Գործեր 6։1-15

  • Յոթ հոգի ընտրվում է կարևոր գործի համար (1-7)

  • Ստեփանոսը մեղադրվում է Աստծուն անարգելու մեջ (8-15)

6  Աշակերտների թիվը օրեցօր մեծանում էր: Այդ օրերին հունախոս հրեաները սկսեցին բողոքել եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիները մթերքի ամենօրյա բաշխման ժամանակ անտեսվում էին:+  Ուստի 12 առաքյալներն իրենց մոտ կանչեցին բոլոր աշակերտներին ու ասացին. «Ճիշտ չի լինի, որ դադարենք Աստծու խոսքը ուսուցանել և սկսենք մթերք բաժանել:+  Ուրեմն, եղբայրնե՛ր, ձեր միջից ոգով և իմաստությամբ լի՝+ բարի համբավ ունեցող յոթ մարդ ընտրեք,+ որպեսզի նրանց հանձնարարենք այս կարևոր գործը:+  Իսկ մենք մեզ ամբողջությամբ կտրամադրենք աղոթքին և Աստծու խոսքն ուսուցանելուն»:  Առաքյալների ասածը բոլորին դուր եկավ, և նրանք ընտրեցին Ստեփանոսին, որը սուրբ ոգով լցված և մեծ հավատի տեր մարդ էր, Փիլիպոսին,+ Պրոքորոսին, Նիկանորին, Տիմոնին, Պարմենասին և անտիոքցի Նիկողայոսին, որը պրոզելիտ* էր:  Նրանց բերեցին առաքյալների մոտ, որոնք էլ աղոթելուց հետո իրենց ձեռքերը նրանց վրա դրեցին:+  Աստծու խոսքը շարունակում էր տարածվել,+ ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ մեծանում էր+: Եվ բազմաթիվ քահանաներ ընդունեցին հավատը:+  Ստեփանոսը, որին Աստված զորություն էր տվել, և որն ուներ նրա հավանությունը, հրաշքներ ու զորավոր գործեր էր անում ժողովրդի մեջ:  Բայց «Ազատագրվածների ժողովարան» կոչվող խմբից մի քանիսը, ինչպես նաև Կյուրենիայի, Ալեքսանդրիայի, Կիլիկիայի և Ասիայի բնակիչներից ոմանք սկսեցին վիճաբանել նրա հետ: 10  Սակայն նրանք չէին կարողանում հակառակվել Ստեփանոսի իմաստությանը և սուրբ ոգուն, որը մղում էր նրան խոսելու:+ 11  Ուստի գաղտնի համոզեցին մարդկանց, որ ասեն. «Մենք լսել ենք, թե նա ինչպես է անարգական խոսքեր ասում Մովսեսի և Աստծու հասցեին»: 12  Եվ ժողովրդին, երեցներին և Օրենքի ուսուցիչներին* հրահրեցին նրա դեմ ու հանկարծակի նրա վրա հասնելով՝ բռնի ուժով տարան Սինեդրիոն: 13  Նրանք կեղծ վկաներ բերեցին, որոնք ասացին. «Այս մարդը չի դադարում սուրբ վայրի և Օրենքի դեմ խոսելուց: 14  Մենք լսել ենք, որ ասում էր, թե նազարեթցի Հիսուսը քանդելու է այս վայրը և փոխելու է այն սովորույթները, որոնք Մովսեսը փոխանցել է մեզ»: 15  Սինեդրիոնում բոլոր ներկաները նայեցին նրան ու տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման է:*

Ծանոթագրություններ

Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդ: Բառարանում տես «Պրոզելիտ»:
Բռց.՝ «դպիրներին»:
Այսինքն՝ հրեշտակի երեսի նման հանդարտ: