Առակներ 9։1-18
9 Ճշմարիտ իմաստությունը կառուցեց իր տունըԵվ դրա համար յոթ սյուներ կանգնեցրեց:*
2 Այն միս պատրաստեց,Համեմեց գինին և սեղան գցեց:
3 Իր աղախիններին ուղարկեց,Որ քաղաքի բարձունքներից գոչեն.+
4 «Ով միամիտ* է, թող այստեղ գա»:
Իսկ անխոհեմ մարդկանց* այն ասում է.
5 «Եկեք, կերեք իմ հացըԵվ խմեք այն գինին, որ համեմել եմ:
6 Թողեք ձեր միամտությունը,* որ ապրեք,+Եվ հասկացողության ճանապարհով քայլեք»:+
7 Նա, ով ուղղի ծաղրողին, անպատվություն կբերի իր վրա,+Եվ չարագործին նախատողը կվնասվի:
8 Մի՛ ուղղիր ծաղրողին, այլապես նա կատի քեզ:+
Ուղղիր իմաստունի՛ն, և նա կսիրի քեզ:+
9 Սովորեցրու իմաստունին, և նա ավելի իմաստուն կդառնա,+Ուսուցանիր արդարին, և նա ավելի շատ բան կսովորի:
10 Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է,+Եվ Ամենասուրբի մասին գիտելիքները+ հասկացողություն են տալիս:
11 Իմ շնորհիվ օրերդ կշատանան,+Եվ կյանքիդ տարիները կավելանան:
12 Եթե իմաստուն ես դարձել, քո իսկ օգտի համար ես դարձել,Իսկ եթե ծաղր անող մարդ ես, ինքդ ես կրելու հետևանքները:
13 Հիմար կինը աղմկարար է,+Նա տգետ է և ոչինչ չգիտի:
14 Նա նստում է իր տան մուտքի մոտ՝Քաղաքի բարձր տեղերում,+
15 Եվ կանչում է անցորդներին,Ովքեր գնում են իրենց ճանապարհով.
16 «Ով միամիտ է, թող այստեղ գա»:
Իսկ անխոհեմ մարդուն ասում է.+
17 «Գողացված ջրերը քաղցր են,Եվ ախորժելի է այն հացը, որը թաքուն է ուտվում»:+
18 Բայց անխոհեմը չգիտի, որ նրա տունը մեռելներով է լցված,Որ նրա հյուրերը գերեզմանի* խորքում են:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «տաշեց»:
^ Կամ՝ «անփորձ»:
^ Բռց.՝ «սիրտ չունեցողին»:
^ Կամ՝ «Թողեք միամիտներին»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»: