Դատավորներ 18։1-31

  • Դանյանները բնակվելու տարածք են փնտրում (1-31)

    • Դանյանները տանում են Միքայի կուռքերը և նրա քահանային (14-20)

    • Լայիսը գրավում են ու կոչում Դան (27-29)

    • Դանում կուռք են պաշտում (30, 31)

18  Այդ ժամանակներում թագավոր չկար Իսրայելում,+ և այդ օրերում Դանի ցեղը+ բնակվելու համար տարածք էր փնտրում, որովհետև Իսրայելի ցեղերի հետ իր ստացած ժառանգությանը դեռ չէր տիրացել:+  Դանյաններն իրենց ցեղից հինգ ընդունակ մարդ ուղարկեցին, որոնք Սարաայից ու Եսթաուղից էին,+ որ գնան, հետախուզեն ու զննեն երկիրը: Նրանց ասացին. «Գնացե՛ք ու զննե՛ք երկիրը»: Նրանք էլ եկան Եփրեմի լեռնային շրջան, որտեղ Միքայի+ տունն էր, և այնտեղ գիշերեցին:  Երբ արդեն մոտեցել էին Միքայի տանը, ճանաչեցին ղևտացի երիտասարդի ձայնը,* ուստի նրա կողմը գնացին ու հարցրին նրան. «Քեզ ո՞վ է այստեղ բերել, ի՞նչ ես անում այս կողմերում, ինչո՞ւ ես մնում այստեղ»:  Նա պատմեց, թե Միքան ինչ է արել իր համար, ու ասաց. «Նա վարձել է ինձ, որ իր համար քահանա լինեմ»:+  Նրանք ասացին. «Խնդրում ենք, հարցրու Աստծուն, թե արդյոք մեր ճանապարհը հաջող է լինելու»:  Քահանան էլ ասաց նրանց. «Գնացեք խաղաղությամբ: Ձեր ողջ ճանապարհին Եհովան ձեզ հետ կլինի»:  Այդ հինգ մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհն ու գնացին Լայիս:+ Նրանք տեսան, որ այնտեղի ժողովուրդը սիդոնացիների պես է՝ ոչ մեկից կախում չունի: Այդ մարդիկ հանգիստ ու անհոգ կյանքով էին ապրում.+ չկար մի նվաճող, որ հարձակվեր ու նեղեր նրանց այդ երկրում: Նրանք ապրում էին սիդոնացիներից հեռու և մյուս ժողովուրդների հետ ոչ մի առնչություն չունեին:  Երբ հետախույզները վերադարձան իրենց եղբայրների մոտ՝ Սարաա և Եսթաուղ,+ եղբայրները հարցրին նրանց. «Ի՞նչ տեսաք»:  Նրանք պատասխանեցին. «Տեսանք, որ նրանց երկիրը շատ լավն է: Եկեք գնանք նրանց դեմ: Ինչո՞ւ եք երկմտում: Մի՛ ուշացրեք. եկեք գնանք ու տիրենք այդ երկրին: 10  Երբ տեղ հասնենք, կտեսնեք, որ այնտեղի ժողովուրդը անհոգ է ապրում,+ և երկիրն էլ ընդարձակ է: Աստված մեր ձեռքն է տվել այդ երկիրը՝ մի երկիր, որտեղ ոչ մի բանի պակաս չկա»:+ 11  Ուստի Դանի ցեղից 600 տղամարդ, պատերազմի համար զինված, դուրս եկան Սարաայից ու Եսթաուղից:+ 12  Նրանք գնացին և Հուդայի Կարիաթարիմի+ մոտ բանակ դրեցին: Դրա համար էլ այդ տեղը, որը Կարիաթարիմի արևմտյան կողմում է, մինչ օրս Մահանե-Դան*+ են կոչում: 13  Այնտեղից նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջան ու հասան Միքայի+ տան մոտ: 14  Այդ ժամանակ այն հինգ մարդիկ, որ գնացել էին Լայիսը հետախուզելու,+ իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ,* թերափներ,* քանդակված կուռք և ձուլածո արձան+ կա: Հիմա մտածեք, թե ինչ եք անելու»: 15  Ուստի նրանք կանգ առան դարպասի մուտքի մոտ, իսկ այն հինգ մարդիկ գնացին երիտասարդ ղևտացու տուն,+ որ Միքայի տան մոտ էր, և հարցրին նրա որպիսությունը: 16  Այդ ամբողջ ընթացքում Դանի ցեղից այն 600 տղամարդիկ,+ որոնք զինված էին պատերազմի համար, կանգնած էին դարպասի մուտքի մոտ: 17  Այն հինգ մարդիկ, որ գնացել էին երկիրը հետախուզելու,+ մտան Միքայի տուն, որ վերցնեն քանդակված կուռքը, եփուդը,+ թերափներն+ ու ձուլածո արձանը:+ (Քահանան+ պատերազմի համար զինված 600 մարդկանց հետ կանգնած էր դարպասի մուտքի մոտ): 18  Երբ նրանք մտան Միքայի տուն և վերցրին քանդակված կուռքը, եփուդը, թերափներն ու ձուլածո արձանը, քահանան ասաց նրանց. «Ի՞նչ եք անում»: 19  Նրանք ասացին. «Լռի՛ր, ոչինչ մի՛ ասա: Արի՛ մեզ հետ ու մեզ համար խորհրդատու* և քահանա՛ դարձիր: Ո՞րն է քեզ համար ավելի լավ՝ քահանա լինել մեկ մարդո՞ւ տան համար,+ թե՞ Իսրայելում մի ամբողջ ցեղի ու տոհմի համար»:+ 20  Այս խոսքերը դուր եկան քահանային, ուստի նա վերցրեց եփուդը, թերափներն ու քանդակված կուռքը+ և գնաց այդ մարդկանց հետ: 21  Նրանք գնացին իրենց ճանապարհով: Երեխաներն ու անասունները թանկարժեք իրերով հանդերձ նրանց առաջից էին գնում: 22  Երբ Դանի ցեղի մարդիկ Միքայի տնից որոշ չափով հեռացել էին, Միքայի հարևանները հավաքվեցին, ընկան նրանց հետևից ու հասան նրանց: 23  Եվ երբ ձայն տվեցին, նրանք շրջվեցին ու Միքային հարցրին. «Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ ես այս մարդկանց հավաքել ու եկել»: 24  Նա էլ պատասխանեց. «Իմ շինած աստվածներին վերցրել գնում եք ու քահանային էլ տանում եք ձեզ հետ. էլ ի՞նչ մնաց ինձ: Եվ այդքանից հետո հարցնում եք՝ ի՞նչ է պատահել»: 25  Դանյաններն ասացին նրան. «Ձայնդ մի՛ բարձրացրու մեզ վրա, թե չէ բարկությամբ լցված մարդիկ* կհարձակվեն ձեզ վրա, և դու քո ու ընտանիքիդ անդամների կյանքով կվճարես»: 26  Դանյանները շարունակեցին իրենց ճանապարհը, իսկ Միքան, տեսնելով, որ նրանք իրենից ավելի ուժեղ են, հետ դարձավ ու գնաց իր տուն: 27  Այսպիսով՝ նրանք վերցրին Միքայի շինած աստվածները և գնացին Լայիս՝+ իրենց հետ տանելով նաև նրա քահանային: Նրանք հարձակվեցին այնտեղ հանգիստ ու անհոգ ապրող ժողովրդի վրա,+ բոլորին սրի քաշեցին ու քաղաքը հրի մատնեցին: 28  Ոչ ոք չկար, որ փրկեր քաղաքը, քանի որ այն հեռու էր Սիդոնից՝ Բեթրոոբի+ մոտ եղող դաշտահովտում էր գտնվում, և այնտեղի բնակիչները մյուս ժողովուրդների հետ առնչություն չունեին: Դանի ցեղի մարդիկ քաղաքը վերակառուցեցին և բնակվեցին այնտեղ: 29  Քաղաքը, որի անունը Լայիս էր,+ նրանք կոչեցին Դան՝+ իրենց հոր՝ Դանի անունով, ով Իսրայելի որդին էր:+ 30  Դրանից հետո նրանք քանդակված կուռքը+ այնտեղ կանգնեցրին: Իսկ Հովնաթանը՝+ Մովսեսի որդի Գերսամի+ որդին, ու նրա որդիները Դանի ցեղի համար քահանայություն արեցին մինչև այն օրը, երբ երկրի բնակիչները գերեվարվեցին: 31  Եվ այն քանդակված կուռքը, որ Միքան շինել էր, այնտեղ կանգնած մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ճշմարիտ Աստծու տունը* Սելովում էր:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «խոսելաձևը»:
Նշանակում է «Դանի բանակատեղ»:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Կամ՝ «ընտանեկան աստվածներ», «կուռքեր»:
Բռց.՝ «հայր»:
Կամ՝ «դաժան հոգի ունեցող մարդիկ»:
Կամ՝ «խորանը»: