Գաղատացիներ 1։1-24

  • Ողջույնի խոսքեր (1-5)

  • Ուրիշ բարի լուր չկա (6-9)

  • Պողոսի քարոզած բարի լուրի աղբյուրը Աստված է (10-12)

  • Պողոսը խոսում է իր քրիստոնյա դառնալու և իր վաղ գործունեության մասին (13-24)

1  Գրում եմ ձեզ ես՝ Պողոսս՝ առաքյալ, որն իր նշանակումը ստացել է ոչ թե մարդկանցից կամ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսից+ ու Հորից՝ Աստծուց,+ ով հարություն է տվել նրան:  Ինձ հետ եղող բոլոր եղբայրներն էլ են միանում իմ մաղթանքներին՝ ուղղված ձեզ՝ Գաղատիայի ժողովներիդ:  Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:  Քրիստոսն իրեն զոհեց մեր մեղքերի համար,+ որ մեզ ազատի այս չար աշխարհից՝*+ համաձայն մեր Աստծու՝ Հոր կամքի,+  ում թող փառք տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն:  Զարմանում եմ, որ այդքան արագ երես եք թեքում Նրանից, ով կանչեց ձեզ Քրիստոսի անզուգական բարության շնորհիվ, և ուշադրություն եք դարձնում ուրիշ պատգամի՝ ընդունելով այն որպես բարի լուր:+  Իրականում չկա ուրիշ բարի լուր, պարզապես ոմանք խճճում են ձեզ+ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի մասին բարի լուրը:  Ուստի եթե որևէ մեկը, թեկուզ մենք կամ երկնքից իջած մի հրեշտակ, մեր քարոզած բարի լուրից բացի ուրիշ բան քարոզի ձեզ, թող անիծյալ լինի:  Նորից եմ ասում. ով ձեր ընդունած բարի լուրից բացի մեկ ուրիշ բան է քարոզում ձեզ, թող անիծյալ լինի: 10  Եվ հիմա ո՞ւմ բարեհաճությունն եմ ուզում շահել՝ մարդկա՞նց, թե՞ Աստծու: Մի՞թե փորձում եմ մարդկանց հաճեցնել: Եթե դեռևս մարդկանց հաճեցնող լինեի, Քրիստոսի ծառան չէի լինի: 11  Ուզում եմ՝ իմանաք, եղբայրնե՛ր, որ իմ քարոզած բարի լուրի աղբյուրը մարդը չէ,+ 12  որովհետև ես այն որևէ մարդուց չեմ ստացել և որևէ մարդուց չեմ սովորել. այն ինձ հայտնությամբ է տրվել Հիսուս Քրիստոսից: 13  Դուք, անկասկած, լսել եք, թե ինչպես եմ վարվել նախկինում, երբ հուդայականությանն էի հարում:+ Ես դաժանորեն հալածում էի Աստծու ժողովն ու մեծ վնաս պատճառում+ 14  և ինձ հասակակից շատ ազգակիցներիցս անհամեմատ ավելի առաջավոր էի հուդայականության մեջ, որովհետև ավելի նախանձախնդիր էի հայրերիս ավանդույթները պահելու հարցում:+ 15  Բայց հետո Աստված, ում շնորհիվ ես լույս աշխարհ եմ եկել, կանչեց ինձ իր անզուգական բարությամբ+ և հարմար գտավ 16  իմ միջոցով իր Որդու մասին բարի լուրը հայտնել ուրիշ ազգերի մարդկանց, որ ճանաչեն նրան:+ Այդ ժամանակ ես չշտապեցի խորհրդակցել որևէ մարդու* հետ, 17  ոչ էլ գնացի Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձնից առաջ էին առաքյալ դարձել, այլ գնացի Արաբիա և հետ եկա Դամասկոս:+ 18  Երեք տարի հետո գնացի Երուսաղեմ՝+ Կեփասին*+ այցելելու, և 15 օր մնացի նրա մոտ: 19  Բայց առաքյալներից ուրիշ ոչ մեկին չտեսա՝ բացի Հակոբոսից՝+ Տիրոջ եղբորից: 20  Աստված վկա է, որ այս գրածներիս մեջ ոչ մի սուտ բան չկա: 21  Դրանից հետո գնացի Ասորիք և Կիլիկիա:+ 22  Բայց Հրեաստանի քրիստոնեական ժողովները ինձ անձամբ չէին ճանաչում, 23  միայն լսել էին, որ այն մարդը, ով մի ժամանակ հալածում էր իրենց+ և ուզում էր վերացնել իրենց դավանանքը,+ այժմ ինքն է քարոզում նույն բարի լուրը: 24  Եվ ինձ հետ տեղի ունեցածն իմանալով՝ նրանք սկսեցին փառաբանել Աստծուն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «այս համակարգից»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «միս ու արյան»:
Հայտնի է նաև որպես Պետրոս: