Առակներ 4։1-27
4 Որդինե՛րս, լսեք հոր խրատը+ և ուշադրություն դարձրեք դրան,Որպեսզի հասկացողություն ձեռք բերեք,
2 Քանի որ ես ձեզ օգտակար խորհուրդներ եմ տալու:
Մի՛ մերժեք իմ սովորեցրածները:*+
3 Ես լավ որդի եմ եղել հորս համար,+Մորս սիրելի որդին:+
4 Հայրս սովորեցնում էր ինձ՝ ասելով. «Սրտումդ ամուր պահիր իմ խոսքերը:+
Հնազանդվիր իմ պատվիրաններին ու երկար ապրիր:+
5 Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն:+
Մի՛ մոռացիր իմ ասածներն ու մի՛ շեղվիր դրանցից:
6 Մի՛ մերժիր իմաստությունը, և այն կպահպանի քեզ:
Սիրիր այն, և այն կպաշտպանի քեզ:
7 Իմաստությունը ամենակարևոր բանն է,+ ուստի ձեռք բեր այն:
Եվ ինչ էլ որ ձեռք բերես, նաև հասկացողություն ձեռք բեր:+
8 Բարձր գնահատիր իմաստությունը, և այն կբարձրացնի քեզ:+
Այն պատիվ կբերի քեզ, եթե փարվես նրան:+
9 Այն քո գլխին սքանչելի պսակ կդնիՈւ քեզ գեղեցկության թագով կզարդարի»:
10 Լսիր, որդի՛ս, և ընդունիր իմ խոսքերըՈւ երկար կյանք կունենաս:+
11 Քեզ կսովորեցնեմ իմաստության ուղին+Եվ կտանեմ ուղղամտության ճանապարհներով:+
12 Երբ քայլես, ոտքդ քարին չի դիպչի,Ու եթե վազես, չես սայթաքի:
13 Պինդ բռնիր խրատը, բաց մի՛ թող+ և պահպանիր,Քանի որ այն քո կյանքն է:+
14 Մեղավոր մարդկանց ճամփին ոտք մի՛ դիրԵվ չարերի ուղիով մի՛ քայլիր:+
15 Հեռո՛ւ մնա այդ ճանապարհից և դրանով մի՛ գնա.+
Շրջանցիր այն և կողքով անցիր,+
16 Որովհետև այդ մարդիկ մինչև չար բան չեն անում, չեն քնում,Նրանց քունը չի տանում, մինչև մեկին չեն վնասում:
17 Չարագործությունը նրանց հացն է,Եվ բռնությունը՝ նրանց գինին:
18 Սակայն արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է,Որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում:+
19 Մեղավորների ճանապարհը խավար է.
Նրանք չեն իմանում, թե ինչին են բախվում ու սայթաքում:
20 Որդի՛ս, ականջ դիր իմ խոսքերինԵվ ուշադրություն դարձրու իմ ասածներին:
21 Մի՛ մոռացիր դրանք,Այլ սրտիդ խորքում պահիր,+
22 Որովհետև այդ խոսքերը կյանք են դրանք գտնողների համար+Եվ առողջություն՝ նրանց ողջ մարմնի համար:
23 Ամեն ինչից առավել քո սիրտը պահպանիր,+Որովհետև դրանից են բխում կյանքի աղբյուրները:*
24 Հեռացրու քեզնից անազնիվ խոսքերը,+Եվ շուրթերդ թող սուտ բաներ չխոսեն:
25 Թող աչքերդ ուղիղ առաջ նայեն,Եվ հայացքդ ուղղված լինի քո դիմաց:+
26 Հարթիր* քո ուղին,+Եվ քո բոլոր ճանապարհները ապահով կլինեն:
27 Աջ կամ ձախ մի՛ շեղվիր:+
Հեռո՛ւ մնա չար բաներից:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «օրենքը»:
^ Կամ՝ «Որովհետև կյանքդ դրանից է կախված»:
^ Կամ հնարավոր է՝ «Ուշադիր քննիր»: