Առակներ 8։1-36
8 Արդյոք իմաստությունը ձայն չի՞ տալիս,Խորաթափանցությունը չի՞ գոչում:+
2 Այն կանգնում է խաչմերուկներիԵվ ճանապարհի մոտ գտնվող բլուրների վրա:+
3 Քաղաքի դարպասների կողքին,Մուտքերի մոտ այն աղաղակում է.+
4 «Ո՛վ մարդիկ, ձեզ եմ կանչում,Դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին:
5 Ո՛վ միամիտներ,* խորագիտություն սովորեք,+Եվ դո՛ւք, հիմարնե՛ր, հասկացող սիրտ ձեռք բերեք:
6 Լսե՛ք, որովհետև այն, ինչ ասում եմ, կարևոր է,Շուրթերս ճիշտ բաներ են խոսում:
7 Բերանս ճշմարտությունն է ասում մեղմ ձայնով,Եվ սուտ բաները ատելի են իմ շուրթերի համար:
8 Իմ բոլոր խոսքերն արդար են,Դրանցում ոչ մի աղավաղված կամ սուտ բան չկա:
9 Դրանք բոլորը շիտակ են խորաթափանց մարդու համարԵվ ճիշտ՝ նրանց համար, ովքեր գիտելիք են գտել:
10 Արծաթի փոխարեն իմ խրատն ընդունեք,Եվ ընտիր ոսկու փոխարեն՝ գիտելիքներ,+
11 Որովհետև իմաստությունը մարջաններից* լավ է,Եվ մյուս բոլոր ցանկալի բաները չեն կարող համեմատվել դրա հետ:
12 Ես՝ իմաստությունս, խորագիտության հետ եմ բնակվում:
Ես գիտելիք ու խորհելու կարողություն եմ ձեռք բերել:+
13 Եհովայից վախենալ նշանակում է ատել չարը:+
Ես ատում եմ ինքնամեծարումն ու հպարտությունը,+Չար ընթացքն ու ապականված խոսքը:+
14 Իմն են լավ խորհուրդներն ու իմաստությունը,+Հասկացողությունն+ ու զորությունը:+
15 Իմ օգնությամբ են թագավորներն իշխում,Եվ բարձրաստիճան պաշտոնյաները արդար օրենքներ սահմանում:+
16 Ինձնով են իշխանները ղեկավարում,Եվ մեծամեծները արդարությամբ դատում:
17 Ինձ սիրողներին ես սիրում եմ,Եվ ինձ փնտրողները գտնում են ինձ:+
18 Ինձ մոտ են հարստությունն ու փառքը,Մնայուն ունեցվածքն* ու արդարությունը:
19 Իմ պտուղը ոսկուց լավ է, նույնիսկ զտված ոսկուց,Եվ իմ տված օգուտը ընտիր արծաթից ավելի լավ է:+
20 Ես քայլում եմ արդարության ճանապարհով,Արդարադատության ուղիներով:
21 Ինձ սիրողներին հարուստ ժառանգություն եմ տալիսԵվ լցնում եմ նրանց ամբարները:
22 Ես առաջինն էի, ում Եհովան ստեղծեց,+Նրա վաղեմի գործերից ամենաառաջինը:+
23 Հնագույն ժամանակներից է նա ինձ պատվավոր դիրքի արժանացրել՝+Ամենասկզբից՝ երկրի հիմնվելուց առաջ:+
24 Ես ծնվեցի,* երբ դեռ խոր ջրերը չկային,+Երբ չկային ջրառատ աղբյուրները:
25 Ես ծնվեցի, նախքան լեռներն առաջ կգային,Եվ բլուրները կգոյանային,
26 Երբ նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերըԵվ երկրի առաջին հողագնդերը:
27 Երբ նա պատրաստում էր երկինքը,+ ես այնտեղ էի:
Երբ նա ջրերի մակերեսին գծում էր հորիզոնը,*+
28 Երբ վերևում հաստատում էր* ամպերը,Երբ լցնում էր խոր ջրերի աղբյուրները,
29 Երբ ծովի համար կանոն էր սահմանում,Որ դրա ջրերը իր հաստատած սահմաններից դուրս չգան,+Եվ երբ գցում էր երկրի հիմքերը,
30 Այդ ժամանակ ես հմուտ վարպետ էի նրա կողքին,+Նա ամեն օր ուրախանում էր ինձնով,+Եվ ես միշտ ուրախանում էի նրա առաջ:+
31 Ես ուրախանում էի այն երկրով, որը նա ստեղծել էր բնակության համար,Բայց հատկապես ուրախանում էի մարդկանցով:
32 Այժմ, որդինե՛րս, լսեք ինձ.
Երջանիկ են նրանք, ովքեր քայլում են իմ ճանապարհներով:
33 Խրատ+ լսեք ու իմաստուն դարձեքԵվ երբեք այն մի՛ արհամարհեք:
34 Երջանիկ է այն մարդը, ով լսում է ինձ՝Ամեն օր վաղ առավոտյան իմ դռների մոտ գալովԵվ իմ տան մուտքի մոտ սպասելով,
35 Քանի որ ինձ գտնողը կյանք կգտնի+Ու Եհովայի հավանությանը կարժանանա:
36 Բայց ով արհամարհում է ինձ, իրեն է վնասում,Եվ ովքեր ատում են ինձ, մահն են սիրում»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անփորձներ»:
^ Կամ՝ «Ժառանգաբար փոխանցվող արժեքները»:
^ Կամ՝ «ծնվեցի ասես երկունքի ցավերով»:
^ Բռց.՝ «շրջանը»:
^ Բռց.՝ «ամուր էր դարձնում»: