Գործեր 8։1-40

  • Սողոսը հալածում է ժողովը (1-3)

  • Փիլիպոսի արդյունավետ ծառայությունը՝ Սամարիայում (4-13)

  • Պետրոսն ու Հովհաննեսը ուղարկվում են Սամարիա (14-17)

  • Սիմոնը փորձում է գնել սուրբ ոգին (18-25)

  • Եթովպացի պալատականը (26-40)

8  Սողոսը նույնպես կողմ էր Ստեփանոսի սպանությանը:+ Այդ օրվանից Երուսաղեմի ժողովի դեմ մեծ հալածանք սկսվեց, և բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ:+  Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին տարան թաղեցին և շատ սգացին նրա համար:  Իսկ Սողոսը սկսեց դաժանորեն հալածել ժողովը: Նա ներխուժում էր տները, տղամարդկանց ու կանանց դուրս քաշում և բանտարկել էր տալիս:+  Սակայն ովքեր ցիրուցան էին եղել, շրջում էին այդ տեղանքներում և հռչակում էին բարի լուրը՝ Աստծու խոսքը:+  Փիլիպոսը գնաց Սամարիա*+ և սկսեց Քրիստոսի մասին քարոզել:  Բազմաթիվ մարդիկ, լսելով Փիլիպոսին ու տեսնելով նրա արած զարմանահրաշ գործերը, մեծ ուշադրություն էին դարձնում նրա ասածներին:  Շատերի միջից չար* ոգիները բարձրաձայն աղաղակում և դուրս էին գալիս:+ Նաև կաղ ու անդամալույծ շատ մարդիկ բուժվում էին:  Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն էր տիրում:  Սամարիայում Սիմոն անունով մի մարդ էր ապրում, որը զբաղվում էր մոգությամբ: Նա զարմացնում էր սամարացիներին և ասում, որ ինքը զորավոր մարդ է: 10  Բոլորը՝ թե՛ հասարակ և թե՛ անվանի մարդիկ,* լսում էին նրան ու ասում. «Այս մարդը Աստծու՝ Մեծ կոչվող զորությունն է»: 11  Նրան լսում էին, քանի որ երկար ժամանակ իր մոգությամբ զարմացնում էր նրանց: 12  Բայց երբ հավատացին Փիլիպոսին, որը Աստծու թագավորության և Հիսուս Քրիստոսի անվան մասին բարի լուրն էր քարոզում,+ մկրտվեցին՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:+ 13  Սիմոնն ինքն էլ հավատացյալ դարձավ: Մկրտվելուց հետո նա Փիլիպոսի+ հետ էր շրջում և ապշում էր՝ տեսնելով նրա արած հրաշքներն ու զորավոր գործերը: 14  Երբ Երուսաղեմում եղող առաքյալները լսեցին, որ Սամարիայի բնակիչներն ընդունել են Աստծու խոսքը,+ Պետրոսին ու Հովհաննեսին նրանց մոտ ուղարկեցին: 15  Նրանք էլ գնացին այնտեղ և աղոթեցին, որ սամարացիները սուրբ ոգի ստանան:+ 16  Վերջիններս մկրտվել էին Տեր Հիսուսի անունով, բայց նրանցից դեռ ոչ մեկի վրա այն չէր իջել:+ 17  Պետրոսն ու Հովհաննեսը իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա,+ և նրանք սուրբ ոգի ստացան: 18  Սիմոնը, տեսնելով, որ մարդիկ սուրբ ոգի են ստանում, երբ առաքյալները իրենց ձեռքերը դնում են նրանց վրա, առաքյալներին փող առաջարկեց՝ 19  ասելով. «Ինձ էլ տվեք այդ իշխանությունը, որ ում վրա ձեռքերս դնեմ, սուրբ ոգի ստանա»: 20  Բայց Պետրոսն ասաց նրան. «Քո արծաթը թող կորչի քեզ հետ, որովհետև մտածեցիր, թե կարող ես Աստծու ձրի պարգևը փողով ձեռք բերել:+ 21  Դու ոչ մի մասնակցություն չես կարող ունենալ այս գործում, որովհետև Աստված տեսնում է, որ քո սիրտը անկեղծ չէ: 22  Ուրեմն զղջա քո այդ վատ մտքերի համար և աղաչիր Եհովային,* որ, եթե հնարավոր է, չար մտադրությունդ ներվի, 23  քանի որ տեսնում եմ, որ դառը թույն* ես ու անարդարության ստրուկ»: 24  Սիմոնն էլ պատասխանեց. «Աղաչեք ինձ համար Եհովային, որպեսզի ձեր ասածներից ոչ մեկը չպատահի ինձ»: 25  Հիմնովին վկայություն տալուց ու Եհովայի խոսքը քարոզելուց հետո նրանք վերադարձան Երուսաղեմ՝ ճանապարհին բարի լուրը հռչակելով սամարական շատ գյուղերում:+ 26  Եհովայի հրեշտակը+ պատվիրեց Փիլիպոսին. «Վե՛ր կաց ու գնա՛ դեպի հարավ այն ճանապարհով, որը Երուսաղեմից իջնում է Գազա»: (Սա անապատային ճանապարհ է): 27  Փիլիպոսն էլ վեր կացավ ու գնաց: Նա հանդիպեց եթովպացի մի պալատականի,* որը կանդակի՝* եթովպացիների թագուհու բարձրաստիճան պաշտոնյաներից էր՝ նրա գանձապահը: Նա գնացել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու,+ 28  և հետ դառնալիս, իր կառքում նստած, բարձրաձայն կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը: 29  Ոգին ասաց Փիլիպոսին. «Հասի՛ր այդ կառքին»: 30  Փիլիպոսն էլ հասավ կառքին և դրա կողքով վազելիս լսեց, որ պալատականը բարձրաձայն կարդում է Եսայիա մարգարեի գիրքը, ու հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»: 31  Նա ասաց. «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, եթե մեկը չբացատրի ինձ»: Եվ Փիլիպոսին հրավիրեց, որ կառք բարձրանա ու իր մոտ նստի: 32  Գրքի այն հատվածը, որը նա կարդում էր, սա էր. «Ինչպես մի ոչխար, նա մորթվելու բերվեց, և նա չի բացում իր բերանը, ինչպես մի գառ, որը ձայն չի հանում իրեն խուզողի առաջ:+ 33  Նրան նվաստացրին և անարդարացիորեն դատապարտեցին:+ Ո՞վ կպատմի նրա ծագման մասին. չէ՞ որ երկրի վրա նրա կյանքին վերջ է դրվել»:+ 34  Պալատականն ասաց Փիլիպոսին. «Խնդրում եմ, ասա ինձ՝ մարգարեն ո՞ւմ մասին է խոսում՝ ի՞ր մասին, թե՞ մեկ ուրիշի»: 35  Եվ գրքի այդ հատվածից սկսելով՝ Փիլիպոսը քարոզեց նրան Հիսուսի մասին բարի լուրը: 36  Մի փոքր ճանապարհ անցնելուց հետո նրանք հասան մի տեղ, որտեղ ջուր կար, և պալատականն ասաց. «Ահա և ջուր, ի՞նչն է ինձ խանգարում մկրտվել»: 37  ....* 38  Նա հրամայեց կանգնեցնել կառքը: Պալատականը Փիլիպոսի հետ մտավ ջուրը, և Փիլիպոսը մկրտեց նրան: 39  Երբ նրանք ջրից դուրս եկան, Եհովայի ոգին Փիլիպոսին իսկույն տարավ այնտեղից, և պալատականն այլևս չտեսավ նրան: Նա ուրախ շարունակեց իր ճանապարհը: 40  Իսկ Փիլիպոսը հայտնվեց Ազոտոսում: Նա այդ տարածքում բարի լուրն էր հռչակում բոլոր քաղաքներում, մինչև որ հասավ Կեսարիա:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Սամարիայի քաղաքներից մեկը»:
Բռց.՝ «անմաքուր»:
Բռց.՝ «փոքրից մեծ»:
Կամ՝ «լեղի»:
Բռց.՝ «ներքինու»: Բառարանում տես «Ներքինի»:
Եթովպիայի թագուհիների տիտղոս: