Գաղատացիներ 6։1-18

  • Կրենք միմյանց ծանրությունները (1-10)

    • Ինչ ցանես, այն էլ կհնձես (7, 8)

  • Թլփատված լինել-չլինելը կարևոր չէ (11-16)

    • Նոր ստեղծագործություն (15)

  • Եզրափակիչ խոսքեր (17, 18)

6  Եղբայրնե՛ր, եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի նույնիսկ առանց գիտակցելու, դուք՝ հոգևոր որակներ ունեցողներդ, փորձեք ուղղել այդ մարդուն և արեք դա մեղմությամբ:+ Բայց միևնույն ժամանակ ամեն մեկդ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ,+ որ սխալ չգործեք:+  Շարունակեք կրել միմյանց ծանրությունները*+ և այդպիսով կկատարեք Քրիստոսի օրենքը:+  Եթե որևէ մեկը իր մասին մեծ կարծիք ունի, ինքն իրեն խաբում է,+ քանի որ իրականում ոչինչ է:  Թող ամեն մեկը իր գործերը քննի+ և իրեն չհամեմատի ուրիշի հետ: Այդ դեպքում նա ուրախություն կստանա իր իսկ արածներից:+  Յուրաքանչյուր մարդ իր բեռը* պետք է կրի:+  Նա, ում ուսուցանվում է խոսքը, թող ամեն լավ բանից բաժին հանի իրեն ուսուցանողին:+  Չխաբվե՛ք: Աստծուն չեք կարող արհամարհել:* Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի:+  Ով մեղավոր մարմնի ցանկությունների համար է ցանում, մարմնից ապականություն կհնձի, իսկ ով ոգու առաջնորդությանը ներդաշնակ է ցանում, ոգուց հավիտենական կյանք կհնձի:+  Ուրեմն չհանձնվենք ու շարունակենք ճիշտն անել, որովհետև եթե ուժասպառ չլինենք,* իր ժամանակին կհնձենք արդյունքը:+ 10  Ուստի քանի դեռ հնարավորություն* ունենք, եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հավատի շնորհիվ մեզ հարազատ են դարձել: 11  Տեսեք, թե ինչ մեծ տառերով եմ գրում ձեզ իմ իսկ ձեռքով: 12  Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել ձեզ թլփատվել, ցանկանում են արտաքին բաներով արժանանալ ուրիշների հավանությանը, միայն թե չհալածվեն Հիսուս Քրիստոսին հետևելու համար, ով մահացավ տանջանքի սյան* վրա: 13  Այդ թլփատվողները իրենք էլ չեն պահում Օրենքը,+ այլ ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատվելով պարծենան: 14  Իսկ ես տանջանքի սյան վրա մահացած մեր Տեր Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ ոչնչով չեմ ուզենա պարծենալ:+ Նրա մահով աշխարհը մեռավ* ինձ համար, իսկ ես՝ աշխարհի: 15  Կարևորը ոչ թե թլփատված կամ անթլփատ լինելն է,+ այլ նոր ստեղծագործություն լինելը:+ 16  Թող Աստծու տված խաղաղությունը և նրա գթասրտությունը վայելեն այս սկզբունքի համաձայն վարվող բոլոր մարդիկ, այսինքն՝ Աստծու Իսրայելը:+ 17  Այսուհետ թող ոչ ոք իմ դեմ չխոսի, որովհետև ես մարմնիս վրա կրում եմ այն դրոշմները, որոնք բնորոշում են ինձ որպես Հիսուսի ծառա:+ 18  Եղբայրնե՛ր, թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ ձեր ցուցաբերած ոգու համար: Ամեն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «դժվարությունները»:
Կամ՝ «պատասխանատվությունը»:
Բռց.՝ «ծաղրել»:
Կամ՝ «չհանձնվենք»:
Բռց.՝ «ժամանակ»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «մահապատժի դատապարտվեց սյան վրա»: