Գործեր 1։1-26

  • Թեոֆիլոսին ուղղված խոսքեր (1-5)

  • «Իմ վկաները կլինեք.... ողջ աշխարհում» (6-8)

  • Հիսուսը համբարձվում է երկինք (9-11)

  • Աշակերտները միասին հավաքվում են (12-14)

  • Մատաթիան ընտրվում է Հուդայի փոխարեն (15-26)

1  Ո՛վ Թեոֆիլոս, առաջին գրքում ես գրեցի այն ամենի մասին, ինչ Հիսուսն անում ու սովորեցնում էր+  մինչև այն օրը, երբ իր ընտրած առաքյալներին սուրբ ոգու միջոցով հրահանգներ տալուց+ հետո երկինք բարձրացավ:+  Տառապանքներ կրելուց հետո նա հիմնավոր ապացույցներով փաստեց, որ ողջ է:+ Նա 40 օրերի ընթացքում երևաց նրանց և խոսեց Աստծու թագավորության մասին:+  Մի անգամ, երբ Հիսուսը նրանց հետ էր, պատվիրեց. «Մի՛ հեռացեք Երուսաղեմից,+ այլ սպասեք Հոր խոստացածին,+ ինչի մասին ես ձեզ ասել եմ:  Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մի քանի օրից սուրբ ոգով եք մկրտվելու»:+  Երբ նրանք կրկին հավաքվել էին, հարցրին նրան. «Տե՛ր, Իսրայելի թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»:+  Նա պատասխանեց. «Կարիք չկա, որ իմանաք ժամանակները կամ ժամանակահատվածները, որոնք Հոր իշխանության տակ են:*+  Բայց երբ սուրբ ոգին իջնի ձեզ վրա, դուք զորություն կստանաք+ և իմ վկաները կլինեք+ Երուսաղեմում,+ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում+ և ողջ աշխարհում»:*+  Այս բաներն ասելուց հետո նրանք տեսան, թե նա ինչպես սկսեց համբարձվել: Եվ ահա մի ամպ ծածկեց Հիսուսին, ու նրանք այլևս չկարողացան տեսնել նրան:+ 10  Մինչ իրենց աչքերը դեպի երկինք էին հառել, երբ նա համբարձվում էր, սպիտակ հագուստով+ երկու տղամարդ հայտնվեցին նրանց կողքին 11  ու ասացին. «Ո՛վ գալիլեացի մարդիկ, ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկնքին: Հիսուսը, որը երկինք բարձրացավ, վերադառնալու է այն նույն ձևով, ինչպես որ տեսաք նրան համբարձվելիս»: 12  Դրանից հետո նրանք Ձիթենյաց կոչվող լեռից վերադարձան Երուսաղեմ:+ (Այդ լեռից Երուսաղեմ ընկած հեռավորությունն այնքան է, որքան թույլատրվում է անցնել Շաբաթ օրը):* 13  Տեղ հասնելով՝ նրանք բարձրացան վերնասենյակ, որտեղ մնում էին: Նրանք էին Պետրոսն ու Հովհաննեսը, Հակոբոսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարդուղիմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոնը, որին «նախանձախնդիր» էին կոչում, և Հակոբոսի որդի Հուդան:+ 14  Նրանք բոլորը միասին հավաքվում էին և անդադար աղոթում. նրանց հետ էին նաև մի քանի կանայք,+ Հիսուսի եղբայրներն ու նրա մայրը՝ Մարիամը:+ 15  Մի օր Պետրոսը կանգնեց եղբայրների առաջ (հավաքվածների թիվը մոտ 120 էր) ու ասաց. 16  «Եղբայրնե՛ր, պետք է կատարվե՛ր այն, ինչ սուրբ ոգին Դավթի միջոցով մարգարեացել էր Հուդայի մասին,+ որն ուղեկցեց Հիսուսին ձերբակալողներին.+ 17  նա մեզանից մեկն էր+ և մեզ հետ ծառայում էր: 18  (Չարագործության դիմաց ստացած վարձով+ այս մարդը մի արտ գնեց: Նա գլխիվայր ընկավ, նրա որովայնը պատռվեց, և փորոտիքը դուրս թափվեց:+ 19  Այդ մասին իմացան Երուսաղեմի բոլոր բնակիչները, և այդ արտը իրենց լեզվով Ակելդամա կոչվեց, այսինքն՝ արյան արտ): 20  «Սաղմոսներ» գրքում գրված է. «Թող նրա բնակության վայրը ամայի դառնա, թող այնտեղ բնակվող չլինի»+ և «Նրա պատասխանատվությունը* թող ուրիշը ստանձնի»:+ 21  Ուրեմն անհրաժեշտ է, որ նրա փոխարեն ընտրվի մեկն այն մարդկանցից, ովքեր մեզ հետ են եղել Տեր Հիսուսի ամբողջ ծառայության ընթացքում՝ 22  սկսած այն օրից, երբ Հովհաննեսը մկրտեց նրան,+ մինչև այն օրը, երբ նա երկինք համբարձվեց:+ Այդ մարդը մեզ հետ պետք է վկայի Հիսուսի հարության մասին»:+ 23  Ուստի նրանք առաջադրեցին երկուսին՝ Բարսաբա կոչվող Հովսեփին, որին նաև Հուստոս էին կոչում, և Մատաթիային: 24  Հետո նրանք աղոթեցին. «Ո՛վ Եհովա,* դու գիտես բոլորի սրտերը,+ ուստի ցույց տուր, թե այս երկուսից որ մեկին ես ընտրել 25  առաքելական ծառայության համար, որը Հուդան թողեց, որպեսզի իր ճամփով գնա»:+ 26  Ապա նրանք վիճակ* գցեցին:+ Վիճակն ընկավ Մատաթիային, և նա միացավ 11 առաքյալներին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «որոնք սահմանելու իրավունքը Հայրն իրեն է վերապահել»:
Կամ՝ «մինչև աշխարհի ծայրերը»:
Մոտ 900 մ:
Կամ՝ «Վերակացուի իր պատասխանատվությունը»:
Բառարանում տես «Վիճակ»: