Առակներ 6։1-35

  • Ուրիշի համար երաշխավոր մի՛ դարձիր (1-5)

  • «Գնա մրջյունի մոտ, ո՛վ ծույլ» (6-11)

  • Անպիտան ու չար մարդը (12-15)

  • Յոթ բան, որ Եհովան ատում է (16-19)

  • Զգուշացիր չար կնոջից (20-35)

6  Որդի՛ս, եթե երաշխավոր ես դարձել դրացուդ համար,+Եթե սեղմել ես օտարի ձեռքը,+   Եթե թակարդն ես ընկել տվածդ խոստման պատճառով,Եթե խոսքերդ քեզ ծուղակն են գցել,+   Ապա, որդի՛ս, այսպես վարվիր և ազատիր քեզ,Քանի որ դրացուդ ձեռքն ես ընկել. Խոնարհեցրու քեզ և թախանձագին աղերսիր դրացուդ,+   Քուն մի՛ տուր աչքերիդԵվ ոչ էլ նինջ՝ կոպերիդ:   Ազատիր ինքդ քեզ, ինչպես վիթն* է ազատվում որսորդի ձեռքից,Եվ թռչունը՝ թռչնորսի ձեռքից:   Գնա մրջյունի մոտ, ո՛վ ծույլ,+Ուշադիր հետևիր, թե ինչ է անում, և իմաստուն դարձիր:   Թեև նա չունի ղեկավար, հսկիչ կամ առաջնորդ,   Բայց ամռանը ուտելիքի պաշար է հավաքում+Եվ հնձի ժամանակ սնունդ է կուտակում:   Ո՛վ ծույլ, դեռ ինչքա՞ն ես պառկելու: Ե՞րբ ես քնիցդ արթնանալու: 10  Մի քիչ քնես, մի քիչ ննջես,Մի քիչ ձեռքերդ ծալած նստես,+ 11  Չքավորությունը վրա կհասնի ավազակի պես,Եվ կարիքը՝ զինված մարդու պես:+ 12  Անպիտան ու չար մարդը սուտ խոսելով ման է գալիս,+ 13  Նա աչքով է անում+ և ոտքերով ու մատներով նշաններ է ցույց տալիս: 14  Նրա սիրտը ապականված է,Նա միշտ չարիք է ծրագրում+ և վեճեր հրահրում:+ 15  Այդ պատճառով նրա վրա հանկարծահաս աղետ կգա,Եվ մի ակնթարթում նա անդառնալիորեն կկործանվի:+ 16  Վեց բան կա, որ Եհովան ատում է,Եվ յոթ բան գարշելի են նրա* համար. 17  Գոռոզ աչքերը,+ ստախոս լեզուն,+ անմեղ արյուն թափող ձեռքերը,+ 18  Չարիք ծրագրող սիրտը,+ չար բան անելու համար արագ վազող ոտքերը, 19  Կեղծ ցուցմունք տվող վկան, որի ամեն մի խոսքը սուտ է,+Եվ եղբայրների մեջ վեճ գցողը:+ 20  Որդի՛ս, պահիր քո հոր պատվիրաններըԵվ մի՛ մերժիր քո մոր խորհուրդները:*+ 21  Դրանք միշտ փաթաթիր սրտիդԵվ կապիր պարանոցիդ: 22  Երբ քայլես, դրանք կառաջնորդեն քեզ,Երբ պառկես, կպահպանեն,Եվ երբ արթնանաս, կսովորեցնեն: 23  Որովհետև պատվիրանը ճրագ է,+ օրենքը՝ լույս,+Իսկ խորհուրդներն ու խրատը՝ կյանքի ճանապարհ:+ 24  Դրանք կպաշտպանեն քեզ չար կնոջից,+Անբարո* կնոջ գայթակղիչ լեզվից:+ 25  Քո սրտում մի՛ ցանկացիր նրա գեղեցկությունը,+Եվ թույլ մի տուր, որ նա գայթակղի քեզ իր գրավիչ աչքերով, 26  Որովհետև մարմնավաճառ կնոջ պատճառով մարդ ցամաք հացի հույսին կմնա,+Իսկ ուրիշի կնոջ պատճառով թանկ կյանքը կկորցնի: 27  Մի՞թե հնարավոր է, որ մարդ իր ծոցը կրակ դնի, և իր հագուստը չվառվի:+ 28  Կամ մի՞թե հնարավոր է, որ մարդ շիկացած ածուխների վրայով քայլի, ու նրա ոտքերը չայրվեն: 29  Նմանապես նա, ով հարաբերություն ունենա իր դրացու կնոջ հետ,Նա, ով դիպչի նրան, անպատիժ չի մնա:+ 30  Գողին արհամարհանքով չեն վերաբերվում,Եթե նա սոված լինելու պատճառով է գողանում: 31  Բայց երբ բռնվի, յոթնապատիկ կհատուցի. Իր տան բոլոր թանկարժեք իրերը կտա:+ 32  Ով որ ուրիշի կնոջ հետ շնություն* է գործում, անխոհեմ է:*Այդպես վարվողը կործանում է իրեն:+ 33  Նա ցավ ու անպատվություն կհնձի,+Եվ նրա խայտառակությունը չի մոռացվի,+ 34  Որովհետև խանդը բորբոքում է ամուսնու ցասումը. Նա վրեժ կառնի ու չի խնայի:+ 35  Նա ոչ մի փոխհատուցում* չի ընդունիԵվ չի խաղաղվի, որքան էլ նվերը մեծ լինի:

Ծանոթագրություններ

Այծեղջերուների տեսակ:
Կամ՝ «նրա հոգու»:
Կամ՝ «օրենքը»:
Բռց.՝ «Օտարական»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Բառարանում տես «Շնություն»:
Բռց.՝ «սիրտ չունի»:
Կամ՝ «փրկագին»: