Դատավորներ 12։1-15

  • Գաղաադցիների ու Եփրեմյանների միջև տարաձայնություն է ծագում (1-7)

    • Եփրեմյաններին ստուգում են շիբբոլեթ բառով (6)

  • Դատավորներ Աբեսսանը, Ելոնը և Աբդոնը (8-15)

12  Եփրեմի մարդիկ մեկտեղ հավաքվեցին: Գետն անցնելով՝ նրանք գնացին դեպի Սաֆոն* ու ասացին Հեփթայեին. «Երբ գնացիր ամմոնացիների դեմ պատերազմելու, մեզ ինչո՞ւ չկանչեցիր, որ քեզ հետ գայինք:+ Հիմա մենք կայրենք քեզ ու քո տունը»:  Սակայն Հեփթայեն ասաց նրանց. «Ես և իմ ժողովուրդը թեժ պայքարի մեջ մտանք ամմոնացիների հետ: Ես ձեզ օգնության կանչեցի, բայց դուք չփրկեցիք ինձ նրանց ձեռքից:  Երբ տեսա, որ դուք ինձ չեք փրկելու, որոշեցի կյանքս վտանգի ենթարկել ու դուրս գալ ամմոնացիների դեմ,+ և Եհովան նրանց իմ ձեռքը տվեց: Ուրեմն ինչո՞ւ եք այսօր իմ դեմ կռվի դուրս եկել»:  Հեփթայեն հավաքեց Գաղաադի+ բոլոր տղամարդկանց ու նրանց հետ կռվի դուրս եկավ Եփրեմի դեմ: Գաղաադցիները պարտության մատնեցին Եփրեմյաններին, որոնք ասել էին. «Դուք՝ գաղաադցիներդ, որ ապրում եք Եփրեմի ու Մանասեի տարածքներում, ընդամենը Եփրեմից փախածներ եք»:  Գաղաադցիները, Եփրեմյաններից առաջ անցնելով, գրավեցին Հորդանանի ծանծաղուտները:+ Երբ Եփրեմյաններից մեկը փորձում էր փախչել, ասում էր. «Թողեք անցնեմ»: Այդ ժամանակ գաղաադցիները հարցնում էին. «Դու Եփրեմյա՞ն ես»: Եվ երբ նա պատասխանում էր՝ ո՛չ,  նրան ասում էին՝ «Ասա՛ շիբբոլեթ», իսկ նա ասում էր՝ «Սիբբոլեթ», որովհետև չէր կարողանում այդ բառը ճիշտ արտասանել: Նրանք էլ բռնում ու սպանում էին նրան Հորդանանի ծանծաղուտների մոտ: Այսպիսով՝ Եփրեմից 42 000 մարդ զոհվեց:  Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում: Գաղաադցի Հեփթայեն մահացավ ու թաղվեց իր քաղաքում՝ Գաղաադում:  Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ բեթլեհեմցի Աբեսսանը:+  Նա 30 տղա և 30 աղջիկ ուներ: Իր աղջիկներին նա ամուսնացրեց իր ազգատոհմին չպատկանող տղամարդկանց հետ և իր տղաների համար էլ ուրիշ ազգատոհմերից որպես կին 30 աղջիկ բերեց: Աբեսսանը Իսրայելում դատավորություն արեց յոթ տարի: 10  Նա մահացավ ու թաղվեց Բեթլեհեմում: 11  Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ Զաբուղոնի ցեղից Ելոնը: Նա Իսրայելում դատավորություն արեց տասը տարի: 12  Զաբուղոնցի Ելոնը մահացավ ու թաղվեց Այելոն քաղաքում՝ Զաբուղոնի տարածքում: 13  Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ փարաթոնցի Հելլելի որդին՝ Աբդոնը: 14  Նա 40 որդի ու 30 տղա թոռ ուներ, որոնք 70 ավանակներ էին հեծնում: Նա Իսրայելում դատավորություն արեց ութ տարի: 15  Փարաթոնցի Հելլելի որդին՝ Աբդոնը, մահացավ ու թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի տարածքում՝ ամաղեկացիների+ լեռան վրա:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «շարժվեցին դեպի հյուսիս»: