Դատավորներ 15։1-20

  • Սամսոնը վրեժ է առնում փղշտացիներից (1-20)

15  Որոշ ժամանակ անց՝ ցորենի հնձի օրերին, Սամսոնը մի ուլ վերցրեց ու գնաց իր կնոջն* այցելելու: Նա ասաց. «Ուզում եմ մտնել կնոջս ննջասենյակ»: Բայց կնոջ հայրը չթողեց նրան, որ ներս մտնի:  Նրա հայրն ասաց. «Ես մտածեցի, որ դու ատում ես աղջկաս,+ և նրան կնության տվեցի փեսեղբայրներից մեկին:+ Նրա կրտսեր քույրը ավելի գրավիչ չէ՞: Խնդրում եմ, նրա փոխարեն քրոջը կնության առ»:  Սամսոնն էլ ասաց. «Այս անգամ փղշտացիները ինձ չեն կարող մեղադրել իրենց վնաս հասցնելու համար»:  Սամսոնը գնաց, 300 աղվես բռնեց, ապա ջահեր վերցրեց, աղվեսների պոչերն իրար կապեց և ամեն զույգ պոչի արանքում մի-մի ջահ դրեց:  Հետո ջահերը վառեց ու աղվեսներին բաց թողեց փղշտացիների ցորենի արտերի մեջ: Նա այրեց ամեն ինչ՝ կապած խրձերից մինչև չհնձած հացահատիկը, նաև խաղողի ու ձիթենու այգիները:  Փղշտացիները հարցրին. «Ո՞վ է արել սա»: Նրանց ասացին. «Սամսոնը՝ թամնացու փեսան, որովհետև նրա աները նրա կնոջը փեսեղբայրներից մեկին կնության է տվել»:+ Այդ ժամանակ փղշտացիները գնացին և կնոջն ու նրա հորը այրեցին:+  Սամսոնն ասաց նրանց. «Դե որ այդպես է, մինչև ձեզանից վրեժ չառնեմ, չեմ հանգստանա»:+  Նա իրար հետևից կոտորեց նրանց. սպանվածները շատ-շատ էին: Այնուհետև գնաց ու բնակվեց Եթամ ժայռի խոռոչում:  Ավելի ուշ փղշտացիները գնացին, բանակ դրեցին Հուդայում և ներխուժեցին Լեքի:+ 10  Հուդայի տղամարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք մեր դեմ դուրս եկել»: Նրանք էլ պատասխանեցին. «Եկել ենք Սամսոնին բռնելու,* որպեսզի նրա հետ վարվենք այնպես, ինչպես որ նա վարվեց մեզ հետ»: 11  Ուստի Հուդայից 3 000 մարդ գնաց Եթամ ժայռի խոռոչի մոտ: Նրանք հարցրին Սամսոնին. «Ի՞նչ է, չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա:+ Ինչո՞ւ այդ բանն արեցիր»: Նա էլ պատասխանեց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես վարվեցի նրանց հետ»: 12  Բայց նրանք ասացին. «Մենք եկել ենք, որ քեզ բռնենք* ու փղշտացիների ձեռքը տանք»: Սամսոնն ասաց. «Երդվեք, որ դուք չեք փորձի ինձ սպանել»: 13  Նրանք էլ պատասխանեցին. «Ո՛չ, քեզ չենք սպանի, միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք»: Ուստի երկու նոր պարաններով կապեցին նրան ու ժայռից դուրս բերեցին: 14  Երբ Սամսոնը եկավ Լեքի, փղշտացիները, տեսնելով նրան, սկսեցին հաղթական ձայնով գոչել: Այդ ժամանակ Եհովայի ոգին զորացրեց Սամսոնին,+ և նրա բազուկների պարանները խանձված վուշե թելի պես դարձան, ու կապանքներն ընկան նրա ձեռքերից:+ 15  Նա էշի ծնոտ գտավ, որը դեռ չէր չորացել, ձեռքը մեկնեց, վերցրեց այն ու դրանով 1 000 մարդ կոտորեց:+ 16  Այդ ժամանակ Սամսոնն ասաց. «Էշի ծնոտով՝ մեկ դեզ, երկու դեզ: Էշի ծնոտով 1 000 մարդ կոտորեցի»:+ 17  Խոսքն ավարտելուց հետո նա ծնոտը մի կողմ նետեց և այդ վայրը կոչեց Ռամաթ-Լեքի:*+ 18  Սամսոնը խիստ ծարավեց, ուստի օգնության կանչեց Եհովային՝ ասելով. «Դո՛ւ պարգևեցիր այս մեծ փրկությունը քո ծառայի ձեռքով: Եվ հիմա մի՞թե ծարավից պիտի մեռնեմ և անթլփատների ձեռքն ընկնեմ»: 19  Այդ ժամանակ Աստված Լեքիում մի փոս բացեց, և այնտեղից ջուր հոսեց:+ Երբ Սամսոնը խմեց, նրա ուժը վերականգնվեց,* և նա առույգացավ: Այդ պատճառով նա այդ տեղը Ենգորե* կոչեց. այն մինչև այսօր Լեքիում է գտնվում: 20  Սամսոնը փղշտացիների տիրապետության օրոք 20 տարի դատավորություն արեց Իսրայելում:+

Ծանոթագրություններ

Ըստ եբրայական սովորույթի՝ նշանածը կոչվում է կին:
Կամ՝ «կապելու»:
Կամ՝ «կապենք»:
Նշանակում է «ծնոտի բարձունք»:
Բռց.՝ «ոգին վերադարձավ»:
Նշանակում է «կանչողի աղբյուր»: