Դատավորներ 3։1-31

  • Եհովան ստուգում է Իսրայելին (1-6)

  • Առաջին դատավորը Գոթոնիելն է (7-11)

  • Դատավոր Ավոդը սպանում է Եգլոն թագավորին (12-30)

  • Դատավոր Սամեգարը (31)

3  Այն ազգերը, որոնց Եհովան թույլ տվեց մնալ, որ նրանց միջոցով ստուգի բոլոր այն իսրայելացիներին, որոնք չէին մասնակցել Քանանի դեմ պատերազմներից որևէ մեկին, սրանք են+  (սա եղավ, որ իսրայելացիների այն սերունդները, որոնք նախկինում չէին պատերազմել, փորձ ձեռք բերեն).  փղշտացիներն+ իրենց հինգ կառավարիչներով, բոլոր քանանացիները, սիդոնացիներն+ ու խևացիները,+ որոնք բնակվում էին Լիբանանի+ լեռներում՝ Բաալ-Հերմոնի լեռներից մինչև Եմաթ:*+  Նրանք միջոց եղան պարզելու, թե արդյոք իսրայելացիները կհնազանդվեն Եհովայի պատվիրաններին, որոնք նա Մովսեսի միջոցով տվել էր իրենց հայրերին:+  Այսպիսով՝ իսրայելացիները բնակվեցին քանանացիների,+ քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների հետ:  Նրանց աղջիկներին կնության առան, իրենց աղջիկներին էլ ամուսնացրին նրանց որդիների հետ և սկսեցին ծառայել նրանց աստվածներին:+  Իսրայելացիներն արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին: Նրանք մոռացան իրենց Աստծուն՝ Եհովային, ու ծառայեցին Բահաղներին+ և սուրբ ձողերին:*+  Այդ պատճառով Եհովան խիստ բարկացավ իսրայելացիների վրա և նրանց մատնեց* Միջագետքի* թագավոր Քուսարսաթեմի ձեռքը: Իսրայելացիները ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին:  Երբ նրանք Եհովային օգնության կանչեցին,+ Եհովան նրանց ազատելու համար մի փրկիչ տվեց՝+ Գոթոնիելին՝+ Քաղեբի կրտսեր եղբոր՝ Կենեզի որդուն: 10  Եհովայի ոգին իջավ նրա վրա,+ և նա դարձավ Իսրայելի դատավորը: Երբ Գոթոնիելը պատերազմի դուրս եկավ, Եհովան Միջագետքի* թագավոր Քուսարսաթեմին նրա ձեռքը մատնեց, և նա հաղթեց Քուսարսաթեմին: 11  Դրանից հետո 40 տարի երկրում խաղաղություն եղավ:* Որոշ ժամանակ անց Կենեզի որդին՝ Գոթոնիելը, մահացավ: 12  Իսրայելացիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ Ուստի Եհովան թույլ տվեց, որ Մովաբի+ թագավոր Եգլոնը իսրայելացիներից ավելի հզոր դառնա, քանի որ նրանք անում էին այն, ինչը չար էր Եհովայի աչքին: 13  Նա նրանց դեմ հանեց ամմոնացիներին+ և ամաղեկացիներին:+ Նրանք հարձակվեցին Իսրայելի վրա և գրավեցին արմավենիների քաղաքը:*+ 14  Իսրայելացիները 18 տարի ծառայեցին Մովաբի Եգլոն թագավորին:+ 15  Նրանք Եհովային օգնության կանչեցին,+ և Եհովան նրանց մի փրկիչ տվեց՝+ Բենիամինի+ ցեղից Գերայի որդուն՝ Ավոդին,+ որը ձախլիկ էր:+ Որոշ ժամանակ անց իսրայելացիները նրա միջոցով Մովաբի Եգլոն թագավորին տուրք ուղարկեցին: 16  Ավոդը իր համար մեկ կանգուն* երկարությամբ երկսայրի սուր պատրաստեց, հագուստի տակից գոտիով կապեց աջ ազդրի մոտ, 17  ապա տուրքով ներկայացավ Մովաբի թագավոր Եգլոնին: Եգլոնը չափազանց գեր մարդ էր: 18  Տուրքը տալուց հետո Ավոդը հեռացավ այն մարդկանց հետ, ովքեր բերել էին այն:* 19  Երբ նրանք հասան Գաղգաղայի+ մոտ՝ այն վայրը, որտեղ քանդակված կուռքերն էին,* նա հետ դարձավ Եգլոնի մոտ ու ասաց. «Ո՛վ թագավոր, գաղտնի բան ունեմ քեզ ասելու»: Թագավորն ասաց՝ լռությո՛ւն: Այդ ժամանակ նրա մոտ եղող բոլոր մարդիկ դուրս եկան: 20  Ավոդը մոտեցավ թագավորին, որը մենակ նստած էր իր զով վերնասենյակում, և ասաց. «Աստծուց լուր ունեմ քեզ համար»: Այդ պահին թագավորն իր գահից* վեր կացավ: 21  Ավոդը ձախ ձեռքով քաշեց աջ ազդրի մոտ կապած սուրը և խրեց նրա փորը: 22  Սրի կոթը նույնպես մտավ փորը: Սուրը ճարպով ծածկվեց, որովհետև նա այն չհանեց փորի միջից, և կղանքը դուրս թափվեց: 23  Ավոդը, վերնասենյակի դռներն իր հետևից փակելով ու կողպելով, դուրս եկավ պատշգամբ* և հեռացավ: 24  Նրա գնալուց հետո թագավորի ծառաները եկան ու տեսան, որ վերնասենյակի դռները կողպված են: Նրանք ասացին. «Գուցե նա ներսի զով սենյակում իր բնական կարիքն է հոգում»:* 25  Որոշ ժամանակ սպասելուց հետո նրանք սկսեցին անհանգստանալ ու տեսնելով, որ թագավորը այդպես էլ չի բացում վերնասենյակի դռները՝ վերցրին բանալին, բացեցին դռները և տեսան, որ իրենց տերը մեռած ընկած է գետնին: 26  Մինչ ծառաները մտածում էին՝ ինչ անեն, Ավոդը փախավ: Նա անցավ քանդակված կուռքերի*+ մոտով ու ապահով հասավ Սեիրա՝ 27  Եփրեմի լեռնային շրջան:+ Հասնելուն պես նա եղջերափող փչեց,+ և իսրայելացիները նրա գլխավորությամբ լեռնային շրջանից ցած իջան: 28  Ավոդն ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, որովհետև Եհովան ձեր թշնամիներին՝ մովաբացիներին, ձեր ձեռքն է տվել»: Նրանք էլ գնացին նրա հետևից և գրավեցին Հորդանանի ծանծաղուտները՝ փակելով մովաբացիների փախուստի ճանապարհը: Նրանք ոչ մեկին չթողեցին այնտեղով անցնել: 29  Իսրայելացիներն այդ ժամանակ մոտ 10 000 մովաբացու կոտորեցին.+ բոլորն էլ ուժեղ ու խիզախ մարդիկ էին, և նրանցից մեկն էլ չփրկվեց:+ 30  Այդ օրը Իսրայելը հպատակեցրեց Մովաբին, և 80 տարի երկրում խաղաղություն եղավ:*+ 31  Ավոդից հետո հաջորդ դատավորը Սամեգարն+ էր՝ Անաթի որդին, որը նույնպես փրկեց Իսրայելին: Նա եզների խթանով+ 600 փղշտացու+ սպանեց:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Եմաթի մուտքը»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «վաճառեց»:
Բռց.՝ «Արամ-Նահարայիմի»:
Բռց.՝ «Արամի»:
Բռց.՝ «երկիրը հանգստացավ»:
Այսինքն՝ Երիքովը:
Հավանաբար, կարճ կանգուն էր՝ մոտ 38 սմ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «հետ ուղարկեց տուրքը բերած մարդկանց»:
Կամ հնարավոր է՝ «քարհանքերն էին»:
Կամ՝ «աթոռից»:
Կամ հնարավոր է՝ «օդանցքի միջով»:
Բռց.՝ «ոտքերն է ծածկում»:
Կամ հնարավոր է՝ «քարհանքերի»:
Բռց.՝ «երկիրը հանգստացավ»: