Գործեր 2։1-47

  • Պենտեկոստեին սուրբ ոգին թափվում է աշակերտների վրա (1-13)

  • Պետրոսի ելույթը (14-36)

  • Մարդկանց արձագանքը (37-41)

    • 3 000 հոգի մկրտվում է (41)

  • Քրիստոնյաների ընկերակցությունն ու հոգատարությունը (42-47)

2  Պենտեկոստեի տոնի+ ժամանակ աշակերտները հավաքված էին մեկտեղ:  Հանկարծ երկնքից սաստիկ հողմի ձայնի նման աղմուկ լսվեց, որով լցվեց ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին:+  Նրանց երևացին կրակե լեզուների պես բաներ, որոնք բաժանվեցին իրարից, և նրանցից յուրաքանչյուրի վրա մի լեզու իջավ:  Բոլորը սուրբ ոգով լցվեցին+ ու ոգու զորության շնորհիվ սկսեցին տարբեր լեզուներով խոսել:+  Այդ ժամանակ Երուսաղեմում տարբեր երկրներից աստվածավախ հրեաներ կային:+  Երբ այդ աղմուկը լսվեց, մի բազմություն հավաքվեց: Բոլորը շփոթության մեջ ընկան, որովհետև յուրաքանչյուրը լսում էր, թե իր մայրենի լեզվով ինչպես էին աշակերտները խոսում:  Նրանք ապշահար ասում էին. «Չէ՞ որ այս մարդիկ գալիլեացիներ են:+  Այդ ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր իսկ մայրենի լեզուն:  Մենք պարթևներ ենք, մարեր,+ էլամացիներ,+ Միջագետքի, Հրեաստանի, Կապադովկիայի, Պոնտոսի, Ասիայի,*+ 10  Փռյուգիայի, Պամփյուլիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Լիբիայի՝ Կյուրենիայի մոտ գտնվող շրջանների բնակիչներ, Հռոմից եկած թե՛ հրեաներ, թե՛ պրոզելիտներ,*+ 11  կրետացիներ ու արաբիացիներ և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծամեծ գործերի մասին են խոսում»: 12  Բոլորը ապշահար ու շփոթված հարցնում էին իրար. «Սա ի՞նչ է նշանակում»: 13  Սակայն ոմանք ծաղրանքով ասում էին. «Գինի* են խմել ու հարբել»: 14  Բայց Պետրոսը 11 առաքյալների+ հետ առաջ եկավ ու բարձրաձայն ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում: 15  Այս մարդիկ ամենևին էլ հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, որովհետև մոտավորապես ժամը ինն է:* 16  Ձեր աչքերի առաջ Հովել մարգարեի այս խոսքերն են կատարվում. 17  «Վերջին օրերում,– ասում է Աստված,– ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարդկանց վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, իսկ ձեր տարեցները՝ երազներ:+ 18  Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա, և նրանք կմարգարեանան:+ 19  Ես հրաշքներ կանեմ վերևում՝ երկնքում, և նշաններ ցույց կտամ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն, կրակ ու ծխի ամպեր: 20  Նախքան Եհովայի* մեծ ու փառահեղ օրվա գալը արևը խավարի մեջ կընկղմվի, իսկ լուսինը՝ արյան: 21  Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»:+ 22  Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Աստված նազարեթցի Հիսուսի միջոցով ձեր մեջ նշաններ, զարմանահրաշ գործեր և հրաշքներ արեց, ինչը դուք ինքներդ էլ գիտեք, և այդպիսով ցույց տվեց, որ ինքն է ուղարկել նրան:+ 23  Այդ մարդուն, որը ձեր ձեռքը մատնվեց Աստծու որոշմամբ ու կանխագիտությամբ,+ դուք անօրենների ձեռքով սյանը գամեցիք ու սպանեցիք:+ 24  Բայց Աստված հարություն տվեց նրան՝+ ազատելով մահվան իշխանությունից,* որովհետև անհնար էր, որ մահը պահեր նրան իր ճիրաններում:+ 25  Դավիթը նրա մասին ասում է. «Եհովային միշտ իմ մտքում* եմ պահում: Նա իմ աջ կողմում է, որպեսզի ես երբեք չսասանվեմ: 26  Դրա համար սիրտս ուրախանում է, և շուրթերս ցնծությամբ են խոսում: Ես կապրեմ հույսով,* 27  որովհետև դու ինձ* չես թողնի գերեզմանում.* դու թույլ չես տա, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի:*+ 28  Դու սովորեցրիր ինձ կյանքի ճանապարհները: Քո ներկայությամբ ինձ ուրախությամբ կլցնես»:+ 29  Եղբայրնե՛ր, ուղիղ խոսեմ ձեզ հետ. Դավիթ նահապետը մահացավ ու թաղվեց,+ և նրա գերեզմանը մինչ օրս էլ կա: 30  Նա մարգարե էր և գիտեր, որ Աստված երդվել էր, որ իր սերնդից* մեկին կնստեցնի իր գահին:+ 31  Ուստի նախապես իմանալով Քրիստոսի հարության մասին՝ նա ասաց, որ Աստված նրան չթողեց գերեզմանում,* ու նրա մարմինը չապականվեց:+ 32  Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, ինչի վկաներն ենք բոլորս:+ 33  Նա բարձրացվեց ու նստեց Աստծու աջ կողմը+ և Հորից ստանալով խոստացված սուրբ ոգին՝ թափեց այն մեզ վրա:+ Եվ հենց դա եք դուք հիմա տեսնում ու լսում: 34  Դավիթը չի բարձրացել երկինք, բայց նա ասել է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, 35  մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»»:+ 36  Ուստի թող ողջ Իսրայելը հաստատ իմանա, որ Աստված Հիսուսին,+ որին դուք սյանը գամեցիք,+ և՛ Տեր, և՛ Քրիստոս դարձրեց»: 37  Երբ սա լսեցին, նրանք իրենց սրտի խորքում մեծ ցավ զգացին ու հարցրին Պետրոսին և մյուս առաքյալներին. «Եղբայրնե՛ր, ի՞նչ անենք»: 38  Պետրոսը պատասխանեց. «Զղջացեք,+ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի+ Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի ձեր մեղքերը ներվեն,+ և դուք պարգև կստանաք՝ սուրբ ոգին: 39  Այս խոստումը+ ձեզ և ձեր երեխաներին է տրված, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հեռու են, և ում մեր Աստված Եհովան իր մոտ է կանչելու»:+ 40  Ուրիշ շատ բաներ ասելով՝ Պետրոսը հիմնովին վկայություն տվեց, ապա հորդորեց. «Փրկվե՛ք այս ապականված սերնդից»:+ 41  Ովքեր սրտանց ընդունեցին նրա խոսքը, մկրտվեցին.+ այդ օրը մոտ 3 000 հոգի ավելացավ աշակերտների թվին:+ 42  Նրանք շարունակ ջանադրաբար սովորում էին առաքյալներից, միասին ժամանակ էին անցկացնում,* հաց էին ուտում+ և աղոթում:+ 43  Բոլորը Աստծու հանդեպ ակնածանքով* էին լցված. առաքյալները շատ հրաշքներ ու զորավոր գործեր էին անում:+ 44  Նրանք, ովքեր հավատացյալներ դարձան, միասին էին, և իրենց ողջ ունեցածը ընդհանուր էր: 45  Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն+ ու մնացած ունեցվածքը և փողը բաժանում էին բոլորին՝ ըստ յուրաքանչյուրի կարիքի:+ 46  Աշակերտները ամեն օր միասին հավաքվում էին տաճարում, միմյանց տներում ճաշում էին՝ մեծ ուրախությամբ ու սրտանց կիսելով իրենց ուտելիքը, 47  և գովաբանում Աստծուն: Նրանք վայելում էին ժողովրդի սերն ու հարգանքը: Եվ Եհովան օրեցօր ավելացնում էր փրկվողների թիվը:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Ասիա»:
Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդիկ: Բառարանում տես «Պրոզելիտ»:
Կամ՝ «Երիտասարդ գինի»:
Բռց.՝ «օրվա երրորդ ժամն է [արևածագից հաշված]»:
Կամ հնարավոր է՝ «կապանքներից»: Բռց.՝ «ցավերից»:
Կամ՝ «աչքի առաջ»:
Կամ՝ «Մարմինս կհանգչի հույսով»:
Կամ՝ «նվիրվածի մարմինը չքայքայվի»:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «իմ հոգին»:
Բռց.՝ «իր երանքի պտղից»:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «կիսվում էին իրենց ունեցածով»:
Այսինքն՝ խոր հարգանքով: Բռց.՝ «վախով»: