Դատավորներ 2։1-23

  • Եհովայի հրեշտակը նախազգուշացում է տալիս (1-5)

  • Հեսուն մահանում է (6-10)

  • Դատավորներ են նշանակվում Իսրայելին փրկելու համար (11-23)

2  Եհովայի հրեշտակը+ Գաղգաղայից+ գնաց Բոքիմ և իսրայելացիներին ասաց. «Ես հանեցի ձեզ Եգիպտոսից ու բերեցի այն երկիր, որը երդվել էի ձեր նախահայրերին տալ:+ Նաև ասացի. «Ձեզ հետ կապած իմ ուխտը* երբեք չեմ դրժի:+  Բայց դուք էլ ձեր հերթին չպետք է դաշինք կնքեք այս երկրի բնակիչների հետ:+ Դուք պետք է քանդեք նրանց զոհասեղանները»:+ Բայց դուք չհնազանդվեցիք ինձ:+ Ինչո՞ւ այդպես վարվեցիք:  Դրա համար էլ ձեզ ասացի. «Ես նրանց չեմ քշի ձեր առաջից:+ Նրանք ձեզ ծուղակը կգցեն,+ և դուք կհրապուրվեք նրանց աստվածներով»»:+  Երբ Եհովայի հրեշտակը բոլոր իսրայելացիներին ասաց այս խոսքերը, նրանք սկսեցին բարձր ձայնով լաց լինել:  Դրա համար այդ վայրը անվանեցին Բոքիմ* և այնտեղ զոհեր մատուցեցին Եհովային:  Երբ Հեսուն իսրայելացիներին ուղարկեց իրենց ժառանգած տարածքները, ամեն մեկը գնաց իր տարածք, որ տիրանա դրան:+  Ժողովուրդը Եհովային ծառայեց Հեսուի օրոք և այն երեցների օրոք, որոնք Հեսուից հետո շարունակեցին ապրել, և որոնք տեսել էին Իսրայելի համար Եհովայի արած բոլոր մեծ գործերը:+  Եհովայի ծառա Հեսուն՝ Նավեի որդին, 110 տարեկան հասակում մահացավ:+  Նրան թաղեցին իր ժառանգած տարածքում՝ Թամնաթ-Հարեսում,*+ որը գտնվում է Եփրեմի լեռնային շրջանում՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում:+ 10  Այդ ամբողջ սերունդը միացավ իր նախահայրերին:* Հետո առաջ եկավ մեկ ուրիշ սերունդ, որը ո՛չ Եհովային էր ճանաչում, ո՛չ էլ գիտեր այն գործերի մասին, որ նա արել էր Իսրայելի համար: 11  Ուստի իսրայելացիները արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին, և Բահաղներին ծառայեցին:*+ 12  Այսպիսով՝ նրանք թողեցին իրենց հայրերի Աստված Եհովային, ով դուրս էր բերել նրանց Եգիպտոսից:+ Նրանք պաշտեցին ուրիշ աստվածների՝ իրենց շուրջը եղող ժողովուրդների աստվածներին,+ ու խոնարհվեցին դրանց առաջ՝ վիրավորելով Եհովային:+ 13  Նրանք թողեցին Եհովային ու պաշտեցին Բահաղին և Աստարտեի կուռքերին:*+ 14  Այդ պատճառով Եհովան խիստ բարկացավ իսրայելացիների վրա և նրանց կողոպտիչների ձեռքը հանձնեց, որոնք թալանեցին նրանց:+ Նա նրանց մատնեց* իրենց շուրջը եղող թշնամիների ձեռքը,+ և նրանք այլևս չկարողացան դեմ կանգնել թշնամիներին:+ 15  Ուր էլ որ գնում էին, Եհովան գործում էր նրանց դեմ* և աղետ էր բերում նրանց վրա,+ ինչպես որ Եհովան ասել էր, և ինչպես որ Եհովան երդվել էր նրանց:+ Նրանք սաստիկ նեղության մեջ էին:+ 16  Ուստի Եհովան դատավորներ նշանակեց, որոնք փրկեցին նրանց կողոպտիչների ձեռքից:+ 17  Բայց իսրայելացիները դատավորներին էլ չլսեցին, ուրիշ աստվածների պաշտեցին* ու խոնարհվեցին նրանց առաջ: Նրանք իսկույն շեղվեցին այն ճանապարհից, որով ընթացել էին իրենց նախահայրերը. նրանց նախահայրերը հնազանդվել էին Եհովայի պատվիրաններին,+ բայց նրանք չհնազանդվեցին: 18  Ամեն անգամ, երբ Եհովան իսրայելացիների համար դատավոր էր նշանակում,+ Եհովան նրա հետ էր լինում և այդ դատավորի օրերում թշնամիների ձեռքից փրկում էր նրանց, որովհետև Եհովան խղճում էր նրանց՝*+ լսելով, թե ինչպես են հառաչում իրենց կեղեքողների ու ճնշողների պատճառով:+ 19  Բայց երբ դատավորը մահանում էր, նրանք դարձյալ վատ բաներ էին անում, իրենց հայրերի արածներից էլ վատ. ուրիշ աստվածների էին պաշտում, նրանց էին ծառայում ու նրանց առաջ էին խոնարհվում:+ Նրանք չէին հրաժարվում իրենց գործերից և իրենց համառ վարվելակերպից: 20  Ի վերջո Եհովան սաստիկ բարկացավ Իսրայելի վրա+ և ասաց. «Քանի որ այս ազգը իր նախահայրերի հետ կապած իմ ուխտը դրժեց+ ու չհնազանդվեց ինձ,+ 21  ես էլ չեմ վռնդի և ոչ մեկին այն ազգերից, որ Հեսուի մահից հետո մնացին երկրում,+ 22  որպեսզի ստուգեմ Իսրայելին, թե արդյոք իր հայրերի պես կքայլի այն ճանապարհով, որ ես՝ Եհովաս, ցույց եմ տվել նրան»:+ 23  Այդ պատճառով Եհովան թույլ տվեց, որ այս ազգերը մնան, և անմիջապես չքշեց նրանց ու չմատնեց Հեսուի ձեռքը:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Ուխտ»:
Նշանակում է «լացողներ»:
Հեսու 19:50-ում և 24:30-ում՝ Թամնաթ-Սարա:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «պաշտեցին»:
Կամ՝ «Աստարոթին», որը «Աստարտե»-ի հոգնակի ձևն է:
Բռց.՝ «վաճառեց»:
Բռց.՝ «Եհովայի ձեռքը նրանց դեմ էր»:
Բռց.՝ «աստվածների հետ պոռնկություն գործեցին»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:
Կամ՝ «ափսոսում էր»: