Գործեր 11։1-30

  • Պետրոսը առաքյալներին պատմում է իր հետ տեղի ունեցածը (1-18)

  • Բառնաբասն ու Սողոսը՝ Ասորիքի Անտիոքում (19-26)

    • Աշակերտները առաջին անգամ կոչվում են քրիստոնյաներ (26)

  • Ագաբոսը մարգարեանում է, որ սով է լինելու (27-30)

11  Հրեաստանում գտնվող եղբայրներն ու առաքյալները լսեցին, որ այլազգի մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը:  Ուստի երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատության կողմնակիցները+ սկսեցին քննադատել նրան՝*  ասելով. «Դու մտել ես անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց ես կերել»:  Պետրոսն էլ սկսեց մանրամասնորեն պատմել ամեն բան.  «Ես աղոթք էի անում Հոպպե քաղաքում և տեսիլք տեսա. կտավե մեծ կտորի պես մի բան,* չորս ծայրերից կախված, իջնում էր երկնքից և հասավ մինչև ինձ:+  Ես ուշադիր դրա մեջ նայեցի ու տեսա չորքոտանի կենդանիներ, գազաններ, սողուններ ու երկնքի թռչուններ:  Նաև մի ձայն լսեցի. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»:  Բայց ես ասացի. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան բերանս չեմ առել»:  Երկնքից երկրորդ անգամ լսեցի այդ ձայնը, որն ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ կոչիր»: 10  Նույնը եղավ նաև երրորդ անգամ, և ամեն ինչ երկինք բարձրացվեց: 11  Հենց այդ պահին երեք մարդ մոտեցան այն տանը, որտեղ մենք մնում էինք. նրանք Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկվել:+ 12  Ոգին ինձ ասաց, որ առանց երկմտելու նրանց հետ գնամ: Այս վեց եղբայրները նույնպես եկան ինձ հետ, ու մենք մտանք այդ մարդու տուն: 13  Նա մեզ պատմեց, որ իր տանը տեսել է մի հրեշտակի, որն ասել է. «Մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում,+ 14  և նա քեզ կպատմի, թե դու և քո ընտանիքը ինչպես կարող եք փրկվել»: 15  Բայց երբ սկսեցի խոսել, սուրբ ոգին իջավ նրանց վրա, ինչպես որ սկզբում մեզ վրա էր իջել:+ 16  Եվ ես հիշեցի Տիրոջ խոսքերը. «Հովհաննեսը ջրով մկրտեց,+ բայց դուք սուրբ ոգով եք մկրտվելու»:+ 17  Ուրեմն եթե Աստված այն պարգևը, որը տվել էր մեզ՝ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներիս, տվեց նաև նրանց, ո՞վ էի ես, որ խանգարեի Աստծուն»:+ 18  Երբ նրանք լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին Պետրոսի հետ և փառաբանեցին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց նույնպես զղջալու հնարավորություն է տվել, որպեսզի կյանք ստանան»:+ 19  Նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը+ հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել և հասել էին մինչև Փյունիկիա, Կիպրոս և Անտիոք, քարոզում էին միայն հրեաներին:+ 20  Այնուամենայնիվ, Կիպրոսից և Կյուրենիայից ոմանք եկան Անտիոք ու սկսեցին Տեր Հիսուսի մասին բարի լուրը քարոզել հունախոսներին: 21  Եհովան* նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը և նրա հետևորդները դարձան:+ 22  Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմի ժողովին, և Բառնաբասին+ ուղարկեցին Անտիոք: 23  Երբ նա եկավ ու տեսավ, թե Աստված ինչպես է անզուգական բարություն դրսևորել աշակերտների հանդեպ, ուրախացավ: Բառնաբասը սկսեց քաջալերել բոլորին, որ շարունակեն ամբողջ սրտով նվիրված մնալ Տիրոջը,+ 24  քանի որ բարի մարդ էր, մեծ հավատ ուներ և լցված էր սուրբ ոգով: Եվ մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը:+ 25  Հետո նա գնաց Տարսոն, որպեսզի Սողոսին փնտրի,+ 26  ու երբ գտավ, նրան բերեց Անտիոք: Մի ամբողջ տարի նրանք աշակերտների հետ հավաքվում էին ժողովում և ուսուցանում էին շատերին: Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները Աստծու կամքով քրիստոնյաներ կոչվեցին:+ 27  Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ+ եկան Անտիոք: 28  Նրանցից մեկը, որի անունը Ագաբոս էր,+ ոգու առաջնորդությամբ մարգարեացավ, որ մեծ սով է լինելու ողջ երկրում,+ ինչը եղավ Կլավդիոսի օրերում: 29  Ուստի աշակերտները որոշեցին օգնություն ուղարկել+ Հրեաստանում ապրող եղբայրներին՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով:+ 30  Նրանք այդպես էլ արեցին. Բառնաբասի ու Սողոսի միջոցով այն ուղարկեցին երեցներին:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «վիճել նրա հետ»:
Բռց.՝ «ինչ-որ անոթ»: