Առակներ 7։1-27

  • Պահիր Աստծու պատվիրանները և ապրիր (1-5)

  • Միամիտ երիտասարդը հրապուրվում է (6-27)

    • «Ինչպես մի ցուլ՝ մորթվելու» (22)

7  Որդի՛ս, հնազանդվիր իմ ասածներինԵվ գանձի պես փայփայիր* իմ պատվիրանները:+   Պահիր իմ պատվիրանները, որ ապրես,+Ու պահպանիր իմ խորհուրդները* աչքիդ բիբի պես:   Կապիր դրանք մատներիդԵվ սրտումդ* դաջիր:+   Իմաստությանն ասա՝ «Դու իմ քույրն ես»,Եվ հասկացողությանը՝ «Դու իմ բարեկամն ես»,   Որպեսզի դրանք պաշտպանեն քեզ անառակ* կնոջից՝+Անբարո* կնոջից, և նրա գայթակղիչ* խոսքերից:+   Մի անգամ իմ տան պատուհանից՝Պատուհանի ճաղերից, ներքև նայեցի   Եվ երբ նայում էի միամիտ* մարդկանց,Երիտասարդների մեջ տեսա անխոհեմ մի պատանու:+   Նա անցնում էր այդպիսի մի կնոջ տան փողոցի մոտովՈւ գնում էր նրա տան կողմը:   Մթնշաղ էր՝ երեկո,+Մոտենում էր գիշերը, և իջնում էր խավարը: 10  Եվ հանկարծ այդ կինը, որ խորամանկ սիրտ ուներ,Մարմնավաճառի պես հագնված՝+ դուրս եկավ նրա առաջ: 11  Նա շատախոս է ու սանձարձակ:+ Նա երբեք տանը չի մնում: 12  Նա մե՛կ փողոցում է, մե՛կ հրապարակներումԵվ ամեն անկյունում դարան մտած սպասում է:+ 13  Նա բռնեց պատանուն, համբուրեց նրանԵվ անամոթաբար ասաց. 14  «Ես պետք է խաղաղության զոհեր մատուցեի+Եվ այսօր իմ երդումները կատարեցի: 15  Դրա համար դուրս եկա, որ հանդիպեմ քեզ,Ես փնտրում էի քեզ ու գտա: 16  Անկողնուս վրա փռել եմ գեղեցիկ ծածկոցներ,Եգիպտոսից բերված երփներանգ կտավ:+ 17  Մահճիս վրա զմուռս,* հալվե* և դարչին եմ ցանել:+ 18  Եկ մինչև առավոտ սիրով հարբենքՈւ միասին հաճույք ստանանք կրքոտ սիրուց: 19  Ամուսինս տանը չէ,Նա հեռավոր ճանապարհորդության է գնացել: 20  Նա քսակով փող է վերցրելԵվ մինչև լիալուսնի օրը տուն չի գալու»: 21  Համոզիչ խոսքերով կինը մոլորեցրեց նրան,+Գայթակղիչ խոսքերով հրապուրեց: 22  Եվ ահա նա գնում է այդ կնոջ հետևից, ինչպես մի ցուլ՝ մորթվելու,Եվ ինչպես մի հիմար, որին պատժում են՝ կոճղի* մեջ դնելով:+ 23  Նրա վերջը կգա, երբ նետը ճեղքի նրա լյարդը: Թռչնի պես նա դեպի թակարդն է նետվում՝Չիմանալով, որ իր կյանքով է հատուցելու:+ 24  Հիմա, որդինե՛րս, լսեք ինձԵվ ուշադրություն դարձրեք խոսքերիս: 25  Թող քո սիրտը չհակվի նրա կողմը,Նրա ճանապարհներին ոտք մի՛ դիր,+ 26  Որովհետև շատերն են նրա պատճառով կործանվել,+Եվ մեծ է նրա կողմից սպանվածների թիվը:+ 27  Նրա տուն գնացողը գերեզման* է գնում,Իջնում է դեպի մահվան խավարը:*

Ծանոթագրություններ

Կամ՝ «կուտակիր»:
Կամ՝ «օրենքը»:
Բռց.՝ «սրտիդ տախտակին»:
Բռց.՝ «օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Բռց.՝ «Օտարական»:
Կամ՝ «խորամանկ»:
Կամ՝ «անփորձ»:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):
Կամ՝ «կապանքների»: Բառարանում տես «Կոճղ»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «սենյակները»: