Գործեր 12։1-25

  • Հակոբոսը սպանվում է: Պետրոսը ձերբակալվում է (1-5)

  • Պետրոսը հրաշքով ազատ է արձակվում բանտից (6-19)

  • Հրեշտակը Հերովդեսին հարվածում է հիվանդությամբ (20-25)

12  Այդ օրերին Հերովդես թագավորը ժողովից մի քանիսին սկսեց հալածել:+  Նա սրով սպանեց+ Հակոբոսին՝+ Հովհաննեսի եղբորը:  Տեսնելով, որ դա հրեաներին դուր եկավ՝ նա ձերբակալեց Պետրոսին: (Անթթխմոր հացերի տոնի օրերն էին):+  Պետրոսին բռնելուց և բանտ նետելուց+ հետո Հերովդեսը հրամայեց, որ չորսական զինվոր չորս հերթափոխով հսկեն նրան, որովհետև մտադիր էր Պասեքից հետո նրան ժողովրդի առաջ բերել:*  Պետրոսը բանտում էր, իսկ ժողովը նրա համար ջերմեռանդորեն աղոթում էր Աստծուն:+  Հաջորդ օրը Հերովդեսը պատրաստվում էր դուրս բերել նրան: Սակայն գիշերը, երբ Պետրոսը, երկու զինվորներին շղթաներով կապված, քնած էր նրանց մեջտեղում, իսկ պահապանները դռան առաջ բանտն էին հսկում,  Եհովայի* հրեշտակը հայտնվեց, և բանտախցում լույս շողաց:+ Նա Պետրոսի կողը բոթելով՝ արթնացրեց նրան ու ասաց՝ «Շո՛ւտ արա, վե՛ր կաց», և շղթաներն ընկան նրա ձեռքերից:+  Հրեշտակն ասաց. «Հագնվի՛ր* ու սանդալներդ հագի՛ր»: Պետրոսն այդպես էլ արեց: Ապա հրեշտակն ավելացրեց. «Հագի՛ր վերնահագուստդ և արի՛ իմ հետևից»:  Պետրոսը դուրս եկավ ու գնաց նրա հետևից, բայց չգիտեր, որ այն, ինչ հրեշտակն անում էր, իրականություն է: Նա կարծում էր, թե տեսիլք է տեսնում: 10  Անցնելով առաջին պահակակետը և ապա՝ երկրորդը՝ նրանք հասան երկաթե դարպասին, որը քաղաք էր տանում. այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ: Նրանք դուրս եկան մի փողոց, և փոքր-ինչ քայլելուց հետո հրեշտակն իսկույն հեռացավ: 11  Երբ Պետրոսը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, ասաց. «Հիմա հաստատ գիտեմ, որ Եհովան իր հրեշտակին ուղարկեց ու փրկեց ինձ Հերովդեսի ձեռքից և թույլ չտվեց, որ ինձ պատահի այն, ինչ հրեաներն ակնկալում էին»:+ 12  Դրանից հետո նա գնաց Մարիամի տուն, որը Մարկոս կոչվող Հովհաննեսի+ մայրն էր: Այնտեղ շատ աշակերտներ հավաքվել ու աղոթում էին: 13  Երբ Պետրոսը թակեց դարպասը, Ռոդե անունով մի աղախին մոտեցավ իմանալու, թե ով է, 14  և ճանաչելով նրա ձայնը՝ այնքան ուրախացավ, որ դուռը բացելու փոխարեն ներս վազեց ու հավաքվածներին ասաց, որ Պետրոսը կանգնած է դարպասի մոտ: 15  Նրանք ասացին նրան. «Գժվե՞լ ես, ինչ է»: Բայց նա պնդում էր, որ ճիշտ է ասում: Նրանք էլ սկսեցին ասել. «Նրա հրեշտա՛կն է»: 16  Իսկ Պետրոսը, այնտեղ կանգնած, թակում էր դարպասը: Երբ նրանք բացեցին այն, տեսան նրան ու ապշեցին: 17  Բայց նա ձեռքով նշան արեց, որ լուռ մնան, և մանրամասն պատմեց, թե Եհովան ինչպես իրեն դուրս բերեց բանտից, ապա ասաց. «Այս մասին տեղեկացրեք Հակոբոսին+ ու մյուս եղբայրներին»: Հետո դուրս եկավ և ուրիշ տեղ գնաց: 18  Երբ օրը բացվեց, զինվորների մեջ մեծ իրարանցում սկսվեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Պետրոսը: 19  Հերովդեսը փնտրեց նրան, բայց չգտավ: Ապա պահապաններին հարցաքննելուց հետո հրամայեց, որ նրանց պատժեն,+ իսկ ինքը Հրեաստանից գնաց Կեսարիա ու մի որոշ ժամանակ մնաց այնտեղ: 20  Հերովդեսը բարկությամբ էր լցված Տյուրոսի և Սիդոնի բնակիչների հանդեպ: Ուստի նրանք միաբանված եկան թագավորի մոտ և արքունական տան կառավարիչ Բլաստոսին համոզելուց հետո մտան նրա մոտ ու խաղաղություն խնդրեցին, որովհետև թագավորի երկիրն էր իրենց սննդով ապահովում: 21  Որոշված մի օր, երբ ժողովուրդը հավաքված էր, Հերովդեսը թագավորական հագուստով նստեց դատավորական աթոռին ու սկսեց խոսել նրանց առաջ: 22  Իսկ ժողովուրդը գոչում էր. «Սա աստծո՛ւ ձայն է, ոչ թե մարդու»: 23  Հենց այդ պահին Եհովայի հրեշտակը Հերովդեսին հարվածեց հիվանդությամբ, որովհետև նա փառքը Աստծուն չտվեց: Որդերը կերան նրան, ու նա մեռավ: 24  Իսկ Եհովայի խոսքը տարածվում էր, և շատերը հավատացյալներ դարձան:+ 25  Բառնաբասն+ ու Սողոսը օգնությունը Երուսաղեմ հասցնելու հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո+ վերադարձան՝ իրենց հետ վերցնելով Հովհաննեսին, որին նաև Մարկոս էին կոչում:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «դատել»:
Կամ՝ «Գոտիդ կապի՛ր»: