Գաղատացիներ 5։1-26

  • Քրիստոնեական ազատություն (1-15)

  • Ընթանալ ոգու առաջնորդության համաձայն (16-26)

    • Մարմնական ցանկություններից բխող գործերը (19-21)

    • Ոգու առաջ բերած պտուղը (22, 23)

5  Քրիստոսը ազատեց մեզ, որ հենց այսպիսի ազատություն վայելենք: Ուստի ամուր բռնեք այն+ և թույլ մի՛ տվեք, որ ձեզ կրկին ստրկության լծի տակ մտցնեն:+  Տեսեք՝ ինչ եմ ասում ես՝ Պողոսս. եթե թլփատվեք, Քրիստոսի արածը ոչ մի օգուտ չի բերի ձեզ:+  Ուզում եմ հիշեցնել, որ նա, ով թլփատվում է, պարտավոր է պահել ամբողջ Օրենքը:+  Եթե փորձում եք արդար հայտարարվել Օրենքի միջոցով,+ հեռանում եք Քրիստոսից և զրկվում նրա անզուգական բարությունից:  Իսկ մենք, որ ոգով ենք առաջնորդվում, հույսով ու փափագով սպասում ենք, որ արդար հայտարարվենք հավատի հիման վրա:  Քրիստոս Հիսուսի հետ միավորվելուց հետո թլփատված լինել-չլինելը ոչ մի նշանակություն չունի.+ կարևորը հավատ ունենալն է, որն արտահայտվում է սեր դրսևորելով:  Լավ էիք վազում:+ Ո՞վ խանգարեց ձեզ, որ շարունակեք մնալ ճշմարտության ճանապարհին:*  Ձեզ տարհամոզողների գաղափարները Նրանից չեն, ով կանչեց ձեզ:  Հիշեք. մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը:+ 10  Բայց ես վստահ եմ, որ դուք՝ Տիրոջ հետ միաբանվածներդ,+ չեք տարհամոզվի, իսկ ձեր միտքը պղտորող ցանկացած մեկը,+ ով էլ որ լինի, կստանա իր արժանի դատաստանը: 11  Եղբայրնե՛ր, եթե ես դեռ թլփատություն քարոզեի, մի՞թե մինչև հիմա կհալածվեի: Չէ՞ որ այդ դեպքում տանջանքի սյան* մասին ուսմունքը, որը գայթակղության քար է մարդկանց համար,+ ճանապարհից կհեռացվեր: 12  Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են ձեր միտքը պղտորել, թող թեկուզ ամորձատվեն:* 13  Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք, որ ազատություն վայելեք, միայն թե այդ ազատությունից մի՛ օգտվեք ձեր մարմնական ցանկություններն անելու համար,+ այլ սիրուց մղված՝ ծառայեք միմյանց,+ 14  որովհետև ամբողջ Օրենքը ամփոփված է մեկ պատվիրանի մեջ. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»:+ 15  Մինչդեռ եթե շարունակ իրար կծեք ու հոշոտեք,+ ի վերջո իրար կոչնչացնեք:+ 16  Ասում եմ ձեզ. շարունակեք ընթանալ ոգու առաջնորդության համաձայն+ և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի:+ 17  Մարմինն իր ցանկություններով դեմ է ոգուն, ոգին էլ դեմ է մարմնին: Եվ քանի որ դրանք հակառակվում են իրար, դուք չեք անում այն, ինչ ուզում եք անել:+ 18  Եթե ոգով եք առաջնորդվում, ուրեմն Օրենքի տակ չեք: 19  Մարմնական ցանկություններից բխող գործերն ակնհայտ են. դրանք են՝ անբարոյականություն,*+ անմաքրություն, լկտի վարք,*+ 20  կռապաշտություն, ոգեհարցություն,*+ թշնամանք, գժտություն, խանդ, զայրույթի պոռթկումներ, անհաշտություն, պառակտումներ, աղանդավորություն, 21  նախանձ, հարբեցողություն,+ սանձարձակ խրախճանքներ և նման բաներ:+ Ես արդեն նախազգուշացրել եմ ձեզ և կրկին նախազգուշացնում եմ, որ այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի:+ 22  Սակայն ոգու առաջ բերած պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, բարեսիրություն,*+ հավատ, 23  հեզություն,* ինքնատիրապետում:+ Չկա մի օրենք, որ դատապարտի այսպիսի բաները: 24  Նրանք, ովքեր Քրիստոս Հիսուսինն են, մարմինն իր կրքերով ու ցանկություններով հանդերձ սյանն են գամել:+ 25  Եթե ոգին է առաջնորդում մեր կյանքը, ուրեմն եկեք շարունակենք վարվել ոգու առաջնորդության համաձայն:+ 26  Եկեք չլինենք ինքնահավան,+ իրար մրցակցության չհրահրենք+ և իրար չնախանձենք:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հնազանդվել ճշմարտությանը»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «ներքինի դառնան»: Այդպիսով նրանք համապատասխան չէին լինի կատարելու հենց այն օրենքը, որի ջատագովն էին:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «անամոթ վարք»: Հուն.՝ ասելգեյա: Բառարանում տես «Լկտի վարք»:
Կամ՝ «կախարդություն»: Հուն. բառը կարող է վերաբերել նաև թմրադեղերի գործածությանը:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «մեղմություն»: