
^ Բռց.՝ «կրկնակի»:
^ Կամ՝ «ներքնազգեստներ»:
^ Կամ՝ «սիրառատ խրատը», «հավատարիմ սիրո օրենքը»:
^ Կամ՝ «դատարկ»: