Դատավորներ 4։1-24

  • Քանանացիների թագավոր Հաբինը ճնշում է իսրայելացիներին (1-3)

  • Մարգարեուհի Դեբորան և դատավոր Բարակը (4-16)

  • Հայելը սպանում է Հաբինի զորագլուխ Սիսարային (17-24)

4  Ավոդի մահից հետո իսրայելացիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+  Այդ պատճառով Եհովան նրանց մատնեց* Քանանի թագավոր Հաբինի ձեռքը,+ ով թագավորում էր Հասորում: Նրա զորագլուխը Սիսարան էր, որն ապրում էր Արիսոթ-Գոյիմում:*+  Հաբինը երկաթե գերանդիներով 900 մարտակառք*+ ուներ և 20 տարի դաժանորեն ճնշում էր իսրայելացիներին,+ ուստի նրանք սկսեցին աղերսել Եհովային, որ օգնի:+  Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում* Դեբորա մարգարեուհին՝+ Լաբիդոթի կինը:  Նա նստում էր իր արմավենու* տակ՝ Ռամայի+ ու Բեթելի+ միջև՝ Եփրեմի լեռնային շրջանում, և իսրայելացիները նրա մոտ էին գնում Աստծու դատավճիռներն իմանալու համար:  Նա մարդ ուղարկեց Կեդես-Նեփթաղիմ,+ այնտեղից կանչել տվեց Աբինոամի որդուն՝ Բարակին,+ և ասաց նրան. «Իսրայելի Աստված Եհովան քեզ հրաման է տվել. «Գնա՛, բարձրացի՛ր Թաբոր լեռը՝* Նեփթաղիմի ու Զաբուղոնի ցեղերից քեզ հետ վերցնելով 10 000 մարդու:  Ես քեզ մոտ՝ Կիսոն հեղեղատ*+ կբերեմ Հաբինի զորագլուխ Սիսարային ու նրա զորքին մարտակառքերով հանդերձ և նրան քո ձեռքը կտամ»»:+  Բարակն ասաց նրան. «Եթե դու ինձ հետ գաս, կգնամ, բայց եթե ինձ հետ չգաս, չեմ գնա»:  Նա պատասխանեց. «Ես անպայման կգամ քեզ հետ: Սակայն այս ռազմարշավը քեզ փառք չի բերի, քանի որ Եհովան կնոջ ձեռքն է մատնելու Սիսարային»:+ Ապա Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կեդես:+ 10  Բարակը Զաբուղոնի ու Նեփթաղիմի+ ցեղերին կանչեց Կեդես, և 10 000 մարդ գնաց նրա հետևից: Դեբորան նույնպես գնաց նրա հետ: 11  Կենեցի Քաբերը առանձնացել էր կենեցիներից,+ այսինքն՝ Հոբաբի սերունդներից (Մովսեսը նրա փեսան էր),+ և իր վրանը կանգնեցրել էր մեծ ծառի մոտակայքում՝ Սանանիմում, որը Կեդեսի մոտ էր: 12  Սիսարային տեղեկացրին, որ Աբինոամի որդին՝ Բարակը, բարձրացել է Թաբոր լեռը:+ 13  Սիսարան իսկույն հավաքեց իր բոլոր մարտակառքերը՝ երկաթե գերանդիներով 900 մարտակառք,* ու իր ողջ զորքը և Արիսոթ-Գոյիմից գնաց Կիսոն հեղեղատ:+ 14  Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև այսօր Եհովան Սիսարային քո ձեռքն է տալու: Չէ՞ որ Եհովան է քո առջևից գնում»: Ուստի Բարակն իջավ Թաբոր լեռից, և նրա հետևից՝ 10 000 մարդ: 15  Եհովան Բարակի առաջ խառնաշփոթի մեջ գցեց Սիսարային, նրա բոլոր մարտակառքերն ու նրա ամբողջ զորքը:+ Սիսարան իջավ իր կառքից և ոտքով փախավ: 16  Բարակը հետապնդեց մարտակառքերն ու զորքին մինչև Արիսոթ-Գոյիմ, և Սիսարայի ամբողջ զորքը սրով ընկավ. ոչ ոք կենդանի չմնաց:+ 17  Սիսարան ոտքով փախավ կենեցի Քաբերի+ կնոջ՝ Հայելի+ վրանը, որովհետև Հասորի թագավոր Հաբինն+ ու կենեցի Քաբերի տունը խաղաղ հարաբերություններ ունեին: 18  Հայելը դուրս եկավ Սիսարային ընդառաջ և ասաց նրան. «Նե՛րս արի, տե՛ր իմ, նե՛րս արի: Մի՛ վախեցիր»: Սիսարան մտավ նրա վրանը, հետո կինը ծածկոցով ծածկեց նրան: 19  Նա ասաց կնոջը. «Խնդրում եմ, մի քիչ ջուր տուր՝ խմեմ, ծարավ եմ»: Կինը բացեց տիկը և կաթ տվեց, որ խմի,+ հետո նորից ծածկեց նրան: 20  Սիսարան ասաց կնոջը. «Կանգնիր վրանի մուտքի մոտ, և եթե որևէ մեկը գա ու հարցնի՝ մարդ կա՞ այդտեղ, կասես՝ չկա»: 21  Մինչ Սիսարան հոգնած քնած էր, Հայելը՝ Քաբերի կինը, իր ձեռքն առավ վրանի ցիցը, մի մուրճ վերցրեց, կամացուկ մոտեցավ նրան և ցիցը քունքի մեջ մեխելով՝ նրան գետնին բևեռեց, ու նա մեռավ:+ 22  Բարակը, որը հետապնդում էր Սիսարային, գնաց այնտեղ: Հայելը դուրս եկավ նրան ընդառաջ ու ասաց. «Եկ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»: Բարակը նրա հետ ներս մտավ ու տեսավ, որ Սիսարան մեռած ընկած է՝ ցիցը քունքերի մեջ խրված: 23  Այդ օրը Աստված իսրայելացիներին հաղթանակ շնորհեց Քանանի թագավոր Հաբինի դեմ ճակատամարտում:+ 24  Նրանք գնալով ավելի սաստիկ մարտեր մղեցին Քանանի+ թագավոր Հաբինի դեմ և ի վերջո սպանեցին նրան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վաճառեց»:
Բռց.՝ «ազգերի Արիսոթում»:
Բռց.՝ «երկաթե կառք»:
Այսինքն՝ Աստծու դատավճիռներն էր հայտնում ժողովրդին:
Բռց.՝ «Դեբորայի արմավենու»:
Կամ՝ «Դիրքավորվի՛ր Թաբոր լեռան վրա»:
Կամ՝ «գետ»:
Բռց.՝ «երկաթե կառք»: