Գործեր 24։1-27

  • Պողոսի դեմ մեղադրանքներ են ներկայացվում (1-9)

  • Պողոսը պաշտպանում է իրեն Ֆելիքսի առաջ (10-21)

  • Պողոսի գործի քննությունը երկու տարով հետաձգվում է (22-27)

24  Հինգ օր հետո Անանիա քահանայապետը+ մի քանի երեցների ու Տերտուլոս անունով մի հռետորի* հետ եկավ կառավարչի մոտ, և նրանք առաջադրեցին Պողոսի դեմ իրենց մեղադրանքները:+  Երբ Տերտուլոսին կանչեցին, նա Ֆելիքսի առաջ սկսեց ներկայացնել իր մեղադրանքը՝ ասելով. «Մենք քեզ ենք պարտական այն մեծ խաղաղության համար, որ վայելում ենք, ու քո իմաստուն կառավարման* շնորհիվ է, որ բարեփոխումներ են արվում հօգուտ այս ազգի:  Ամեն ժամանակ և ամենուրեք մենք մեծագույն երախտագիտությամբ ընդունում ենք այդ փաստը, ո՛վ պատվարժան Ֆելիքս:  Բայց որպեսզի քեզանից շատ ժամանակ չխլեմ, խնդրում եմ, որ քեզ բնորոշ բարությամբ լսես այն, ինչ համառոտ կասենք:  Ուզում ենք տեղեկացնել, որ այս մարդը պատուհաս* է+ ու ողջ աշխարհում բոլոր հրեաների մեջ խռովություն է հրահրում+ և նազարեթցիների աղանդի պարագլուխն է:+  Նա նաև փորձում էր պղծել տաճարը, ուստի մենք նրան բռնեցինք:+  ....*  Երբ նրան հարցաքննես, կհամոզվես, որ մեր ներկայացրած մեղադրանքները հիմնավոր են»:  Հրեաները նույնպես սկսեցին մեղադրել Պողոսին՝ հաստատելով, որ այն, ինչ ասվեց, ճիշտ է: 10  Երբ կառավարիչը գլխով արեց Պողոսին, որ խոսի, նա ասաց. «Ես գիտեմ, որ երկար տարիներ է, ինչ դու այս ազգի դատավորն ես, ուստի ես պատրաստակամորեն կխոսեմ ի պաշտպանություն ինձ:+ 11  Դու ինքդ կարող ես պարզել, որ ընդամենը 12 օր առաջ եմ գնացել Երուսաղեմ՝+ երկրպագություն մատուցելու: 12  Եվ չկա մեկը, որ ինձ տեսած լինի տաճարում որևէ մեկի հետ վիճաբանելիս, ոչ էլ ժողովարաններում կամ քաղաքում խռովություն հրահրելիս: 13  Եվ չեն էլ կարող քեզ ապացուցել այն ամենը, ինչում այս պահին ինձ մեղադրում են: 14  Բայց ես ընդունում եմ, որ այն, ինչ նրանք աղանդավորական են համարում, իմ սուրբ ծառայությունն է, որ մատուցում եմ իմ նախահայրերի Աստծուն,+ քանի որ հավատում եմ այն ամենին, ինչ գրված է Օրենքում և մարգարեների գրվածքներում:+ 15  Ես ունեմ նույն հույսը, ինչ այս մարդիկ, հույս, որ Աստված հարություն է տալու+ թե՛ արդարներին և թե՛ անարդարներին:+ 16  Ուստի միշտ ձգտում եմ խիղճս մաքուր պահել Աստծու և մարդկանց առաջ:+ 17  Եվ ահա երկար տարիներ անց ես վերադարձա Երուսաղեմ, որ իմ ազգին նվիրաբերություններ տանեմ+ և Աստծուն զոհեր մատուցեմ: 18  Հենց այս հարցերով էի զբաղված, երբ նրանք տեսան ինձ տաճարում,+ և այդ ժամանակ ես արդեն ծիսականորեն մաքրված էի: Ո՛չ ամբոխ էի հավաքել շուրջս, ո՛չ էլ խռովություն էի հրահրել: Ասիայից որոշ հրեաներ կային այնտեղ, 19  և իրականում նրա՛նք պետք է ներկայանային քո առաջ ու մեղադրեին ինձ, եթե իհարկե իմ դեմ որևէ բան ունենային:+ 20  Կամ թող այստեղ լինողներն ասեն, թե ինչում են ինձ մեղավոր համարել, երբ ես կանգնած էի Սինեդրիոնի առաջ: 21  Ինձ կարող են մեղադրել միայն այն բանում, որ այնտեղ կանգնած բացականչեցի. «Ինձ դատում են մահացածների հարությանը հավատալու համար»»:+ 22  Սակայն Ֆելիքսը, որը լավ տեղեկացված էր Ճանապարհի* մասին,+ հետաձգեց գործի քննությունը՝ ասելով. «Վճիռ կկայացնեմ այն ժամանակ, երբ Լիսիաս զորապետը գա այստեղ»: 23  Նա կարգադրեց հարյուրապետին, որ Պողոսին ձերբակալի, բայց որոշ չափով ազատություն տա՝ թույլ տալով նաև, որ նրա ընկերները հոգ տանեն նրա համար: 24  Մի քանի օր անց Ֆելիքսը իր հրեուհի կնոջ՝ Դրուսիլայի հետ եկավ ու կանչել տվեց Պողոսին, որպեսզի նա խոսի Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելու մասին:+ 25  Բայց երբ Պողոսը խոսեց արդարության, ինքնատիրապետման ու գալիք Դատաստանի մասին,+ Ֆելիքսը վախեցավ ու ասաց. «Առայժմ գնա, հետո՝ հարմար առիթի դեպքում, նորից կկանչեմ քեզ»: 26  Միևնույն ժամանակ նա հույս ուներ, որ Պողոսը իրեն փող կտա, այդ պատճառով ավելի հաճախակի էր կանչում նրան և զրուցում նրա հետ: 27  Երկու տարի անց Ֆելիքսին հաջորդեց Պորկիոս Ֆեստոսը: Ֆելիքսը, սակայն, ցանկանալով հաճեցնել հրեաներին,+ Պողոսին ազատ չէր արձակել:

Ծանոթագրություններ

Կամ՝ «դատապաշտպանի»:
Բռց.՝ «քո հեռատեսության»:
Բռց.՝ «համաճարակ»:
Խոսքը քրիստոնեական ապրելակերպի և ուսմունքի մասին է: