Դատավորներ 14։1-20

  • Դատավոր Սամսոնը փղշտացի կին է ընտրում (1-4)

  • Սամսոնը Եհովայի ոգու զորությամբ առյուծ է սպանում (5-9)

  • Սամսոնը խնջույքի ժամանակ հանելուկ է ասում (10-19)

  • Սամսոնի կնոջը ամուսնացնում են ուրիշի հետ (20)

14  Սամսոնը իջավ Թամնա և այնտեղ մի փղշտացի կին տեսավ:  Նա վերադարձավ տուն և իր հորն ու մորն ասաց. «Թամնայում փղշտացի մի կին եմ տեսել ու հավանել: Ուզում եմ, որ ինձ ամուսնացնեք նրա հետ»:  Բայց նրա հայրն ու մայրը ասացին. «Մի՞թե քո ազգականների և մեր ամբողջ ժողովրդի մեջ չես կարողանում կին գտնել, որ ուզում ես անթլփատ փղշտացիներից կին առնել»:+ Սակայն Սամսոնն ասաց հորը. «Նրա հետ ամուսնացրու ինձ, որովհետև նրան եմ հավանում»:  Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Եհովայից է, և որ Նա առիթ է փնտրում, որպեսզի պատժի փղշտացիներին, քանի որ այդ ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա:+  Սամսոնը իր հոր ու մոր հետ գնաց Թամնա: Երբ հասավ Թամնայի խաղողի այգիներին, տեսավ, որ մի առյուծ մռնչալով դեպի իրեն է գալիս:  Այդ ժամանակ Եհովայի ոգին զորացրեց նրան,+ և նա առյուծին երկու կես արեց, ինչպես մի ուլի, մինչդեռ նրա ձեռքին ոչինչ չկար: Սակայն նա իր արածի մասին ո՛չ հորը պատմեց, ո՛չ էլ մորը:  Հետո Սամսոնը գնաց ու խոսեց այդ կնոջ հետ. կինն առաջվա պես հաճելի էր իրեն:+  Որոշ ժամանակ անց, երբ Սամսոնը նորից գնում էր Թամնա, որ այդ կնոջը իր տուն բերի,+ ճանապարհը շեղեց առյուծի դիակը տեսնելու համար: Նա տեսավ, որ առյուծի դիակի մեջ մեղուների պարս կա ու մեղր:  Մեղրն իր ափերի մեջ առավ և ուտելով շարունակեց ճանապարհը: Երբ հասավ իր հորն ու մորը, նրանց էլ տվեց, որ ուտեն, բայց չասաց, որ մեղրը առյուծի դիակի միջից է հանել: 10  Սամսոնն ու իր հայրը գնացին այդ կնոջ մոտ, և Սամսոնն այնտեղ խնջույք կազմակերպեց, ինչպես որ սովորաբար անում էին երիտասարդ տղամարդիկ: 11  Երբ նրան տեսան, 30 փեսեղբայր բերեցին, որ նրա հետ լինեն: 12  Սամսոնն ասաց փեսեղբայրներին. «Թույլ տվեք՝ ձեզ մի հանելուկ ասեմ: Եթե խնջույքի յոթ օրվա ընթացքում լուծեք հանելուկը ու պատասխանն ասեք, ես ձեզ 30 կտավե հանդերձ ու 30 ձեռք հագուստ կտամ: 13  Բայց եթե չկարողանաք պատասխանն ասել, դո՛ւք ինձ կտաք 30 կտավե հանդերձ ու 30 ձեռք հագուստ»: Նրանք ասացին. «Ասա քո հանելուկը, ուզում ենք լսել»: 14  Նա էլ ասաց նրանց. «Ուտողից ուտելու բան դուրս եկավ,Եվ զորեղից քաղցր բան դուրս եկավ»:+ Երեք օր նրանք չէին կարողանում լուծել հանելուկը: 15  Չորրորդ օրն ասացին Սամսոնի կնոջը.* «Խորամանկությամբ ամուսնուցդ իմացիր+ հանելուկի պատասխանը և ասա մեզ, թե չէ կայրենք քեզ ու քո հոր տունը: Ի՞նչ է, մեզ կողոպտելու համա՞ր եք հրավիրել այստեղ»: 16  Ուստի Սամսոնի կինը սկսեց նրա մոտ լաց լինել ու ասել. «Դու ատում ես ինձ, դու ինձ չես սիրում:+ Իմ ժողովրդին հանելուկ ես ասել, բայց պատասխանը ինձ չես ասել»: Սամսոնն էլ ասաց նրան. «Նույնիսկ իմ հորն ու մորը չեմ ասել, քե՞զ պիտի ասեմ»: 17  Կինը յոթնօրյա խնջույքի մնացած օրերին էլ լաց եղավ նրա մոտ: Յոթերորդ օրը Սամսոնը վերջապես պատասխանն ասաց կնոջը, քանի որ նա ձանձրացրել էր իրեն: Կինն էլ այն հայտնեց իր ժողովրդին:+ 18  Յոթերորդ օրը՝ նախքան արևի մայր մտնելը,* քաղաքի տղամարդիկ Սամսոնին ասացին. «Ի՞նչն է մեղրից քաղցր,Եվ ո՞վ է առյուծից հզոր»:+ Նա էլ պատասխանեց նրանց. «Եթե դուք իմ երինջով* չհերկեիք,+Չէիք գտնի իմ հանելուկի պատասխանը»: 19  Եհովայի ոգին զորացրեց Սամսոնին,+ և նա իջավ Ասկաղոն+ ու այնտեղ 30 մարդ սպանեց, ապա վերցրեց նրանց հագուստները ու տարավ տվեց հանելուկի պատասխանն ասողներին:+ Դրանից հետո նա, սաստիկ բարկացած, վերադարձավ իր հոր տուն: 20  Սամսոնի կնոջը+ ամուսնացրին փեսեղբայրներից մեկի հետ:+

Ծանոթագրություններ

Ըստ եբրայական սովորույթի՝ նշանածը կոչվում է կին:
Կամ հնարավոր է՝ «նախքան նա կմտներ ներքին սենյակ»:
Այսինքն՝ երիտասարդ կովով: